Հասարակական կազմակերպությունների միջազգային օր
Հասարակական կազմակերպությունների միջազգային օր (ՀԿ-ների միջազգային օր, անգլ.՝ World NGO Day[4]), տոն, որը նշվում է ամեն տարվա փետրվարի 27-ին։ Առաջին անգամ հասարակական կազմակերպությունների միջազգային օրը մերձբալթյան 12 պետություն հռչակել է 2010 թվականի ապրիլի 17-ին՝ Բալթիկ ծովի ափին գտնվող Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում տեղի ունեցած ՀԿ-ների 9-րդ ֆորումի 8-րդ գագաթնաժողովի ժամանակ[5][6][7]։
Հասարակական կազմակերպությունների միջազգային օր | |
---|---|
Տեսակ | միջազգային օր |
Ամսաթիվ | Փետրվարի 27[1] |
Հաստատված | 2014[2] |
Անվանված է | հասարակական կազմակերպություն |
Ի հիշատակ | հասարակական կազմակերպություն[3] |
Հիմնադիր | Marcis Skadmanis? |
Կայք | worldngoday.org/es/(իսպ.) և worldngoday.org(անգլ.) |
Պատմություն
խմբագրելՀԿ-ի համաշխարհային օրն առաջին անգամ պաշտոնապես նշվել է 2014 թվականի փետրվարի 27-ին Ֆինլանդիայի Հելսինկի քաղաքում։ Միջոցառմանը մասնակցել են տարբեր համաշխարհային առաջնորդներ և ՀԿ-ներ, ինչպիսիք են Հելեն Քլարկը, Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի 8-րդ ղեկավարը, Նոր Զելանդիայի նախկին վարչապետը, որն իր խոսքում շնորհավորել է բոլորին ՀԿ-ի համաշխարհային օրվա ճանաչման առթիվ և ընդգծել ՀԿ-ի սեկտորի կարևոր աշխատանքը համաշխարհային զարգացման գործում[8][9]։ Առաջնորդների շարքում էր նաև Եվրոպական հանձնաժողովի զարգացման կոմիսար Անդրիս Պիեբալգսը, որն իր ողջույնի խոսքում նշել է․
Ճիշտ որոշում է բազմաթիվ օրերի շարքում նշել ՀԿ-ի օրը և շնորհակալություն հայտնել նրանց իրենց կատարած մեծագույն աշխատանքի համար։ |
1950 թվականի փետրվարի 27-ին Միավորված ազգերի կազմակերպության բանաձևում մտցվեց «միջազգային ոչ կառավարական կազմակերպություն» հասկացությունը, ինչը նշանակում էր ՀԿ ոլորտի ճանաչում։
ՀԿ-ների համաշխարհային օրվա հիմնադրումը նախաձեռնվել է 2009 թվականին ուսանող Մարցիս Լիորս Սկադմանիսի կողմից միջազգային իրավունքի ուսուցման ժամանակ[12]։ Օրվա սկզբնական հանրահռչակմանն ու զարգացմանն աջակցել է «Լատվիական քաղաքացիական դաշինք» հասարակական կազմակերպությունը։
2010 թվականի ապրիլի 17-ին Վիլնյուսում՝ Բալթիկ ծովի տարածաշրջանի ՀԿ-ների 9-րդ համաժողովի 8-րդ սամմիթում (Բալթիկ ծովի պետությունների խորհուրդ), Բալթիկ ծովի 12 պետությունների (Բելառուս, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Գերմանիա, Իսլանդիա, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Ռուսաստան, Նորվեգիա և Շվեդիա) ազգային ՀԿ-ների գլխավոր ներկայացուցիչները պաշտոնապես հռչակեցին ՀԿ-ի համաշխարհային օրը՝ ամրագրելով դրա ճանաչումը և դրանով իսկ սահմանելով իրավաբանորեն միջազգային իրավական նախադեպ։ 2012 թվականի ապրիլի 23-25-ը Հումբոլդտի համալսարանում՝ Բալթիկ ծովի տարածաշրջանի ՀԿ-ների 10-րդ համաժողովում, ՀԿ-ի համաշխարհային օրը պաշտոնապես իրավաբանորեն կրկին ամրագրվեց ԲԾՊԽ Գերմանիայի նախագահության (Բալթիկ ծովի պետությունների խորհուրդ) եզրափակիչ հաղորդագրության մեջ[13]։
2017 թվականի փետրվարի 27-ին Արտաքին գործերի եվրոպական ծառայության ներկայացուցիչը հրապարակել է պաշտոնական գրավոր հաղորդագրություն Եվրոմիության բարձրագույն ներկայացուցչի՝ Ֆեդերիկա Մոգերինիի անունից՝ կապված Բրյուսելում ՀԿ-ի համաշխարհային օրվա հետ, 27.02.2017 — UNIQUE ID: 170227_11։ Նա ընդգծել է ՀԿ-ների կատարած դերի կարևորությունը[14]։
Այսօր մենք նշում ենք հասարակական կազմակերպություններ համաշխարհային օրը։ Հիմնականում մենք նշում և տոնում ենք քաղաքացիական հասարակության ներդրումը համայնքում և ՀԿ-ների յուրահատուկ ունակությունը՝ լինել նրանց ձայնը, որոնք լսելի չեն հասարակության մեջ։ - Արտաքին գործերի եվրոպական ծառայություն, փետրվարի 27 2017 թվական
|
ՀԿ-ների առաջին համաշխարհային օր
խմբագրել2014 թվականի փետրվարի 27-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում առաջին անգամ միջազգային մակարդակով նշվեց ՀԿ-ների համաշխարհային օրը[15]։ Նշելով միջազգային մակարդակով ՀԿ-ների համաշխարհային օրվա պաշտոնական ճանաչումը՝ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունը ցանկություն է հայտնել աջակցել ՀԿ-ների համաշխարհային օրվա կարևորությանը և ամրապնդել այդ ավանդույթը միջազգային հարթակներում՝ դրանով իսկ նպաստելով Ֆինլանդիայի Հելսինկի քաղաքում գործող ՀԿ-ների համաշխարհային ֆորումի կազմակերպմանը։ ՀԿ-ների համաշխարհային օրվա համաժողովին ելույթ ունեցան նաև տարբեր առաջնորդներ, ինչպիսիք են Ֆինլանդիայի Միջազգային զարգացման հարցերով նախարար Պեկա Հավիստոն (Pekka Haavisto)[16], Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղարը, ՄԱԿ-ի ծրագրերի սպասարկման գրասենյակի (UNOPS) ղեկավարը[17], Հյուսիսային երկրների նախարարների խորհրդի ղեկավարը, Իրանի կանանց հարցերով նախկին նախարարը և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավարը, Նոր Զելանդիայի նախկին վարչապետը[18], Եվրամիության զարգացման հարցերով հանձնակատարը[19], ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ[20]։
Առաքելություն
խմբագրել- ՀԿ-ների համաշխարհային օրը միջազգային խորհրդանիշ է, որն արտացոլում է ՀԿ-ների գլոբալ արժեքները, ձգտումներն ու արդյունքները, որոնք ուղղված են ազատությանը, հասարակական ձայնին և մարդկանց անվտանգության, տուժած երկրների, բնության, մարդկության մշակութային ժառանգության, մարդկության ապագայի հանդեպ հոգատարության և նրա արժեքի ճանաչմանը
- ՀԿ-ների համաշխարհային օրը հաստատում է հասարակության երախտագիտությունն ու շնորհապարտությունը ՀԿ-ների ներդրման համար, որը նրանք ներդրել են ի շահ հանրության՝ միավորելով աշխարհում բոլոր ոչ կառավարական կազմակերպություններին կոնկրետ միջազգային խորհրդանիշի՝ այս օրվա ներքո
- ՀԿ-ների համաշխարհային օրը այն ՀԿ-ների մարդկանց հիշատակի օրն է ամբողջ աշխարհում, ովքեր իրենց կյանքը նվիրել են առաքելության շրջանակներում կատարվող աշխատանքներին[21]։
Գործունեություն
խմբագրելՀԿ-ների համաշխարհային օրը լայնորեն նշվում է տարբեր երկրներում, օրինակ՝ Պակիստանում[22], Հնդկաստանում, Աֆղանստանում, Նեպալում, ԱՄՆ-ում և Աֆրիկայի[23], Ասիայի[24], Հարավային Ամերիկայի և Եվրոպայի[25] տարբեր երկրներում։ ՀԿ-ների համաշխարհային օրը, որպես կանոն, նշվում է տարբեր լայնածավալ միջոցառումների տեսքով՝ բանավեճեր, ֆորումներ, սեմինարներ, դասախոսություններ, ընկերական երեկոներ, ցուցահանդեսներ, տեղեկատվական միջոցառումներ հեռուստատեսությամբ, ռադիոյով, դպրոցներում և այլն։ ՀԿ-ների համաշխարհային օրը՝ փետրվարի 27-ին օգտագործվում է որպես խորհրդանիշ նաև մասնավոր ձեռնարկությունների կողմից, որոնք իրենց ծառայություններն ու ապրանքները տրամադրում են ոչ կառավարական կազմակերպություններին անվճար կամ մեծ զեղչերով։
Պաշտոնական հեշթեգ
խմբագրելՀասարակական կազմակերպությունների համաշխարհային օրվա պաշտոնական հեշթեգներն (բանալի բառեր) են՝ #WorldNGODay, #YourNGODay և #NGODay[26]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.finnbay.com/media/news/world-ngo-day-international-celebration-recognition/
- ↑ https://worldngoday.org/how-it-all-started/
- ↑ https://worldngoday.org/
- ↑ «Во Всемирный день НКО Мэр Москвы вручит благодарности лидерам столичных некоммерческих организаций». mos.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2018-22-02-ին.
- ↑ «Форум НПО стран Балтийского региона». norden.spb.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2013-15-02-ին.
- ↑ «Baltic Sea NGO Forum 2010». 3sektorius.lt. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «27 февраля – Всемирный день НКО». rosnko.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «World NGO Day - International Celebration and Recognition». Finnbay.com. 2014 թ․ մարտի 6. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «THE WEEK AHEAD AT THE UNITED NATIONS: THE EUROPEAN PERSPECTIVE (07/14): 17-24 February 2014». Unric.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «World NGO day - Asociația Europa Digitală». Europadigitala.ro. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Keskusliitto ehdokkaana NGO Time -kilpailussa». Finfami.fi. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «MeriNews: World NGO Day: Collaborate, network and cooperate to maximise outcomes». merinews.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «X. Baltic Sea NGO Forum, The German Presidency of the CBSS Final Statement». issuu.com. Վերցված է 2012 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Statement on the occasion of the World NGO Day 2017». eeas.europa.eu. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «World NGO Day: Minister for International Development Pekka Haavisto and Finland Empowering NGOs and Civil Society Worldwide». Finnbay.com. 2014 թ․ փետրվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ 27 Feb / 28 Feb. «World NGO Day». France.fi. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «About». Unops.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Forum ends with innovative ideas for global development | national | Finland Times». Finlandtimes.fi. 2014 թ․ մարտի 2. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «World NGO Day – Children's Prize Foundation». Childrensprize.org. 2014 թ․ փետրվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «World NGO Day 2014 Forum begins in Helsinki today | national | Finland Times». Finlandtimes.fi. 2014 թ․ փետրվարի 27. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Address by Marcis Liors Skadmanis, World NGO Day 2014, Helsinki 27 February 2014». youtube.com. Վերցված է 2014 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «NGOs pledge to bring change in society on world day». Nation.com.pk. 2016 թ․ փետրվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Nation: Seychelles observes World NGO Day for first time». 2017-02-27.
- ↑ «South Asia Region on the Advisory Group of the World NGO Day,». indianbarassociation.org. Վերցված է 2012 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «Фуад Мурадов программой «Всемирный день НПО» Генассамблеи ООН объявлен послом доброй воли». 1news.az. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
- ↑ «Official hashtag #worldngoday». facebook.com. Վերցված է 2014 թ․ փետրվարի 27-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հասարակական կազմակերպությունների միջազգային օր» հոդվածին։ |