Սամուել-Մուրատ վարժարան

Սամուել-Մուրատ վարժարան, ամենօրյա դպրոց։

Սամուել-Մուրատ վարժարան
Տեսակդպրոց
Հիմնադրված է1832
Լուծարված է1995
ՀիմնադրիրՄխիթարյան միաբանություն
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
ՏեղագրությունՓարիզ

ՀիմնադրումըԽմբագրել

Հիմնադրվել է 1832 թվականին, Իտալիայի Պադուա քաղաքում՝ եվդոկացի Սամուել Մուրատյանի կտակի համաձայն, Մխիթարյան միաբանության նախաձեռնությամբ։

ՏեղափոխումըԽմբագրել

1846 թվականին տեղափոխվել է Փարիզ, 1870 թվականին՝ Վենետիկ, միացվել է Ռափայելյան վարժարանին և կոչվել Մուրատ-Ռափայելան։ Մխիթարյան միաբանները, ստանալով ֆրանսիական կառավարության համաձայնությունը, 1929 թվականին վարժարանը Սամուել-Մուրատ անունով բացել են Փարիզում։

Փակումն ու վերաբացումըԽմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին փակվել է, վերաբացվել 1946 թվականին։ 1848-1870 թվականներին այստեղ կիրառվել է ֆրանսիական միջնակարգ դպրոցի ծրագիրը (ուսման տևողությունը վեց տարի), ընդունվել են նախակրթարանն ավարտածները։ Այնուհետև գործել է ժամանակակից ֆրանսիական լիցեյի ծրագրով։ Շրջանավարտներն ստացել են բակալավրի աստիճան և իրավունք՝ առանց քննության ընդունվելու համալսարան։

Մանկապարտեզի բացումըԽմբագրել

1991-1995 թվականներին վարժարանում գործել է երկօրյա մանկապարտեզ, դասավանդվել են հայոց լեզու և կրոն։ Փակվել է 1995 թվականին՝ նյութական դժվարությունների պատճառով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։