Հայաստանի Կառավարություն

(Վերահղված է ՀՀ կառավարությունից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայաստանի Հանրապետության Կառավարություն (այլ կիրառումներ)

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է:

Ըստ Հայաստանի Սահմանադրության 146-րդ հոդվածի՝ Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը։ Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով։ Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների։

Ըստ Հայաստանի Սահմանադրության 147-րդ հոդվածի՝ Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից:

Հանրապետության նախագահը նշանակում է վարչապետ խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները և նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ։

Որպես կառավարության ղեկավար՝ վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը[1]։

Կառուցվածք

խմբագրել
 
Հայաստանի կառավարության գլխավոր շենք
Պաշտոն Անուն, Ազգանուն Պատկեր Կուսակցություն Պաշտոնավարման սկիզբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյան   Քաղաքացիական պայմանագիր 2018 մայիսի 8
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան   անկուսակցական 2018 մայիսի 12
Տիգրան Խաչատրյան   անկուսակցական 2022 դեկտեմբերի 19
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան   Քաղաքացիական պայմանագիր 2021 նոյեմբերի 15
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան   Քաղաքացիական պայմանագիր 2021 օգոստոսի 19
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյան անկուսակցական 2024 նոյեմբերի 20
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյան   Քաղաքացիական պայմանագիր 2024 նոյեմբերի 21
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյան   Քաղաքացիական պայմանագիր 2021 դեկտեմբերի 10
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան   Քաղաքացիական պայմանագիր 2024 մարտի 5
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյան Քաղաքացիական պայմանագիր 2021 օգոստոսի 2
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյան   անկուսակցական 2024 նոյեմբերի 5
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան   Քաղաքացիական պայմանագիր 2023 դեկտեմբերի 29
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան անկուսակցական 2022 դեկտեմբերի13
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան Քաղաքացիական պայմանագիր 2022 դեկտեմբերի 20
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան Քաղաքացիական պայմանագիր 2021 հունվարի 18

Հայաստանի վարչապետին ենթակա մարմիններ

խմբագրել
Պաշտոն Անուն Կուսակցություն Պաշտոնավարում
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյան անկուսակցական 8 նոյեմբերի 2020
Պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյան Քաղաքացիական պայմանագիր 10 դեկտեմբերի 2021
Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Քրիստինե Գրիգորյան անկուսակցական 4 հոկտեմբերի 2023
Պետական պահպանության ծառայության պետ Արթուր Գասպարյան անկուսակցական 4 մարտի 2024

Հայաստանի կառավարությանը ենթակա մարմիններ

խմբագրել
Պաշտոն Ղեկավար Պաշտոնավարման սկիզբ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյան 2021 օգոստոսի 4
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ
ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ
ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյան 2018 մայիսի 21
ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյան 2019 դեկտեմբերի 5

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայաստանի կառավարման համակարգը».

Արտաքին հղումներ

խմբագրել