Ժակ Դուվալյան
Ժակ Դուվալյան (հունվարի 1, 1920, Հալեպ - մարտի 26, 2008, Վերսալ, Իլ-դը-Ֆրանս), ֆրանսահայ երգիչ։
Ժակ Դուվալյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1920 Հալեպ |
Մահացել է | մարտի 26, 2008 (88 տարեկան) Վերսալ, Իլ-դը-Ֆրանս |
Մասնագիտություն | երգիչ |
Գործիքներ | վոկալ |
ԿենսագրությունԽմբագրել
Ժակ Դուվալյանը ծնվել է 1920 թվականին, Հայոց ցեղասպանությունից մազապուրծ և Հալեպում հանգրվանած հայ ընտանիքում։ 1925 թվականին ընտանիքը տեղափոխվել է Փարիզ: Վաղ տարիքից Ժակը հետաքրքրվել է ճշգրիտ գիտություններով, ցանկացել է դառնալ մաթեմատիկոս։ Սակայն ընտանիքում ծագած ֆինանսական խնդիրների պատճառով կիսատ է թողել ուսումը և աշխատել։ Այնուհետև տարվել է երաժշտությամբ, գրել է երգեր, հանդես եկել սրճարաններում։ 1940-ական թվականներին հայտնի է դարձել փարիզյան հասարակության մեջ[1][2]:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հանդես է եկել մենահամերգներով։ 1954 թվականին մեկնել է Խորհրդային Հայաստան, հաստատվել Երևանում: Ի սկզբանե որոշել էր զբաղվել աստղաֆիզիկայով, սակայն մտադրությունը փոխել է և շարունակել երգել։ 1956 թվականից հանդես է եկել Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի էստրադային նվագախմբում, հյուրախաղերով եղել Մոսկվայում, Թբիլիսիում, Բաքվում:
1959 թվականին դարձել է Մոսկվայի Յուրի Սաուլսկու գործիքային անսամբլի մենակատարը։ Երգել է ֆրանսերեն, հայերեն, ռուսերեն: