Կայֆին (չինարեն՝ 开封; փինյին՝ Kāifēng), քաղաքային շրջանի կարգավիճակ ունեցող խոշոր բնակավայր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արևելյան մասում՝ Հանան նահանգում, Հուանհե գետի հովտում, նահանգային վարչական կենտրոնից՝ Չենգջոու քաղաքից դեպի արևելք։ 2010 թվականին բուն քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 585 908[3], իսկ ամբողջ քաղաքային շրջանինը 1999 թվականին՝ 4 637 328[4]: Կրթական, մշակութային, արդյունաբերական կենտրոն է. գործում են մետաղամշակման, մեքենաշինական, դեղագործական, տեքստիլ արդյունաբերության խոշոր ձեռնարկություններ [5]։ Այստեղ է գտնվում Չինաստանի ամենահին բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը՝ Հենան համալսարանը։

Բնակավայր
չինարեն՝ 开封市
չինարեն՝ 汴梁
չինարեն՝ 南京开封府
չինարեն՝ 汴京
չինարեն՝ 东京开封府
չինարեն՝ 东都
չինարեն՝ 开封
Iron Pagoda i.JPG
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Ներքին բաժանումLongting District?, Shunhe Hui District?, Gulou District, Kaifeng?, Yuwangtai District?, Qi County?, Tongxu County?, Weishi County?, Xiangfu District? և Lankao County?
Մակերես6240,22 կմ²
ԲԾՄ75±1 մետր
Բնակչություն4 824 016 մարդ (2020)[1]
Ժամային գոտիUTC+8
Հեռախոսային կոդ0371[2]
Փոստային ինդեքսներ475000
Ավտոմոբիլային կոդ豫B
Պաշտոնական կայքkaifeng.gov.cn
##Կայֆին (Չինաստան)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Կայֆինը Չինաստանի հին մայրաքաղաքներից մեկն է։ Ընդ որում՝ մայրաքաղաքի կարգավիճակ է ունեցել չինական յոթ արքայատոհմերի կառավարման ժամանակներում, այդ թվում՝ Սուն կայսրությունում, 960—1127 թթ.: Երկար տարիներ եղել է նաև Հանան նահանգի վարչական կենտրոնը (մինչև 1954 թվականը, երբ այդ կարգավիճակը շնորհվել է Չանգջոու քաղաքին)։ 1642 թվականին Մին արքայատոհմի բանակը Հուանհեի ջրերն ուղղելով դեպի Կայֆին՝ ամայացրել են այն՝, որպեսզի թույլ չտա, որ անցնի Լի Չիժենի գլխավորած ապստամբների ձեռքը։ Ջրհեղեղին զոհ է գնացել շուրջ 300 հազար մարդ։ Դրանից քսան տարի անց քաղաքը վերականգնվել է, 1841 թվականին դարձյալ հեղեղման ենթարկվել և 1843-ին նորից վերականգնվել։ Ստեղծվել է ջրանցքների խիտ ցանց, որի շնորհիվ Հուանհեի ջրերը հասցվել են մերձակա դաշտերին։

1938 թվականի հունիսի 6-ին Ճապոնիայի կայսերական բանակը գրավել է Կայֆինը, որն ազատագրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին։

1969 թվականին Կայֆինում, բժշկական անհրաժեշտ օգնություն չստանալու պատճառով, վախճանվել է Չինական Հանրապետության նախկին նախագահ Լյու Շաոքին, որին տնային կալանքի էին ենթարկել այդտեղ։

Տեսարժան վայրերԽմբագրել

  • Երկաթե պագոդան՝ Սոն արքայատոհմի ժամանակների կառույց
  • Ֆան պագոդան
  • Հին երաժշտության տերասը (Yuwantai-ը)
  • Վիշապի տաղավարը (Longting-ը)
  • Առաջին կառավարիչ Ժյու Լյուի տաճարը՝ կառուցված մ. թ. ա. 555 թվականին

ՊատկերասրահԽմբագրել

Գետափնյա զբոսայգին  
Վիշապի տաղավարի մուտքը  
Վերակառուցված քաղաքային դարպասը  
Daxiangguo տաճարի թմբկահարության աշտարակը  
Հենան համալսարանը  
Դալյանի դարպասը  
Սոն արքայատոհմի Կայսերական փողոցը  
Սոն արքայատոհմի Կայսերական փողոցը  
Սոն արքայատոհմի Կայսերական փողոցը


 

Քույր քաղաքներԽմբագրել

Քաղաքը Մարզը/նահանգը Երկիրը
Վիչիտա  , Կանզաս, ԱՄՆ  
Քիրյաթ Մոցկին Հայֆա, Իսրայել  
Տոդա Սայտամա, Ճապոնիա  
Օմսկ Օմսկի մարզ, Ռուսաստան  

ԿլիմաԽմբագրել

Կայֆին (1971−2000)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 19.2
(66.6)
25.5
(77.9)
29.4
(84.9)
35.4
(95.7)
38.1
(100.6)
42.5
(108.5)
39.0
(102.2)
37.6
(99.7)
35.6
(96.1)
34.1
(93.4)
26.6
(79.9)
22.2
(72)
42.5
(108.5)
Միջին բարձր °C (°F) 5.1
(41.2)
8.4
(47.1)
13.7
(56.7)
21.5
(70.7)
26.9
(80.4)
31.3
(88.3)
31.7
(89.1)
30.5
(86.9)
26.7
(80.1)
21.3
(70.3)
13.7
(56.7)
7.3
(45.1)
19.84
(67.72)
Միջին օրական °C (°F) 0.0
(32)
2.7
(36.9)
7.9
(46.2)
15.3
(59.5)
20.7
(69.3)
25.3
(77.5)
26.9
(80.4)
25.9
(78.6)
21.1
(70)
15.1
(59.2)
7.8
(46)
1.9
(35.4)
14.22
(57.58)
Միջին ցածր °C (°F) −4.1
(24.6)
−1.7
(28.9)
2.9
(37.2)
9.6
(49.3)
14.8
(58.6)
19.8
(67.6)
22.9
(73.2)
22.0
(71.6)
16.5
(61.7)
10.1
(50.2)
3.1
(37.6)
−2.3
(27.9)
9.47
(49.03)
Ռեկորդային ցածր °C (°F) −15
(5)
−14.2
(6.4)
−7.3
(18.9)
−1.6
(29.1)
5.0
(41)
11.3
(52.3)
15.2
(59.4)
13.5
(56.3)
6.0
(42.8)
−0.2
(31.6)
−11.7
(10.9)
−16.0
(3.2)
−16
(3.2)
Տեղումներ մմ (դյույմ) 8.1
(0.319)
11.2
(0.441)
28.2
(1.11)
35.4
(1.394)
55.0
(2.165)
73.4
(2.89)
174.9
(6.886)
109.7
(4.319)
69.5
(2.736)
41.5
(1.634)
20.4
(0.803)
9.9
(0.39)
637.2
(25.087)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) 2.9 3.9 5.9 6.2 6.8 7.8 11.3 9.0 7.6 6.6 4.5 3.0 75.5
աղբյուր: Weather China

ԳրականությունԽմբագրել

  • Самбурова Е. Н. Кайфын // Большая Российская энциклопедия. М.: БРЭ, 2008. Сс. 469—470.
  • Cotterell, Arthur. (2007)։ The Imperial Capitals of China: An Inside View of the Celestial Empire։ London: Pimlico։ էջեր 304 pages.։ ISBN 978-1-84595-009-5 
  • The Origin of the Kaifeng Jews, in S. Shaked, ed., Irano-Judaica, Jerusalem, 1982, pp. 101–11

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Seventh National Population Census of the People's Republic of China
  2. 开封告别0378区号 郑汴实现电信同城共用0371(չին.) — 2013.
  3. http://world-gazetteer.com/wg.php?x=&men=gpro&lng=en&des=wg&geo=-983&srt=npan&col=abcdefghinoq&msz=1500&pt=c&va=&geo=449489435  (չաշխատող հղում)
  4. http://www.statoids.com/ycn.html 
  5. |id = 3919018|tytuł=Kaifeng|data dostępu=2010-12-18}}

Արտաքին հղումներԽմբագրել

Վիքիճամփորդն ունի Kaifengին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Նախորդող:
Chang'an
Capital of China (as Kaifeng)
960−1127
Հաջորդող:
Lin'an