Միքայել Խաչատրյան

հայ շեփորահար, մանկավարժ, հասարակական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին:

Միքայել Վահանի Խաչատրյան (դեկտեմբերի 16, 1915(1915-12-16) - հունվարի 15, 2004(2004-01-15), Երևան, Հայաստան), հայ շեփորահար, մանկավարժ, հասարակական գործիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1965), պրոֆեսոր (1976

Միքայել Խաչատրյան
Միքայել Խաչատրյան.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել էդեկտեմբերի 16, 1915(1915-12-16)
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Մահացել էհունվարի 15, 2004(2004-01-15) (88 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունփողհար, մանկավարժ և հասարակական գործիչ
ԱշխատավայրՀայֆիլհարմոնիա և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1938) և Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա (1947)
ԱմուսինՄարիաննա Հարությունյան
ՊարգևներՀայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Դաշնակահար, օպերային երգչուհի Մարիաննա Հարությունյանի ամուսինը։

ԿենսագրությունԽմբագրել

Միքայել Խաչատրյանը ծնվել է Շահրիար գյուղում։ 1933-1938 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ 1938 թվականին Հայաստանի նորաստեղծ ջազ նվագախմբի դիրիժոր Ցոլակ Վարդազարյանի հրավերով եղել է նվագախմբի առաջին շեփորահարը։ 1947 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան` պրոֆեսոր Տաբակովի դասարանը[1]։ 1947-1950 թվականներին աշխատել է Հայֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբում, 1950 թվականից` Երևանի օպերայի և բալետի թատրոնում, 1970-1973 թվականներին՝ գեղարվեստական ղեկավար և տնօրեն։ 1947-2004 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, 1960-1967 թվականներին՝ դեկան, 1967-1970 և 1973-1985 թվականներին՝ պրոռեկտոր, 1981-1992 թվականներին, միաժամանակ՝ ամբիոնի վարիչ։

Խաչատրյանը հարստացրել է շեփորի երկացանկը՝ կատարելով փոխադրումներ և մշակումներ շեփորի և դաշնամուրի համար Բախի, Հենդելի, Հայդնի, Մոցարտի, Մենդելսոնի, Պուլենկի, Կոմիտասի, Սպենդիարյանի և այլոց ստեղծագործություններից։ Հեղինակել է «Շեփոր նվագելու դպրոց» վերնագրված դասագիրքը[2][3]։

1963 թվականին Լենինգրադում, 1980 թվականին Տալլինում եղել է համամիութենական մրցույթների ժյուրիի անդամ, 1985 թվականին Բաքվում՝ Անդրկովկասյան մրցույթի ժյուրիի նախագահ[4]։

ԳրականությունԽմբագրել

Թովմասյան Վ., Կյանքի ուրվագիծ։ Միքայել Խաչատրյան, Երևան, 2004։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «ИСКУССТВО ВЫДАЮЩЕГОСЯ МАСТЕРА»։ golosarmenii.am։ Վերցված է 2018-12-16 
  2. «Хачатрян, Михаил Ваганович - Пособие для трубы. Ч. 1 : С предисл. - Search RSL»։ search.rsl.ru։ Վերցված է 2018-12-16 
  3. Biographischer Index Rußlands und der Sowjetunion (ռուսերեն)։ Walter de Gruyter։ 2011-10-31։ ISBN 9783110933369 
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005