Իրինա Ադոլֆի Օտիևա (նոյեմբերի 22, 1958(1958-11-22), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայկական արմատներով ռուս և խորհրդային ջազային երգչուհի, Ռուսաստանի վաստակավոր արտիստ (1997 թվական)[2], միջազգային փառատոների դափնեկիր, ռուսական ջազի կատարող։ Նրա ձայնի դիապազոնը երեք ու կես օկտավա է։

Իրինա Օտիևա
Ծնվել էնոյեմբերի 22, 1958(1958-11-22) (65 տարեկան)
Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ժանրերջազ և էստրադա
Մասնագիտություներգչուհի և կոմպոզիտոր
Գործիքներվոկալ
ԿրթությունՄոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան և Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա
Պարգևներ
Կայքotieva.ru

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Թբիլիսիում 1958 թվականի նոյեմբերի 22-ին հայկական ընտանիքում։ Օտիևը հայկական Օթյան կամ Օտիյան ազգանվան ռուսիֆիկացված ձևն է[3]։ Սերել է հին հայկական Ամատունիների նախարարական ցեղից[4]։ Իրինան ավարտելով երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը, մասնակցել է մրցույթների և ստուգատեսների,արժանացել է բազմաթիվ մրցանակների.

  • 1976 թվական — առաջին հաղթանակը — Ջազի փառատոնի դափնեկիր Մոսկվայում։
  • 1976 թվական — ընդունվել է Գնեսինի անվան Պետական Երաժշտական ուսումնարանի էստրադային բաժինը, Իգոր Բրիլի ջազ-անսամբլի մեներգչուհին է, սովորում է Մոսկվայի ջազի ստուդիայի ջազային վոկալ բաժնում։
  • 1980 թվական — ավարտում է Գնեսինի անվան երաժշտական ուսումնարանը (Մ.Լ.Կորոբկովայի դասարանը)։ Օլեգ Լունդստրեմի ղեկավարած ջազային նվագախմբի մեներգչուհին է։
  • 1982 թվական — Իրինան ստանում է սովետական երգի լավագույն կատարման առաջին մրցանակը համառուսական մրցույթում։ Նույն տարում Բեռլինի «Ստուդիայի 8 հիթերը» մրցույթի դափնեկիր է համարվում։
  • 1983 թվական — Էստրադային արտիստների VII Համամիութենական մրցույթի առաջին մրցանակակիր և Մերձբալթյան երկրների երգի Միջազգային մրցույթի գրան-պրի մրցանակակիր (Շվեդիա, Կարլսխամն)։
  • 1985 թվական — Իրինան թողնում է Օլեգ Լունդստրեմի ղեկավարած ջազային նվագախումբը և սկսում է աշխատել Մոսկվայի համերգային կազմակերպությունում, ստեղծում է «Ստիմուլ-Բենդ» խումբը, որի հետ աշխատում է մինչ օրս։
  • 1986 թվական — Երգչուհին դառնում է Սոպոտի Միջազգային երգի փառատոնի դափնեկիր և ստանում է հատուկ մրցանակ կատարողական վարպետության համար[5]
  • 1987 թվական — Ելույթ է ունենում «Տարվա երգ» հեռուստատեսային փառատոնում և ներկայացնում է «Карточный домик» երգը (Վ. Ռեզնիկոբ, Լ. Վինոգրադովա), թրը դառնում է դափնեկիր։
  • 1988 թվական — Մասնակցում է երաժշտական մենամարտին Լարիսա Դոլինայի հետ «Երաժշտական ռինգ» ծրագրում։
  • 1989 թվական — Ավարտում է Գնեսինի անվան Պետական մանկավարժական ինստիտուտի էստրադային ֆակուլտետի վոկալի բաժինը (Ի.Դ.Կոբզոնի դասարանը), Միջազգային հեռուստատեսային «Աստիճան դեպի Պառնաս» մրցույթի դափնեկիր է։
  • 1994 թվական — «Տարվա երգ» փառատոնի եզրափակիչ փուլում Իրինան ստանում է հատուկ մրցանակ՝ «Ստեղծագործական անհատականության պահպանության համար»։
  • 1995 թվական — Ելույթ է ունենում J. V. C.Միջազգային ջազի փառատոնում Նյու-Յորքում, «Լինկոլն Ցենտր»-ում Ռեյ Չարլզի և Սթիվի Ուանդերի հետ նույն բեմի վրա։
  • 1996 թվական — Իրինա Օտիևան նշում է իր ստեղծագործական գործունեության 20-ամյակը։
  • 1996 թվական — Դուրս է գալիս երգչուհու «Քսան տարի սիրո մեջ» ձայնասկավառակը։ Ալբոմում ընդգրկված են 1979-ից 1995 թվականներին կատարած երգերը։
  • 1997 թվական — Իրինա Օտիևային տրվում է «Ռուսաստանի վաստակավոր արտիստ»-ի կոչում։
  • 1999 թվական — Մասնակցում է երաժշտական մենամարտին Սոսո Պավլիաշվիլիի հետ «Երաժշտական ռինգ» ծրագրում։
  • 2001 թվական — Իրինան պարգևատրվում է «Հայրենիքի Վերածնունդ» մեդալով և նրան վերադարձվում է ազնվականի տիտղոսը։
  • 2003 թվական — Ընդունվում է «Յաբլոկո» կուսակցության շարքերը[6]։
  • 2006 թվական — Իրինան դասավանդում է վոկալ Գնեսինի անվան երաժշտական ակադեմիայի նորաբաց էստրադային-ջազային ցերեկային բաժնում։
  • 2008 թվական, սեպտեմբեր — մասնակցում է «Սուպերսթար 2008»։

Ընտանիք խմբագրել

  • Հայրը՝ Ադոլֆը, վիրաբույժ, օնկոլոգ
  • Մայրը՝ Ելենան, բժշկուհի
  • Ավագ քույրը՝ Նատալյան, բժշկուհի
  • Դուստրը՝ Զլատա Ալեքսեևնա Օտիևա (ծնվել է 1996 թվականի մարտի 19-ին)[7]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://web.archive.org/web/20130501082359/http://document.kremlin.ru/doc.asp?ID=076022
  2. Почётное звание присвоено указом президента России № 795 от 29 июля 1997 года
  3. https://zamos.ru/dossier/o/4295/#295
  4. http://etvnet.com/encyclopedia/d/person/otieva/
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 17-ին.
  6. https://lenizdat.ru/articles/120768/
  7. http://www.otieva.ru/zlata.html

Արտաքին հղումներ խմբագրել