Ցոլակ Վարդազարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդազարյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Ցոլակ Վարդազարյան (հունվարի 19, 1910, Ստեփանավան, Հայաստան - ապրիլի 23, 1944, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ սովետական փողհար, դիրիժոր, երաժիշտ։
Ցոլակ Վարդազարյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 19, 1910 Ստեփանավան, Հայաստան |
Մահացել է | ապրիլի 23, 1944 (34 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | Երգիչ, երգահան |
Գործունեություն | 1937–1944 |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Հայաստանի էստրադային նվագախումբ |
Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան և Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա |
Կապված | Հայաստանի պետական ջազ նվագախումբ |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1910 թվականի հունվարի 19-ին Ջալալօղլիում: 1932 թվականին ավարտել է Երևանի երաժշտական ուսումնարանը: 1932-1936 թվականներին սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում` Տաբակովի արվեստանոցում: 1937 թվականից եղել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակար: Դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում և երաժշտական ուսումնարանում: 1938 թվականին Արտեմի Այվազյանի հետ եղել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի հիմնադիր կազմում` որպես դիրիժոր և մենակատար։ 1942 թվականից եղել է Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնի դիրիժոր: Հայրենական մեծ պատերազմի տարիներին կազմակերպել է համերգային անսամբլներ և հանդես եկել ռազմաճակատում: Վախճանվել է 1944 թվականի ապրիլի 23-ին Երևանում:
Ղեկավարած ներկայացումներԽմբագրել
Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում ղեկավարել է հետևյալ ներկայացումները՝[1]
- Ի. Կալման՝ «Սիլվա»
- Ռ. Նելսոն՝ «Թագավորը զվարճանում է»
- Մ. Ֆերկելման՝ «Սերենադա»
- Ա. Այվազյան՝ «Ատամնաբույժն արևելյան»
- Ա. Այվազյան՝ «Ուշ լինի՝ նուշ լինի»
- Ի. Կալման՝ «Մարիցա»
ՊարգևներԽմբագրել
- «Պատվո նշան» շքանշան
- Երաժիշտ-կատարողների Համամիութենական մրցույթի դիպլոմանտ, Մոսկվա, 1941
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ»։ www.comedytheater.am։ Վերցված է 2017-04-01