Հելեն Էլիզաբեթ Քլարկ (անգլ.՝ Helen Elizabeth Clark, փետրվարի 26, 1950(1950-02-26)[1][2][3][…], Te Pahu, Waipa District, Ուակիթո, Նոր Զելանդիա), Նոր Զելանդիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ, Նոր Զելանդիայի վարչապետ 1999 թվականի դեկտեմբերի 5-ից մինչև 2008 թվականի դեկտեմբերի 18-ը:

Հելեն Քլարկ
անգլ.՝ Helen Elizabeth Clark
Helen Clark official photo (cropped).jpg
 
Կուսակցություն՝ Նոր Զելանդիայի Լեյբորիստական կուսակցություն
Կրթություն՝ Օքլենդի համալսարան
Գիտական աստիճան՝ արվեստների մագիստրոս
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, համալսարանի պրոֆեսոր և քաղաքագետ
Ծննդյան օր փետրվարի 26, 1950(1950-02-26)[1][2][3][…] (70 տարեկան)
Ծննդավայր Te Pahu, Waipa District, Ուակիթո, Նոր Զելանդիա
Քաղաքացիություն Flag of New Zealand.svg Նոր Զելանդիա
Ի ծնե անուն անգլ.՝ Helen Elizabeth Clark
Ամուսին Peter Davis?
 
Ինքնագիր Signature Helen Clark.svg
 
Պարգևներ

Նոր Զելանդիայի միաբանություն, Star of the Solomon Islands?, «Երկրի չեմպիոններ» մրցանակ, honorary doctor of the University of Auckland?, 100 կին, Ֆրանցիսկ Սկորինայի շքանշան, Order of Friendship of Tajikistan? և honorary doctor of the University of Waikato?

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է ֆերմերի և ուսուցչուհու ընտանիքում: Օքլենդի համալսարանում սովորել է քաղաքագիտություն, 1973-1981 թվականներին նույն տեղում դասավանդել է: 1973 թվականից Լեյբորիստական կուսակցության անդամ: 1981 թվականին առաջին անգամ ընտրվել է խորհրդարան։ 1987-1989 թվականներին աշխատել Է Դեյվիդ Լոնգի, Ջեֆրի Պալմերի և Մայք Մուրի Լեյբորիստական կառավարություններում՝ սկզբում շինարարության նախարար, ապա՝ առողջապահության նախարար և փոխվարչապետ: 1989 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում Ազգային կուսակցությունից կրած պարտությունից հետո Լեյբորիստական կուսակցությունը դարձել է ընդդիմություն: 1993 թվականից մինչև 2008 թվականը Հելեն Քլարկը Լեյբորիստական կուսակցության առաջնորդն էր։

1999 թվականին Լեյբորիստական կուսակցությունը կոալիցիա է կազմել դաշինքի կուսակցության հետ, և Հելեն Քլարկը գլխավորել է կառավարությունը: Նա զբաղեցրել է նաև մշակույթի նախարարի պաշտոնը: Կողմ է Նոր Զելանդիայի ոչ միջուկային կարգավիճակի պահպանմանը, սոցիալական ապահովության համակարգի կատարելագործմանը։

2002 թվականին կոալիցիան փլուզվել է, և տեղի են ունեցել նոր ընտրություններ: Նրանցից հետո լեյբորիստները կոալիցիա են կազմել Առաջադիմական կուսակցության հետ և կառավարություն ձևավորել ապագայի կուսակցության և Կանաչների աջակցությամբ: 2003 թվականին Քլարկը դատապարտել է ներխուժումը նույն թվականին նա հայտարարել է, որ Նոր Զելանդիան հանրապետություն դարձնելը անխուսափելի է (ներկայում պաշտոնապես երկրի ղեկավար է համարվում Մեծ Բրիտանիայի թագուհին, որը ներկայացրել է գեներալ-նահանգապետը):

2005 թվականի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցան հերթական խորհրդարանական ընտրությունները։ Այս անգամ լեյբորիստները ստացել են 50 տեղ՝ Ազգային կուսակցության 48-ի դիմաց, 121 տեղանոց խորհրդարանում։

2016 թվականի համար նա ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավարն է և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուն:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.

Արտաքին հղումներԽմբագրել