Տաթևիկ Հովհաննիսյան

հայ ջազ երաժիշտ, երգիչ

Տաթևիկ Նորայրի Հովհաննիսյան(1955, հունիսի 3, Երևան), հայազգի ջազային երգչուհի։ Համարվել է Խորհրդային Միության լավագույն ջազ կատարողներից մեկը։ Ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում։

Տաթևիկ Հովհաննիսյան
Բնօրինակ անունՏաթևիկ Նորայրի Հովհաննիսյան
Ծնվել է1955 հունիսի 3
Երևան
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություներգչուհի և ջազ երաժիշտ
Գործիքներվոկալ
Կայքdatevik.com

ԿենսագրությունԽմբագրել

Տաթևիկ Հովհաննիսյանը ծնվել է 1955 թ. հունիսի 3-ին Երևանում, երգչուհի Օֆելյա Համբարձումյանի և քամանչահար Նորայր Հովհաննիսյանի ընտանիքում։ Սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, ապա՝ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1970-ական թվականներին ընդունվել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբ:

1990 թվականից բնակվում և գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում, հանդես է գալիս ամերիկյան ջազի հայտնի վարպետների հետ։ Ելույթներ է ունեցել ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ավստրալիայի հայտնի միջազգային ջազ փառատոներում։ Երգում է ամերիկյան, բրազիլական և էթնիկ հայկական ջազ՝ Կոմիտաս, Սայաթ-Նովա, հայկական ժողովրդական երգեր ջազային մշակումներով[1]:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել