Զանգեզուրի երկրաշարժ (1931)
1931 թվականի Զանգեզուրի երկրաշարժը տեղի է ունեցել ապրիլի 27-ին, տեղական ժամանակով 20։50։45-ին՝ 6,5 մագնիտուդ ուժգնությամբ։ Երկրաշարժը տեղի է ունեցել Զանգեզուրի լեռներում՝ Հայաստանի հարավարևմտյան մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանային հատվածում։ Երկու տարածքներն էլ այդ ժամանակ Խորհրդային Միության կազմում էին[1]։
Զանգեզուրի երկրաշարժ | |
---|---|
Տեսակ | երկրաշարժ |
Տարեթիվ | ապրիլի 27, 1931 |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զանգեզուրի երկրաշարժ (այլ կիրառումներ)
Տեկտոնիկա
խմբագրելՓամբակ-Սևան-Սյունիք խզվածքը տարածվում է Հայաստանի հյուսիս-հարավ ուղղությամբ։ Խզվածքը ձգվում է մոտ 400 կմ և բաղկացած է չորս հիմնական հատվածներից։ 1931 թվականի Զանգեզուրի երկրաշարժը տեղի է ունեցել Սյունիք-Զանգեզուր հատվածում, որի երկարությունը մոտ 120 կմ է[2]։ Խզվածքը եղել է նաև Գանձակի 1139 թվականի երկրաշարժի աղբյուրը, որը Կովկասի ամենամեծ և ամենաավերիչ սեյսմիկ աղետն է[3]։
Երկրաշարժ
խմբագրելԵրկրաշարժը տեղի է ունեցել Հայաստանի Սյունիքի մարզի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանի մոտ։ Զոհերի թիվը հասել է 2890-ի[1]։ Հայաստանում Սիսիան-Գորիս տարածքում ավերվել կամ մեծ վնաս է կրել 57 գյուղ, իսկ Նախիջևանում՝ Օրդուբադի տարածքում 46 գյուղ ավերվել կամ լուրջ վնասվել է[4]։ Մեկ այլ աղբյուրում հաղորդվում է, որ երկրաշարժը ավերել է 254 գյուղ։ Հայաստանի հարավ-արևելքում տուժել է Տաթևի վանքը։ ՄՍԿ-64-ի ինտենսիվությունը Շամբում եղել է IX (կործանարար), իսկ Ջուղայում՝ VIII (վնասող) մակարդակի[5]։ Սիսիանի պատմության թանգարանում կան լուսանկարներ, որտեղ պատկերված է քաղաքը երկրաշարժից հետո[6]։
Նախկին սեյսմիկություն
խմբագրել1911-1956 թվականներին Հայաստանում և նրա հարևան երկրներում եղել է երկրաշարժերի ակտիվության ժամանակաշրջան, իսկ 1931 թվականի երկրաշարժն ամենաուժեղներից մեկն էր։ Այն արձակեց այդ ժամանակահատվածում Կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցած բոլոր երկրաշարժերի ընդհանուր էներգիայի մոտ կեսը[7]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 National Geophysical Data Center / World Data Service (NGDC/WDS) (1972), Significant Earthquake Database (Data Set), National Geophysical Data Center, NOAA, doi:10.7289/V5TD9V7K
- ↑ Philip, Hervé; Avagyana, Ara; Karakhanian, Arcadi; Ritz, Jean-François; Rebai, Samira (2001). «Estimating slip rate and recurrence intervals for strong earthquakes along an intracontinental fault: example of the Pambak-Sevan-Sunik fault (Armenia)». Tectonophysics. 343 (3–4): 206–232. Bibcode:2001Tectp.343..205P. doi:10.1016/S0040-1951(01)00258-X.
- ↑ Alice O. Matossian; Hayk Baghdasaryan; Ara Avagyan; Hayk Igityan; Mikayel Gevorgyan; Hans-Balder Havenith (2020). «A New Landslide Inventory for the Armenian Lesser Caucasus: Slope Failure Morphologies and Seismotectonic Influences on Large Landslides». Geosciences. 10 (3): 111. Bibcode:2020Geosc..10..111M. doi:10.3390/geosciences10030111.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ USGS, Today in Earthquake History, United States Geological Survey
- ↑ Karakhanian, A., & Y. Abgaryan. (2004).
- ↑ Noble, John; Kohn, Michael; Systermans, Danielle (2008). Georgia, Armenia & Azerbaijan. Lonely Planet. ISBN 9781741044775.
- ↑ "On the periodicity of seismic activity during the last one and a half to two thousand years (based on the example of Armenia)" by G. P. Tamrazyan
Արտաքին հղումներ
խմբագրել- Միջազգային սեյսմոլոգիական կենտրոնն ունի այս երկրաշարժի մատենագրություն և/կամ հեղինակավոր տվյալներ։