Գանձակի երկրաշարժ (1139)

Գանձակի երկրաշարժ, բնական խոշորագույն աղետ Գանձակ քաղաքում, որը տեղի է ունեցել 1139 թվականի մարտի 17-ին։ Այն համարվում է Հայկական լեռնաշխարհում երբևէ տեղի ունեցած առավել աղետաբեր երկրաշարժերից մեկը։ Երկրաշարժի հետևանքով քաղաքն ամբողջությամբ ավերվել է։ Երկաշարժի պատճառած ավերածությունների պատճառով քաղաքը տեղափոխվում է Վերջինիս ավերակները գտնվում են ժամանակակից քաղաքի մոտ։

Կործանարար աղետին անդրադարձել են ժամանակի և հետագայի գրեթե բոլոր պատմիչները. «Ի ՇՁԸ թվին՝ ի ԺԷ. արեգ ամսոյ շարժմամբ կործանեցաւ Գանձակ քաղաք. եւ սուրբ վարդապետքն՝ Գրիգոր եւ Սարգիս ընկղմեցան...», «Ընդ աւուրսն ընդ այնոսիկ եղև յանկարծակի մէգ և մառախուղ, և լցաւ առհասարակ լեառն և դաշտ, և եղև շարժ ահագին, և կործանեցաւ մայրաքաղաքն Գանձակ...», «ՇՁԸ (588) թուին շարժմամբ կործանեցաւ Գանձակ», կամ «Շարժ ի Գանձակ սաստիկ», «...յամսեանն արէգի, որ աւր ԺԸ էր ամսոյն, ի գիշերի ուրբաթում ի լուսանալ շաբաթուն, յորում աւուր տաւն էր սրբոյն Գէորգա զարթեաւ ցասումն բարկութեանն Աստուծոյ ի վերայ աշխարհի ի բռնութենէ հողմոց եւ շարժեալ անհնարին դողմամբ սաստիկ կործանումն հասուցանելով աշխարհիս Աղուանից, ըստ գրելումս, թէ՝ «Ո շարժէ զառ ի ներքոյս երկիր ի հիմանց, եւ սիւնք նորա դողան», եւ ըստ միւսումն՝ «Ո հայի յերկիր եւ տա դողալ սմա», որով շարժմամբ բազում աւերումն լինէր ընդ բազում տեղիս ի գաւառիս Փառիսոսոյ եւ Խաչինոյ, առ հասարակ ի դաշտս եւ ի լերինս, յորում եւ մայրաքաղաք Գանձակ յանդունդս կործանիւր՝ խորասույզ անելով զբնակիչսն իւր, քանզի չորս կողմ երեսաց նորա սնոյց, ամփոփեաց զնոսա ի ծոց իւր։ Եւ ի լեռնակողմանս բազում դղեակք եւ գեղք տապալեցան հանդերձ վանորայիւք եւ եկեղեցեաւք, որք փըլան ի վերայ գլխոյ բնակչաց իւրեանց։ Յորում եւ անթիւք սատակեցան ի կործանել շինուածոց եւ աշտարակաց...», «ՇՁԸ (1139) թվին շարժմամբ կործանեցաւ Գանձակ»[1][2][3][4][5][6][7]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Սամուէլի քահանայի Անեցւոյ Հաւաքմունք ի գրոց պատմագրաց։ Վաղարշապատ։ 1893։ էջ 132 
  2. Կիրակոս Գանձակեցի (1961)։ Պատմութիւն Հայոց։ Երևան։ էջ 200 
  3. Վարդան վարդապետ (1862)։ Հաւաքումն պատմութեան Վարդանայ վարդապետի։ Վենետիկ։ էջ 124 
  4. Ա.Աբրահամյան (1956)։ Հովհաննես իմաստասերի մատենագրությունը։ Երևան։ էջ 133 
  5. Մխիթար Այրիվանեցի (1861)։ Պատմութիւն։ Մոսկուա։ էջ 61 
  6. Վ.Ա.Հակոբյան (1951)։ Մանր Ժամանակագրություններ։ Երևան։ էջ 25 
  7. Սամվել Կարապետյան (2004)։ Հյուսիսային Արցախ։ Երևան։ էջ 25