Հոնգհա (վիետ․՝ Sông Hồng; չինարեն հեշտ. 元江 , պինին: Yuánjiāng), գետ Չինաստանում և Վիետնամում։ Սկիզբ է առնում Յուննանի բարձրավանդակից և թափվում Հարավչինական ծովի Բակբո ծոցը՝ առաջացնելով դելտա (տարած. 15 հզ. կմ²)։ Երկարությունը 1183 կմ, ավազանը՝ 158 000 կմ²։

Հոնգհա
Հոնգհա գետը մայրամուտին
Բնութագիր
Երկարություն1183
Ավազանի մակերես158 000 կմ²
Ջրի ծախս900
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՅունան
Բարձրություն1776 մ
Գետաբերանի տեղակայումԲակբո
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերNanxi River?, Դա (գետ) և Lô River?
Երկիր Չինաստան և  Վիետնամ
ԵրկրամասLào Cai?

Անվանումը խմբագրել

Հայտնի է նաև Կարմիր գետ անունով, որը վիետնամերեն Հոնգհա անվանման բառացի թարգմանությունն է։ Անվանումը կապված է բերուկների առատության հետ, բերուկներ, որոնք գետի ջրերին տալիս են կարմիր երանգ։ Գետը Վիետնամում հայտնի է նաև Սոնգկոյ անունով, իսկ Չինաստանում՝ Լիշեհե և Յուանցզյան անուններով[1]։

Աշխարհագրություն խմբագրել

Սկիզբ է առնում Յուննանի բարձրավանդակից, թափվում Հարավ-Չինական ծովի Բակբո ծոցը։ Հիմնական վտակները՝ Լո և Դա։ Սնումը անձրևային է վարարումը՝ ամռանը։ Ջրի տարեկան միջին ծախսը մոտ 3800 մ³/վ է, առավելագույնը՝ մինչև 35 000 մ³/վ։ Տարեկան ծովն է հասցնում մոտ 130 միլիոն տ բերվածք, որը ջրին տալիս է կարմիր երանգ։ Օգտագործվում է ոռոգման համար։ Նավարկելի է մինչև Հանոյ (175 կմ՝ ծովից)։ Հոնգհայի վրա են Հակոու, Լաոկայ, Ենբայ, Հանոյ քաղաքները և Հայֆոն ծովային նավահանգիստը։

Աղբյուրներ խմբագրել

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1989). Աշխարհագրական անունների բառարան, Հ-Ֆ. Երևան: «Լույս». էջ էջ 35.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 72