Ռոբերտ Յոլչյան

հարվածային գործիքների կատարող, մենակատար

Ռոբերտ Ալեքսանդրի Յոլչյան (մայիսի 3, 1917(1917-05-03), Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 6, 2001(2001-04-06), Երևան, Հայաստան), հարվածային գործիքների կատարող, մենակատար։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1950

Ռոբերտ Յոլչյան
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունՌոբերտ Ալեքսանդրի Յոլչյան
Ծնվել էմայիսի 3, 1917(1917-05-03)
Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Երկիր Հայաստան
Մահացել էապրիլի 6, 2001(2001-04-06) (83 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտություներաժիշտ
ԱշխատավայրՀայաստանի էստրադային նվագախումբ
Պարգևներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

1939 թվականից աշխատել է Հայաստանի պետական ջազ նվագախմբում։ Հանդես է եկել նաև որպես երգիչ՝ քաղաքային («Աղջի, հագինդ չիթ ա» և այլն), ժողովրդական և հատուկ իր համար գրված («Թմբկահարի երգը» և այլն) երգերով, վարել համերգներ։

Յոլչյանին հատուկ էր կատարողական բարձր վարպետությունը։ Հյուրախաղերով շրջագայել է ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում և այլուր։ [1]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 189։

Արտաքին հղումներ խմբագրել