Հայաստանի սեյսմականություն

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Հայկական լեռնաշխարհը, որի մի մասում այժմ գտնվում է Հայաստանը, համարվում է աշխարհի սեյսմիկ ակտիվ շրջաններից մեկը և մտնում է Միջերկրածովային սեյսմիկ զոնայի մեջ։

Ըստ հարուստ պատմական տվյալների պարզ է դառնում, որ վերջին երկու հազար տարիների ընթացքում Հայկական լեռնաշխարհում ամենաուժեղ երկրաշարժը հասել է 10 բալի (12 բալային սանդղակով) (Երզնկայի տարածք)։ Երկրաշարժերը կապված են ակտիվ խորքային խզվածքներով և դրանց հատման շրջաններով։

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

 
Ավերված Լենինական

Հայկական լեռնաշխարհում երկրաշարժերի օջախներն ունեն ոչ խորը՝ 30-35 կմ խորություն, այսինքն դրանք գտնվում են երկրակեղևում, որի պատճառով երկրաշարժերը կոչվում են երկրակեղևային։ Առավել ինտենսիվ երկրաշարժերի օջախները գտնվում են 10-15 կմ խորություններում։ Ֆորշոկային և աֆտերֆորշոկային ակտիվությունը Հայաստանի տարածքում կարճ է տևում։ Հանրապետությունում կան տարածքներ (Զանգեզուր, Գյումրի), որտեղ ուժեղ երկրաշարժերին չեն նախորդել թույլերը։ Ոչ միշտ է, որ ուժեղ երկրաշարժերի գոտիներում թույլ ցնցումները շատ են և հակառակը, կան թույլ երկրաշարժի շրջաններ, որտեղ ուժեղ երկրաշարժերը քիչ են (Սևանի ավազան, Վարդենիսի լեռներ)։

Հանրապետության ողջ տարածքը բաժանվում է 7 և 8 բալային սեյսմիկ գոտիների։ Դրանցից են՝ Շիրակի և Արարատյան դաշտեր, Վայոց ձոր և հարավային Զանգեզուր։ 8 բալային գոտում ներառված է Հայաստանի ողջ տարածքի 70%, իսկ 7 բալային գոտում՝ 30%: Երկրաշարժերի ուժգնությունը սակայն կարող է հասնել 9-10 բալի (12 բալային սանդղակով), որը կախված է խորը խզվածքների հանգույցների հատումների հետ (Գյումրի, Զանգեզուր, Վայոց ձոր)։

Կոտրվածքներ խմբագրել

Հայաստանի տարածքում խոշոր խզվածքներ են՝ Գառնիի, Փամբակ-Սևանի, Ժելտորեչենսկ-Սարիղամիշի և Ախուրյանի։

 
Գառնու տաճարի փլատակներ

Գառնիի խզվածք, բացի սեյսմիկ ակտիվությունից աչքի է ընկնում նաև բարձր տեկտոնական ակտիվությամբ։ Խզվածքի հետ են կապված 4 խոշոր երկրաշարժերը՝ 906 թվականին Վայոց ձորում, 1679 և 1827 թվականներին Գառնիում[1], 1988 թվականին՝ Սպիտակում։ Գառնիի խզվածքի ընդհանուր երկարությունը կազմում է 290 կմ և բաժանվում է չորս հատվածի։

Փամբակ-Սևանի խզվածքի երկարությունը մոտ 370 կմ է։ Կազմված է երկու հատվածից՝ Փամբակ-Սևանի (արևմտյան), որի երկարությունը 260 կմ է, և Խոնարասարի (արևելյան)՝ 110 կմ երկարությամբ։ Սրա հետ է կապված դեռևս 5-6-րդ հազարամյակների երկրաշարշերը, ինչպես նաև Գանձակի՝ 895, 915, 1139, 1308, 1407, 1931 և 1968 թվականների երկրաշարժերը։

Ախուրյանի խզվածքի երկարությունը կազմում է 150 կմ՝ Տեկորից մինչև Ախուրյանի ջրամբար։ 950 տարիների ընթացքում այստեղ տեղի է ունեցել 26 երկրաշարժ, որից 6-ը՝ աղետալի։

Ժելտորեչենսկ-Սարիղամիշի խզվածքը սեյսմիկ և տեկտոնական մեծ ակտիվությամբ է աչքի ընկնում։ Ընդհանուր երկարությունը կազմում է 350 կմ։ Ուժեղ երկրաշարժեր են գրանցվել Սարիղամիշում, Նորմանում և Պարտիզում[2]։

Երկրաշարժերը Հայաստանում խմբագրել

Այս ցանկում թվարկված են երկրաշարժերը, որոնք տեղի են ունեցել ժամանակակից և պատմական Հայաստանների տարածքում։

Թվական Ամսաթիվ Անվանում Բնակավայր Ժամանակ Մագնիտուդ Ուժգնություն (MM) Էպիկենտրոն Խորություն (կմ) Զոհերի թիվ Ծան.
2022 փետրվարի 13 Մեծավանի երկրաշարժ Մեծավան 18:25 ՀԿԺ 5.3 VI 41°09′36″ հս․. լ. 44°00′04″ ավ. ե.HGЯO 10.0 [3]
2021 փետրվարի 13 Հովտաշենի երկրաշարժ Հովտաշեն (Արարատի մարզ) 11:29 ՀԿԺ 4.9 VI 40°01′52″ հս․. լ. 44°27′07″ ավ. ե.HGЯO 10.0 [4]
1992 դեկտեմբերի 9 Մադինայի երկրաշարժ Մադինա, Գեղարքունիքի մարզ 20:29 ՀԿԺ 4.8 VII 40°03′29″ հս․. լ. 45°18′43″ ավ. ե.HGЯO 15.8 [5]
1988 դեկտեմբերի Սպիտակի երկրաշարժ Սպիտակ (քաղաք), Գյումրի, Վանաձոր 07:41 ՀԿԺ 6.8[6]-7.2[7] ՄՍԿ-64 40°59′13″ հս․. լ. 44°11′06″ ավ. ե.HGЯO 5.4 25,000–50,000 [8]
1968 Զանգեզուրի երկրաշարժ Զանգեզուր (ԽՍՀՄ) 4.7 VII-VIII
1937 Երևանի երկրաշարժ Երևան (ԽՍՀՄ) 4.8 VII
1931 ապրիլի 27 Զանգեզուրի երկրաշարժ Հացավան, Զանգեզուր (ԽՍՀՄ) 16:50 ՀԿԺ 6.4 VIII–IX 39°17′28″ հս․. լ. 45°57′00″ ավ. ե.HGЯO 15.0 300–2,890 [9][10]
1926 հոկտեմբերի 22 Լենինականի երկրաշարժ Թուրքիա-Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն սահման տեղի ժամանակով 21:59 6.0 IX 40°42′ հս․. լ. 43°42′ ավ. ե.HGЯO 7 360
1840 հուլիսի 2 Երևանի երկրաշարժ Արարատ տեղի ժամանակով 16:00 7.4 IX 39°36′0″N,44°6′0″E N/A 10,000 [11]
1827 հոկտեմբերի 8[12] Ծաղկաձորի երկրաշարժ Ծաղկաձոր [12]
1679 հունիսի 4[12] Գառնու կամ Երևանի երկրաշարժ Գառնի, Երևան, Քանաքեռ (Պարսկաստան) անհայտ 7.0 VIII 40°12′0″N, 44°42′0″E N/A 7,600+
1268 Կիլիկիայի երկրաշարժ Կիլիկիայի հայկական թագավորություն գիշերվա առաջին ժամին 7.0 VIII 37°30′0″N,35°30′0″E N/A 8,000
1139 Գանձակի երկրաշարժ Գանձակ (Սելջուկյան սուլթանություն) անհայտ 7.7 XI 40°18′0″N, 46°12′0″E N/A 230,000–300,000
893 մարտի 27[12] Դվինի երկրաշարժ Դվին, Արտաշատ (Բագրատունիների թագավորություն) կեսգիշեր 5.3–7 IX–X 40°0′0″N,44°24′0″E 30,000
863 Դվինի երկրաշարժ Դվին, Արտաշատ (մայրաքաղաք) Մեծ Պահքի շրջանում՝ փոքր շաբաթ օրը 40°0′0″N,44°24′0″E մոտ 120,000
735 Վայոց ձորի երկրաշարժ Վայոց ձոր առնվազն 10,000 [13]
602 կամ 603 Սուրբ Կարապետ վանքի երկրաշարժ [13]

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hasrat'yan Mourad (1995)։ «The medieval earthquakes of the Armenian Plateau and the historic towns of Ayrarat and Shirak (Dvin, Ani, Erevan)»։ Annali di Geofisica (անգլերեն) (Իտալիայի երկրաֆիզիկայի ազգային ինստիտուտ) 38 (5-6)։ 721 
  2. Вардеванян Ашот (руководитель программы) Национальная программа действий по борьбе с опустыниванием в Армении. — Ереван, 2002. — ISBN 99930-935-6-4
  3. «USGS Earthquake Hazards Program».
  4. «USGS Earthquake Hazards Program».
  5. «M 4.8 - 5 km ESE of Madina, Armenia».
  6. «Earthquakes». Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.}|publisher = earthquake.usgs.gov}}
  7. Информация с сайта http://www.epicentrum.ru
  8. «USGS Earthquake Hazards Program».
  9. «USGS Earthquake Hazards Program».
  10. Utsu, T.R. (2002), «A List of Deadly Earthquakes in the World: 1500–2000», International Handbook of Earthquake & Engineering Seismology, Part A, Volume 81A (First ed.), Academic Press, էջ 705, ISBN 978-0124406520
  11. Haroutiunian, R. A. (2005). «Катастрофическое извержение вулкана Арарат 2 июля 1840 года» [Catastrophic eruption of volcano Ararat on 2 july, 1840]]. Proceedings of the National Academy of Sciences of the Republic of Armenia: Earth Sciences (ռուսերեն). 58 (1): 27–35. ISSN 0515-961X.
  12. 12,0 12,1 12,2 12,3 Մալխասյան, Էդուարդ Գուրգենի (1996). Ինչու է ցնցվում երկիրը. Երևան: Նոյյան տապան. ISBN 978-5-540-01501-1.
  13. 13,0 13,1 Guidoboni, Emanuela; Traina, Giusto (1995), A new catalogue of earthquakes in the historical Armenian area from antiquity to the 12th century, Annals of Geophysics