Հարություն Պզտիկյան (հուլիսի 29, 1937(1937-07-29)[1], Բեյրութ, Լիբանան[1] - ապրիլի 11, 2021(2021-04-11)[1], Սևր[1]), աստվածաբան, փիլիսոփայության և արվեստի դոկտոր, արվեստաբան, գեղանկարիչ[2]։

Հարություն Պզտիկյան
արմտ. հայ.՝ Յարութիւն Պզտիկեան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 29, 1937(1937-07-29)[1]
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան[1]
Մահացել էապրիլի 11, 2021(2021-04-11)[1] (83 տարեկան)
Մահվան վայրՍևր[1]
Քաղաքացիություն Լիբանան
Ազգությունհայ
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
Մասնագիտությունաստվածաբան, արվեստագետ, նկարիչ, վարդապետ և հոգևորական
ԱշխատավայրՍամուել-Մուրատ վարժարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՀայաստանի նկարիչների միություն և ՀԳՄ
Կայքbezdikian.am

Կենսագրություն

խմբագրել

Հարություն Պզտիկյանը ծնվել է 1937 թվականի հուլիսի 27-ին, Բեյրութում։ Սովորել է տեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ճեմարանում, 1950 թվականից՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության վարժարանում։ Հռոմի համալսարանում ուսումնասիրել է փիլիսոփայություն, աստվածաբանություն և հոգևոր երաժշտություն, Հռոմի Գրիգորյան համալսարանից ստացել է փիլիսոփայության և աստվածաբանության դոկտորի կոչում։ 1962 թվականին դարձել է վարդապետ։ Երկու տարի սովորել է Վենետիկի գեղարվեստի ակադեմիայում։

Հոգևոր և ստեղծագործական աշխատանքներին զուգահեռ կատարել է նաև խմբագրական գործեր, եղել է Հալեպի Մխիթարյան վարժարանի տնօրեն, դասավանդել է հայկական կրթօջախներում։ Հեղինակել է բազմաթիվ գրքեր հայերեն և օտար լեզուներով։ Դասավանդել է Փարիզի Սամուել-Մուրատ վարժարանում։ Եղել է Մխիթարյան միաբանության պաշտոնական ամսագրի` «Բազմավէպ»-ի խմբագրապետ[3]։

Հեղինակ է գրականագիտական, հայագիտական, արվեստին ու մանկավարժությանը վերաբերող հայերեն և օտար լեզուներով բազմաթիվ աշխատությունների[4]։

2018 թվականին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Երևանի Նարեկացի արվեստի միությունում հանդես է եկել «Նապոլեոն Բոնապարտի կապը Մխիթարյան միաբանության հետ» թեմայով դասախոսությամբ[5][6]։

  • Մխիթարի և Մխիթարեաններու նպաստը հայ մշակոյթին, 2003։
  • Մխիթար վրդ. Սեբաստացիի և Մխիթարեաններու նպաստը հայ մշակոյթին, 2003։
  • Հայաստանեան պատկերներ Եվսեբիոս Քրոնիկագիր, 2003[7]։
  • Օսմանեան Թուրքիոյ հարստահարութիւնները հայ հպատակներուն վրայ կամ ինչո՞ւ հայերը չեն բազմացած..., 2003[8]:
  • Հայ ժողովուրդի ազատագրութեան պայքարը (ԺԹ-ի դդ), 2004։
  • Պատմական հողերու վրայ, 2004։
  • Խոհեր կեանքի մասին, 2004։
  • Հայկական ցոլքեր, 2004, 2006, 2008, 2009, 2011։
  • Լոս Անճելըս Հայաստանեան պատկերներ Հայ ժողովուրդի պատմութիւն, 2004։
  • Վենետիկ-Ս.Ղազար Հայաստանեան պատկերներ Հայ գրականութիւն, 2006։

Որպես նկարիչ

խմբագրել

Գեղանկարների առաջին ցուցահանդեսով առաջին անգամ ներկայացել է 1962 թվականին Վենետիկում, այնուհետև աշխատանքները ներկայացրել է տարբեր երկրներում՝ արժանանալով մրցանակների։

2002 թվականի նոյեմբերի 8-28-ը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում կազմակերպվել է Հարություն Պզտիկյանի «Կինը հոգևորում» կոլաժների ցուցահանդեսը։ Աշխատանքները ներկայացվել են լուսանկարչության և գեղանկարչության համադրման միջոցով[9]։

2016 թվականի նոյեմբերին Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում կազմակերպվել է Պզտիկյանի «Գրասեղանային էսքիզներ» խորագրով ցուցահանդեսը[10]։

Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[11]։

Անդամակցություն

խմբագրել

Պարգևներ

խմբագրել
  • ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Fichier des personnes décédées
  2. «Zarkfoundation - Հարություն Պզտիկյան». zarkfoundation.com.
  3. «Հարություն վարդապետ Պզտիկյանը Մխիթարյան միաբանության հետ ֆրանսիացի հայագետների կապի մասին դասախոսություն կարդաց Երևանում». armenpress.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  4. «Կոհա առցանց քարտարան, Հ. Յարութիւն վրդ. Պզտիկեան, Պզտիկյան, Հարություն Մովսեսի,'». haygirk.nla.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  5. Institute, Naregatsi Art. «Հանդիպում-դասախոսություն». naregatsi.org. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  6. Institute, Naregatsi Art. «Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին նվիրված միջոցառումների շարք». naregatsi.org. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  7. Pztikean, Harutʻiwn (2003). Հայաստանեան պատկերներ. Զանգակ-97.
  8. Pztikean, Harutʻiwn (2003). Օսմանեան Թուրքիոյ հարստահարութիւնները հայ հպատակներուն վրայ կամ ինչո՞ւ հայերը չեն բազմացած... Զանգակ-97. ISBN 978-99930-2-647-1.
  9. «08.11-28.11.2002. Հարություն Պզտիկյան». izi.TRAVEL. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  10. «Հանդիպում Հայր Հարություն Վարդապետ Պզտիկյանի հետ».
  11. «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարություն Պզտիկյան» հոդվածին։