Լարիսա Դոլինա
Լարիսա Ալեքսանդրովնա Դոլինա (ծնված Կուդելման, առաջին ամուսնությունից Միոնչինսկայա, սեպտեմբերի 10, 1955[1][2], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային, ռուսական էստրադային և ջազային երգչուհի, դերասանուհի, Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի (1998 թվական)[6]։ «Օվացիա» ռուսական ազգային մրցանակի եռակի դափնեկիր։
Լարիսա Դոլինա | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Лари́са До́лина |
Ի ծնե անուն | Լարիսա Ալեքսանդրովնա Կուդելման |
Նաև հայտնի է որպես | Լարիսա Ալեքսանդրովնա Դոլինա |
Ծնվել է | սեպտեմբերի 10, 1955[1][2] (69 տարեկան) Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ Ռուսաստան |
Ժանրեր | ջազ, փոփ, էստրադա |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | դաշնամուր, դոմբրա |
Գործունեություն | 1971-այժմ |
Կրթություն | Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա |
Պարգևներ | |
Կայք | larisadolina.com |
Ստորագրություն | |
Larisa Dolina Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1955 թվականի սեպտեմբերի 10-ին Բաքու քաղաքում, հրեայի ընտանիքում։ Հայրը՝ Ալեքսանդր Մարկովիչ Կուդելման, մայրը՝ Գալինա Իզրաիլևնա Կուդելման (ծնված Դոլինա)։ Երեք տարեկան հասակում տեղափոխվել է ծնողների հայրենի քաղաք Օդեսսա։ Վեց տարեկան հասակում Լարիսան ընդունվում է երաժշտական դպրոց, որն ավարտում է թավջութակի բաժնում։
Երգչուհու երաժշտական գործունեությունը սկսվում է 1971 թվականին՝ «Մենք օդեսացիներ ենք» էստրադային նվագախմբում։ Հետագայում եղել է մենակատարուհի այնպիսի երաժշտական խմբերում, ինչպիսին են «Հայաստանի պետական էստրադային նվագախումբ»՝ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ, «Ադրբեջանի պետական էստրադային նվագախումբ»՝ Փոլադ Բյուլ-Բյուլ օղլու ղեկավարությամբ, «Սովրեմեննիկ» նվագախումբ՝ Անատոլի Կրոլի ղեկավարութամբ (նախկին Էդդի Ռոզների նվագախումբ)։ 1981 թվականին, Անատոլի Կրոլի կողմից, պատրաստվում է «Ջազային վոկալի հատընտիր» ծրագիրը, որով Լարիսա Դոլինան և Վեյլանդ Ռոդդը՝ նվագախմբի ուղեկցությամբ, անշլագի պայմաններում, համերգներ են ունենում միութենական բազմաթիվ հանրապետություններում։
1982 թվականին՝ «Չարոդեի» (ռուս. «Чародеи») ֆիլմի համար կատարել է հանրահայտ «Երեք սպիտակ ձի» (ռուս. «Три белых коня») երգը։
1984 թվականին երգչուհին հրավեր է ստանում կատարելու Ալֆրեդ Շնիտկեի «Դոկտոր Ֆաուստի պատմությունը» (ռուս. «История доктора Фауста») կանտատի գլխավոր մասերից մեկը։
1985 թվականից Դոլինան աշխատում է ինքնուրույն։ Ակտիվորեն համագոծակցել է լենինգրադյան երգահան Վիկտոր Ռեզնիկովի հետ։ Մենակատարային գործունեության ընթացքում բեմադրվել է բազմաթիվ համերգային ծրագրեր, որոնցով երգչուհին շրջագայել է ամբողջ երկրով։ 1985 թվականին նա առաջին անգամ հանդես է եկել որպես սեփական՝ «Երկարաձգված թռիչք» («Затяжной прыжок»), ծրագրի բեմադրիչ։ Երկու տարի անց Դոլինան ներկայացնում է «Հակադրություն» («Контрасты») նոր շոուն, 1989 թվականին «Ռոսսիա» պետական համերգասրահում ներկայացնում է «Սառցաբեկոր» («Льдинка») ծրագիրը, իսկ հաջորդ տարի՝ «Փոքրիկ կինը» («Маленькая женщина») շոուն։ 1988 թվականին, նույն վայրում, կայանում է «Ջորդանո» («Джордано») (երաժշտությունը Լորա Կվինտի) ռոք օպերայի պրեմիերան, որում տղամարդու գլխավոր դերը կատարում է Վալերի Լեոնտևը, իսկ կանացի դերը՝ Լարիսա Դոլինան։
1991 թվականին, ռուս-ֆրանսիական պայանագրի շրջանակներում, Լարիսա Դոլինան ելույթ է ունենում քսան հազարանոց հանդիսատեսի առջև՝ Լա Ռոշել քաղաքի «Ռադիո Պրեստիժ» փառատոնում։ 1992 թվականին, Էստրադային թատրոնում, կայանում է երգչուհու հոբելյանական ստեղծագործական համերգը։ Նույն թվականին հայտնվում է «Ինչ ուզում եմ, այն էլ երգում եմ» («Что хочу, то и пою») ծրագիրը, որը ցուցադրվում է «Ռոսսիա» համերգային դահլիճում։
Երգչուհին մեկ անգամ չէ, որ դարձել է բազմաթիվ հեղինակավոր համամիութենական և միջազգային մրցույթների մրցանակակիր և դափնեկիր։ 1991 թվականին Լարիսա Դոլինան արժանանում է «Երկրի լավատույն երգչուհի» տիտղոսին՝ «Պրոֆի» համամիութենական մրցույթում։ 1993 թվականին արժանանում է Ռուսաստանի Վաստակավոր արտիստուհի կոչմանը։ 1994 թվականին երգչուհին ստանում է Յալթայի համառուսական մրցույթի «Բյուրեղյա դելֆին» մրցանակը և տիրանում է «Օվացիա» ազգային երաժշտական մրցանակին՝ «Լավագույն ռոք երգչուհի» անվանակարգում։ 1995 թվականին Դոլինան ներկայացնում է «Ես դուր չեմ գալիս քեզ» («Я не нравлюсь себе») ծրագիրը, որում երգչուհին հանդիսատեսին է ներկայանում նոր կերպարով։ Ռուսաստանում հաջող համերգներից անմիջապես հետո, Դոլինան ուղևորվում է համերգային շրջագայության՝ հետխորհրդային երկրների քաղաքներով, ինչպես նաև, Եվրոպայով և ԱՄՆ-ով։ 1996 թվականին, կրկին, ստանում է «Օվացիա» մրցանակը, որպես տարվա լավագույն մենակատարուհի («Փոփ երաժշտություն» անվանակարգում)։
Լարիսա Դոլինան նկարահանվել է բազմաթիվ գեղարվեստական ֆիլմերում՝ «Թավշյա սեզոն» («Бархатный сезон»), «Մենք ջազից ենք» («Мы из джаза»), «Կործանված նավերի կղզի» («Остров погибших кораблей»), «Հուշանվեր փաստաբանի համար» («Сувенир для прокурора»), իսկ նրա ձայնը հնչում է ավելի քան 70 կինոնկարներում և մուլտֆիլմերում։
1996 թվականի դեկտեմբերի 23-ին և 24-ին, «Ռոսսիա» համերգասրահում, կայանում է Լարիսա Դոլինայի հոբելյանական «Եղանակը տանը» («Погода в доме») մենակատարային ծրագրի պրեմիերան։ Այդ երաժշտական ներկայացման մեջ հնդում են երգչուհու հայտնի հիթերը, ինչպես նաև, ներկայացվում է «Եղանակը տանը» («Погода в доме») նոր ալբոմը, որը Լարիսայի կողմից ստեղծվել է երգահան Ռուսլան Գոռոբեցի և գրող Միխաիլ Տանիչի հետ համագործակցությամբ։ Շոուի մասնակից են դառնում, նաև, Իրինա Օտիևան, Լեոնիդ Պորտնոյը և Սերգեյ Լեմոխը։
1997 թվականի դեկտեմբերին՝ Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում, կայանում է «Անցնող դարի շլյագերները» («Шлягеры уходящего века») համերգը, որում Լարիսա Դոլինան և Ալեքսանդր Գրադսկին՝ Ռուսաստանի պետական ակադեմիական սիմոֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ, Եվգենի Սվետլանովի ղեկավարությամբ, կատարում են XX դարի հանրահայտ երգերը, ներառելով այնպիսի երգեր, ինչպիսին են «Yesterday», «New York, New York», «Caruso», «Barcelona»:
1998 թվականին թողարկվում է երգչուհու նոր՝ «Երգչուհին և երաժիշտը» («Певица и музыкант»), ալբոմը՝ նույնանուն մենակատարային ծրագրի ուղեցությամբ, որը երգչուհին ներկայացնում է ԱՄՆ-ում և Իսրայելում։ Ալբոմի հիմնական հիթերը՝ «Երեք վարդ կամ սև-սպիտակ ճակատագիր» («Три розы или чёрно-белая судьба») (ըստ Առաջին ալիքի «Մինուտա սլավի» ծրագրի, կարաոկե ակումբներում ամենահաճախ պատվիրվող ռուսալեզու երգը), «Երգչուհին և երաժիշտը» («Певица и музыкант»), «Բուք» («Вьюга»), գրվել են Դոլինայի վաղեմի ընկեր Վադիմ Լոտկինի և գրող Սերգեյ Սոկոլկինի կողմից։
2003 թվականից «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամ[7]։
2007 թվականի նոյեմբերին, Պյոտր Չայկովսկու անվան Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում կայանում է «Գերշվին Գալա»-ն («Гершвин Гала»)՝ հայտնի դաշնակահար Դենիս Մացուևի, նրա ջազային եռյակի և «Նովայա Ռուսսիա» Պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը։ Լարիսա Դոլինան մասնակցություն է ունենում ներկայացմանը։ Նա կատարում է Ջորջ Գերշվինի մի քանի ջազային դասական գործեր[8]։
2010 թվականին մասնակցություն է ունենում «Գոլոսյաշի ԿիՎիՆ 2010» («Голосящий КиВиН 2010») փառատոնին, որպես ժյուրիի անդամ։
2010 թվականի մայիսի 14-ին, Խորհրդային Բանակի Թատրոնի բեմում կայանում է «Սեր և լրտեսություն» («Любовь и шпионаж») մյուզիքլի պրեմիերան, որում երգչուհին կատարում է միանգամից մի քանի դերեր։ Մաքսիմ Դունաևսկին մյուզիքլը ստեղծել էր հատուկ Լարիսա Դոլինայի համար։ Մյուզիքլը գրված է Ելենա Գրեմինայի «Օրվա աչքերը» («Глаза дня») պիեսի հիման վրա։ Լիբրետոն՝ Մաքսիմ Դունաևսկու, գրող Նիկոլայ Դենիսովի հետ համագործակցությամբ։ Լարիսա Դոլինայի խաղընկերն է հանդիսանում դերասան Դմիտրի Խառատյանը։
2011 թվականի փետրվարի 27-ին Դոլինան մասնակցություն է ունենում հանրահայտ ջազային կատարող Էլ Ջերրոի մոսկովյան համերգին՝ Crocus City Hall-ում։ Նա կատարում է երկու երգ՝ դասական «Summertime»-ը և «Wonder Where You Are»-ը, իր «Hollywood Mood» ալբոմից։
2011 թվականի հուլիսին երգչուտին մասնակցություն է ունենում «Նոր Ալիք» («Новая волна») հերթական մրցույթին։ Փակման համերգին նա կատարում է «Մինչ քեզ» («До тебя») ստեղծագործությունը, որի խոսքերի հեղինակն է հանդիսանում ինքը։ Իսկ աստղերի համերգին՝ մրցույթային առաջին օրը, նա ներկայացնում է Թինա Թերների հանրահայտ «Private Dancer» երգի իր տարբերակը։
2011 թվականի հոկտեմբերի 15-ին, Կիրովում, կայանում է նոր՝ «Сны экстраверта», համերգային ծրագրի պրեմիերան, որը Դոլինան համարում է լավագույնը իր ստեղծագործական կյանքի ընթացքում։ 2012 թվականին երգչուհին, այդ ծրագրով, շրջագայում է Ռուսաստանի քաղաքներով և աշխարհով, խաղալով նաև «Սեր և լրտեսություն» մյուզիքլում։ Մյուզիքլի ցուցադրումը Մոսկվայում վերսկսվում է 2012 թվականի ապրիլի 6-ին, համարյա մեկ տարվա դադարից հետո։
2011 թվականի դեկտեմբերի 30-ին, Մոսկվայի Էստրադայի Թատրոնում, կայանում է, արդեն ավանդական դարձած, երգչուհու «Ամանորյա ջազ-կառնավալ» («Новогодний джаз-карнавал») ջազային համերգը՝ Իգոր Բուտմանի նվագախմբի հետ։
2012 թվականի փետրվարի 1-ին Դոլինան մասնակցություն է ունենում Լև Լեշչենկոյի հոբելյանական համերգին՝ Crocus City Hall համերգային դահլիճում։ Փետրվարի 24-ին՝ Կարմիր հրապարակում, տեղի է ունենում Ռուսաստանի և Կանադայի հավաքականների միջև խորհրդանշական մրցամարտ՝ նվիրված ԽՍՀՄ-Կանադա (1972 թվական) հավաքականների միջև խորհրդային և հյուսիսամերիկյան հոկեյիստների սուպերսերիայի 40-ամյակին։ Դոլինան կատարում է երկու երկրների՝ Ռուսաստանի և Կանադայի, օրհներգները։
2012 թվականի մայիսին Դոլինան «Сны экстраверта» ծրագրով ելույթ է ունենում ԱՄՆ-ում, որտեղ տալիս է երեք համերգ՝ Բոստոնում, Լաս Վեգասում և Նյու Յորքում։
2012 թվականի հունիսի 2-ին, ուղիղ եթերով, կայանում է երգչուհու ստեղծագործական երեկոն՝ «Մայակ» ռադիոկայանի (радио «Маяк») Մոսկվայի Մալի Նիկիտինսկի 24-ում գտնվող Մեծ համերգային ստուդիայում։ Լարիսան կատարում իր մի քանի ստեղծագործությունները՝ ինչպես ջազային, այնպես էլ, հանրաճանաչ երաժշտության՝ ներառյալ Կլոդ Ֆրանսի եզրափակիչ մենախոսությունը «Սեր և լրտեսություն» մյուզիքլից։
«Один в один» շոուի վեցերորդ մասում հանդիսանում էր ժյուրիի անդամ՝ Լյուբով Կազարնովսկու հետ միասին։
2013 թվականի ամռանը հարավիրվում է Առաջին Ալիքի «Բազմակողմանի արտիստ» («Универсальный артист») հեռուստանախագծին, որպես ժյուրիի անդամ, սակայն ցանկանում է մասնակցություն ունենալ շոուին և արդյունքում հաղթող է հռչակվում։
2015 թվականի մարտի 18-ին, Պուտինի հետ միասին, ելույթ է ունենում Մոսկվայի Կարմիր հրապարակում՝ Ղրիմի վերամիավորման տարեդարձին նվիրված հանդիսությունների ժամանակ։
Լարիսա Դոլինայի հատընտիր երգերը
խմբագրել- «Նազան յար» («Назан яр») (1974 թվական, հայերեն լեզվով)
- «Կանչում եմ» («Канчумем») (ռուս. "Зову") (1974 թվական, հայերեն լեզվով)
- «Երեք վարդ կամ սև-սպիտակ ճակատագիր» («Три розы или чёрно-белая судьба») (Վ. Լոտկին - Ս.Սոկոլկին)
- «Երգչուհին և երաժիշտը» («Певица и музыкант») (Վ. Լոտկին - Ս.Սոկոլկին)
- «Լիմոնիա երկիրը» («Страна Лимония») (երաժշտությունը և խոսքերը Սերգեյ Կատին)
- «Կտեսնեմ, կճանաչեմ» («Увижу, узнаю»)
- «Բուք» («Вьюга») (Վ. Լոտկին - Ս.Սոկոլկին).
- «Նրանց համար ովքեր սպասում են» («Для тех, кто ждёт») (Պ. Աեդոնիցկի - Լ. Դերբենյով)
- «Մի վերադարձիր» («Не возвращайся»)
- «Ծաղիկներ ձյան տակ» («Цветы под снегом») (Կ. Բրեյտբուրգ - Կ. Կավալերյան) - զուգերգ Ալեքսանդր Պանայոտովի հետ
- «Տխուր պատմություն» («Грустная история»)
- «Սառցաբեկոր» («Льдинка») (երաժշտությունը և խոսքերը Վիկտոր Ռեզնիկովի)
- «Դու ինձ երգիր» («Ты мне спой») - զուգերգ Դմիտրի Բիլանի հետ
- «Հավատում եմ» («Верю я») (Կ. Կելմի - Կ. Կավալերյան) - Ռուսական էստրադայի աստղերի հետ
- «Հայելի» («Зеркало») (Յու. Սաուլսկի - Ն. Դենիսով)
- «Գարուն» («Весна»)
- «Միայն դու» («Только ты») (Մ. Կաժլաև - Բ. Դուբրովին)
- «Զապորոժեցը և Մերսեդեսը» («Запорожец и Мерседес»)
- «Ալերգիա ստի հանդեպ» («Аллергия на ложь») (Ա. Լուկյանով - Ս. Սոկոլկին)
- «Դեղին դևը» («Жёлтый дьявол») (Ի. Կորնելևիչ - Ի. Մամուշև)
- «Սպիտակ պատ» («Белая стена»)
- «Լավ աղջիկներ» կամ «Ընկերուհիների երգը» («Хорошие девчата» или «Песня подруг») (Ա. Պախմուտովա - Մ. Մատուսովսկի) - զուգերգ Իրինա Օտիևայի հետ
- «Խոսքերն ավելորդ են» («Не надо слов»)
- «Ես կարդում եմ քո մտքերը» («Я читаю мысли твои») (Ռ. Պաուլս - Ն. Զինովև)
- «Ամեն ինչ լավ էր» («Всё было хорошо»)
- «Դելտոպլան» («Дельтаплан») (Վ. Ռեզնիկով - Ա. Ռիմիցան)
- «Պալմա դե Մալյորկա» («Пальма-де-Мальорка»)
- «Շաղգամ» («Репка») (Վ. Սևաստյանով - Մ. Կլիմենկովա)
- «Երկնային ժամացույցներ» («Небесные часы»)
- «Երջանկություն քեզ, Երկիր» («Счастья тебе, Земля») (Յու. Սաուլսկի - Լ. Զավալնյուկ)
- «Երկուսը» («Двое»)
- «Ես թագուհի կլինեմ» («Буду я королевой») (Ա. Զացեպին)
- «Պետք չէ, պետք չէ» («Не надо, не надо»)
- «Պոեմ» («Поэма») (Ի. Նիկոլաև - Շ. Պետեֆի)
- «Հին ծանոթ» կամ «Երկչոտ և ամաչկոտ» («Старый знакомый» или «Робкий и застенчивый») (Ա. Ուկուպնիկ - Կ. Կրաստոշևսկի)
- «Սիրելի, բայց օտար» («Любимый, но чужой»)
- «Նոր Տարի» («Новый год») (երաժշտությունը և խոսքերը Վիկտոր Ռեզնիկովի)
- «Ուրիշին կգտնեմ» («Другого найду»)
- «Էմիլիայի և Պանդոկապանի զուգերգ» («Дуэт Эмилии и Трактирщика») (Գ. Գլադկով - Յու. Կիմ) - զուգերգ Լ. Սերեբրեննիկովի հետ
- «Առաջին հայացք» («Первый взгляд»)
- «Կնոջ գաղտնիքը» «Загадка женщины» (Ե. Կռիլատվ - Լ. Դերբենյով)
- «Ոչինչ չհասկացա» («Ничего не понял»)
- «Տեմպ» («Темп») (Ա. Պախմուտովա - Ն. Դոբրոնրավով)
- «Հաստատել, հավատալ պետք չէ» («Твердят, верить не надо») (Ա. Զացեպին) - զուգերգ Տատյանա Անցիֆերովայի հետ
- «Մոլորված երջանկություն» («Заплутавшее счастье»)
- «Մի մոռացիր» («Не забывай») (Յու. Սաուլսկի- Լ. Զավալնյուկ)
- «Ես ֆուտբոլ չեմ սիրում» («Я не люблю футбол»)
- «Հուլիս» («Июль») - անգլերեն լեզվով
- «The land of Vietnamese» - անգլերեն լեզվով
- «Հեռախոսագիրք» («Телефонная книжка») (երաժշտությունը և խոսքերը Վիկտոր Ռեզնիկովի)
- «Անհասկանալի սեր» («Непонятная любовь»)
- «Անուններ» («Имена») (Ե. Գոլովին - Յու. Գուրեև) - զուգերգ Եվգենի Գոլովինի հետ
- «Շեկ տղան» («Рыжий парень»)
- «Երաժշտություն» («Музыка») (Ի. Կրուտոյ - Կ. Կուլիև/Ն. Գրեբնև)
- «Արև» («Солнышко») (Մ. Կաժլաև - Ռ. Ռոժդեստվենսկի)
- «Աշնանային աստղ» («Осенняя звезда» («Звезда Рождества»)) (Դ. Մալիկով - Դ. Լյուբիմով) - զուգերգ Դմիտրի Մալիկովի հետ
- «Քնկոտ գիշեր» («Сонная ночь»)
- «Կատու-Գետաձի» («Кот-Бегемот») (Ա. Սամոյլով - Ի. Մամուշև)
- «Կողմնակի, երիտասարդ, խենթ» («Посторонний, молодой, шальной»)
- «Ուռենի» («Ивушка») - զուգերգ Նադեժդա Կադիշևայի հետ
- «Տիպ Տոպ» («Тип-топ») (Ռ. Պաուլս)
- «Ես առանց քեզ ես չեմ» («Я без тебя-не я») (Յու. Սաուլսկի - Լ. Զավալնյուկ)
- «Նայիր աչքերիս մեջ» («Посмотри мне в глаза»)
- «Ամեն ինչ կարող է լինել» («Всё может быть») (Վ. Դոբրինին - Լ. Ռուբալսկայա)
- «Ջութակ» («Скрипка») - զուգերգ Վիկտոր Չայկայի հետ
- «Օջախ» («Очаг») (Ա. Պախմուտովա - Ն. Դոբրոնրավով)
- «Տրոլեյբուս № 2» («Троллейбус № 2»)
- «Ռոքն ռոլի թագուհի» («Королева рок-н-ролла») (Դ. Տուխմանով - Յու. Էնտին)
- «Սիրելի աղջիկս» («Дочка дорогая»)
- «Երկու երազանք» («Две мечты») (Յու. Սաուլսկի - Ի. Շաֆերան)
- «Ես քեզ սիրում եմ» («Я тебя люблю») - զուգերգ Սոսո Պավլիաշվիլու հետ
- «Ուղղակի» («Просто»)
- «Վարժվիր» («Привыкай») (Ա. Սամոյլով- Լ. Վորոնցովա)
- «Երկու կես» («Две половинки»)
- «Լուսնային մեղեդի» («Лунная мелодия») (Կ. Բրեյտբուրգ - Կ. Կավալերյան) - զուգերգ Ալեքսանդր Պանայոտովի հետ
- «Երկարաձգված ցատկ» («Затяжной прыжок») (Վ. Սևաստյանով - Ա. Ռիմիցան)
- «Օդեսսյան տանգո» («Одесское танго»)
- «Ռուսական ճոճանակ» («Русские качели») (Մ. Դունաևսկի - Ն. Դենիսով) - զուգերգ Դմիտրի Խառատյանի հետ
- «Իմ փոքրիկ» («Мальчик мой»)
- «Կես» («Половинка») (Վ. Ռեզնիկով - Ա. Ռիմիցան)
- «Տուր ինձ ձեռքդ» («Дай мне руку») - զուգերգ Ալեքսանդր Պանայոտովի հետ
- «Վերածնված Ռուսաստան» («Россия, воскресе!») (Կ. Կելմի - Ա. Վոզնեսենսկի) - կատարվում է ռուսական աստղերի հետ՝ Կ. Կելմի, Օ. Զարուբինա, Ա. Գլիզին, Ի. Շվեդովա, Ի. Դեմարին
Երգեր Մ. Տանիչի խոսքերով
խմբագրել- «Բալենի» («Вишня») (Ե. Դոգա)
- «Հյուրեր» («Гости») (Ռ. Գորոբեց)
- «Արյան խումբ» («Группа крови») (Ռ. Գորոբեց)
- «Դիետա» («Диета») (Ռ. Գորոբեց)
- 1995 թվական - «Հաջողություն» («До свидания») (Ռ. Գորոբեց)
- «Սերը սկսվում է հասարակ» («Любовь начинается просто») (Ե. Դոգա)
- «Իմ խնդիրները» կամ «Խնդիր չկա» («Мои проблемы» или «Нет проблем») (Ա. Ուկուպնիկ)
- «Մոսկվիչկա» («Москвичка») (Ռ. Գորոբեց)
- «Կինոյի վերջին սեանսին» («На последнем сеансе кино») (Ե. Դոգա)
- «Զրո աստիճան» («Ноль градусов») (Ռ. Գորոբեց)
- 1997 թվական - «Նեղանում եմ» («Обижаюсь») (Ռ. Գորոբեց)
- «Նեպտունի երգը» («Песня Нептуна») (Ե. Դոգա)
- 1996 թվական - «Եղանակը տանը» («Погода в доме») (Ռ. Գորոբեց)
- «Անցանք» («Проехали») (Ռ. Գորոբեց)
- «Ներիր ինձ» («Прости меня») (Ա. Ուկուպնիկ)
- «Ուղղակի տանգո» («Просто танго») (Ռ. Գորոբեց)
- «Խանդիր ինձ» («Ревнуй меня») (Ռ. Գորոբեց)
- «Ռեստորան» («Ресторан») (Ռ. Գորոբեց)
- 1999 թվական - «Պատ» («Стена») (Ա. Ուկուպնիկ)
- «Պարահրապարակ» («Танцплощадка») (Ե. Դոգա)
- «Երրորդ զանգ» («Третий звонок») (Ռ. Գորոբեց)
- «Դու իմ երազն ես» («Ты снишься мне») (Ռ. Գորոբեց)
- «Ուզում եմ սիրելի լինել» («Хочу быть любимой») (Ռ. Գորոբեց)
- «Նամակներ» («Письма») (Վ. Բիստրյակով)
Կրթություն
խմբագրելԸնտանիք
խմբագրել- Հայրը - Ալեքսանդր Մարկովիչ Կուդելման - շինարար, ապակեգործ[9]։
- Մայրը - Գալինա Իզրաիլևնա Կուդելման (օրիորդաց ազգանունը Դոլինա) - մեքենագրուհի։
Ծնողները մահացել են և թաղված են Օդեսայի հրեական գերեզմանատանը[10]։
- Առաջին ամուսին - Անատոլի Միխայլովիչ Միոնչինսկի (ծնված 1946 թվականին)- ջազային երաժիշտ, «Սովրեմեննիկ» նվագախմբի նախկին երկրորդ խմբավար (1980-1987 թվականներ)[11][12]։
- Դուստր - Անգելինա Անատոլևնա Միոչինսկայա (ծնված 1983 թվականին)։
- Երկրորդ ամուսին - Վիկտոր Միտյազով - բաս-կիթառահար, պրոդյուսեր (1987 թվական - 1998 թվական մարտի 9)[13][14]։
- Երրորդ ամուսին - Իլյա Սպիցին (ծնված.. 1968 թվականին[15]) - բաս-կիթառահար, պրոդյուսեր (1998 թվականից)[14]։
- Թոռնուհի - Ալեքսանդրա (ծնված 2011 թվականի սեպտեմբերի 28)[16]։
- Զարմուհի - Իրինա Ապեկսիմովա - դերասանուհի, Ռոման Վիկտյուկի թատրոնի տնօրեն։
Սկավառակագրություն
խմբագրելՍտուդիական ալբոմներ
խմբագրել- 1986 թվական - Песня Нептуна (երգեր «Պարահրապարակ» գեղարվեստական ֆիլմից)
- 1986 թվական - Затяжной прыжок (1984-1985 թվականների ձայնագրություն)[17]
- 1988 թվական - Карточный домик. (Վիկտոր Ռեզնիկովի երգերը)ref>Discogs.com: «Карточный Домик. Песни Виктора Резникова» (1988)</ref>
- 1989 թվական - Новый день
- 1993 թվական - Льдинка
- 1993 թվական - Прости меня
- 1994 թվական - Привыкай к Ларисе Долиной
- 1995 թվական - Долина в долине страстей
- 1996 թվական - «Прощай»… нет «До свидания»
- 1997 թվական - Погода в доме
- 1998 թվական - Счастливая доля
- 1999 թվական - Певица и музыкант
- 2000 թվական - Эпиграф
- 2000 թվական - По-новому жить
- 2001 թվական - Новый год (Сингл)
- 2002 թվական - Carnival of Jazz
- 2003 թվական - Острова любви
- 2004 թվական - Оттепель
- 2006 թվական - Обожжённая душа
- 2008 թվական - Hollywood Mood
- 2009 թվական - Carnival of Jazz-2: No comments
- 2010 թվական - Route 55
- 2012 թվական - LARISA
Վիդեոալբոմներ
խմբագրել- 1987 թվական - «Вот и ты…» (Ֆիլմ համերգ Լարիսա Դոլինայի մասնակցությամբ)
- 1995 թվական - «Осенняя звезда» - Դ. Մալիկովի հետ՝ Դմիտրի Լյուբիմովի խոսքերով, նոր երգի համատեղ կատարում
- 1997 թվական - Погода в доме - VHS
- 1999 թվական - Певица и музыкант - VHS
- 2001 թվական - По-новому жить - VHS
- 2004 թվական - Карнавал джаза - VHS/DVD
- 2007 թվական - Юбилейный концерт в Кремле - DVD
- 2009 թվական - Карнавал джаза-2: No comments - DVD
Աշխատանք կինոյում
խմբագրելՁայնավորում
խմբագրել- 1977 թվական - «Որսորդները» («Охотники») (մուլտֆիլմ)։
- 1979 թվական - «Շատ կապույտ մորուք» («Очень синяя борода») (մուլիֆիլմ) - Վիվիանա և հետախույզի կին։
- 2010 թվական - «Արքայադուստրը և գորտը» («Принцесса и лягушка») (մուլիֆիլմ) - հրաշագործուհի Մամա Օդի։
Վոկալ
խմբագրել- 1978 թվական - «Թավշյա սեզոն» («Бархатный сезон») - երգչուհու դեր, կատարում է «Չկայացած հանդիպում» («Несостоявшееся знакомство») (անգլերեն) երգը՝ Վեյլանդ Ռոդդի հետ։
- 1978 թվական - «Սովորական հրաշք» («Обыкновенное чудо») - Էմիլիայի վոկալը «Ах, сударыня, вы, верно, согласитесь» երգում։
- 1978 թվական - «31-ը հունիսի» («31 июня») - լեդի Նինետի վոկալը։
- 1982 թվական - «Հրաշագոծները» («Чародеи») - Նինա Պուխովայի վոկալը «Երեք սպիտակ ձի» («Три белых коня») երգում։
- 1982 թվական - «Կրկեսի արքայադոստրը» («Принцесса цирка») - Մարիի վոկալը։
- 1983 թվական - «Մենք ջազից ենք» («Мы из джаза») - սևամորթ երգչուհի Կլեմենտինա Ֆերնանդեսի դերը։
- 1984 թվական - «Դունաևսկու հետ» («Вместе с Дунаевским») (երաժշտական հառուստաֆիլմ) - վոկալ։
- 1985 թվական - «Մահվան կոորդինատները» («Координаты смерти») - Կետ Ֆրենսիսի վոկալը «The land of Vietnamese» բալլադում։
- 1985 թվական - «Ձմեռային երեկո Գագրայում» («Зимний вечер в Гаграх») - երգչուհի Իրինա Մելնիկովայի վոկալը
- 1985 թվական - «Պարահրապարակ» («Танцплощадка») - Ժաննայի վոկալը (Լյուդմիլա Շավելի դերը)։
- 1987 թվական - «Կործանված նավերի կղզին» («Остров погибших кораблей») - «Песня в баре»-ի վոկալը։
- 1987 թվական - «Մարդը Կապուցինների բուլվարից» («Человек с бульвара Капуцинов») - «Հարրիի մոտ» կաբարեի երգչուհի Դիաննա Լիթլի վոկալը։
- 1988 թվական - «Սպանել դևին» («Убить дракона») - Արքիվարիուսի դուստր Էլզայի վոկալը։
- 1989 թվական - «Հուշանվեր փաստաբանի համար» («Сувенир для прокурора») - երգչուհի (կատարում է «Չորս եղբայր» երգը)։
- 1990 թվական - «Ռոքն ռոլ արքայադստեր համար» («Рок-н-ролл для принцесс») - թագուհու վոկալը (Սվետլանա Նեմոլյաևայի դերը)։
- 1991 թվական - «Ստվեր կամ Գուցե ամեն ինչ կանցնի» («Тень, или Может быть, всё обойдётся»)
- 2000 թվական - «Բրեմենյան երաժիշտներ և Co» («Бременские музыканты & Co») - Ավազակապետուհու վոկալը
- 2007 թվական - «Սեր-գազարը» («Любовь-морковь») - վոկալ «Perhaps» կադրից դուրս։
Դերեր կինոյում
խմբագրել- 1997 թվական - «Բուրատինոյի նորագույն արկածները» («Новейшие приключения Буратино») - Տորտիլա կրիան։
- 2002 թվական - «Մոխրոտիկը» («Золушка») - կնքամայր փերին։
- 2003 թվական - «С Новым годом! С новым счастьем!» - Աէլիտա Իվանովնա / Լարիսա Դոլինա։
Այլ
խմբագրելՀամերգային շրջագայություններ և այլ նախագծեր
խմբագրել- 1994 թվական - «Ինչ ուզում եմ, այն էլ երգում եմ» («Что хочу то и пою!»)
- 1998-1999 թվական - «Երգչուհին և երաժիշտը» («Певица и музыкант»)
- 2002-2003 թվական - «Ջազի փառատոն» («Карнавал Джаза»)
- 2004-2005 թվական - «Հալեցում» («Оттепель»)
- 2008-2010 թվական - «Ջազի փառատոն 2» («Карнавал Джаза-2»)
- 2010 թվական - «Կրկին բենեֆիս» («Бенефис на бис»)
- 2010-2013 թվականներ - «Սեր և լրտեսություն» («Любовь и шпионаж») (մյուզիքլ)
- 2010-2013 թվականներ - «Մարդու երազները» («Сны экстраверта»)
- 2013 թվական - «Չիկագո» («Чикаго») (մյուզիքլ)
Պարգևներ և մրցանակներ
խմբագրել- 1978 թվական - երկրորդ մրցանակ և դափնեկրի կոչում 11-րդ Համառուսական խորհրդային երգերի կատարման «Սոչի 78» մրցույթում։
- 1979 թվական - Հատուկ մրցանակ Տալլինի էստրադային երգերի մրցույթում։
- 1981 թվական - Գրան-պրի և չեխական երգի լավագույն կատարման մրցանակ Գոտվալդով (Չեխոսլովակիա) քաղաքի փառատոնում։
- 1986 թվական - առաջին կարգի դիպլոմ «Տարվա երգ» փառատոնի եզրափակիչում։
- 1991 թվական - «Երկրի լավագույն երգչուհի» տիտղոս Համամիութենական «Պրոֆի» մրցույթում։
- 1993 թվական, հունիս - «Ռուսաստանի Վաստակավոր Արտիստուհի» կոչում[18]։
- 1994 թվական - «Բյուրեղյա դելֆին» մրցանակ (Յալթայի համամիութենական մրցույթում)։
- 1994 թվական - Ազգային երաժշտական «Օվացիա» մրցանակ «Լավագույն ռոք երգչուհի» անվանակարգում։
- 1996 թվական - «Օվացիա» մրցանակ տարվա լավագույն մենակատարուհուն («Փոփ երաժշտություն» անվանակարգում)։
- 1997 թվական - «Օվացիա» մրցանակ տարվա լավագույն ալբոմի համար («Եղանակը տանը»)։
- 1997 թվական - «Ոսկե գրամոֆոն» «Եղանակը տանը» երգի համար։
- 1998 թվական հունվարի 26 - «Ռուսաստանի Ժողովրդական Արտիստուհի» կոչում[6]։ я
- 1998 թվական մարտի 5 - Ռուսաստանի Նախագահ Բորիս Ելցինը Կրեմլում շնորհավորում է Լարիսա Դոլինային «Տարվա կին» պատվավոր կոչմանն արժանանալու համար։
- 1998 թվական մայիս - Ռուսաստանի ՆԳ Նախարարության մրցանակի դափնեկիր։
- 1999 թվական, հունիս - «Հարյուր փութանոց հիթ» պարգև «Հիթ FM» ռադիոկայանից՝ «Պատահական անցորդ» երգի համար։
- 2000 թվական - «Հարյուր փութանոց հիթ» պարգև՝ «Պետք չէ» երգի համար։
- 2004 թվական - Ռուսաստանի բիզնեսի և ձեռնարկատիրության ակադեմիայի կանանց հաջողությունների հասարակական ճանաչման ազգային «Օլիմպիա» մրցանակ։
- 2005 թվական - «Ոսկե գրամոֆոն» «Ծաղիկներ ձյան տակ» երգի համար։З
- 2005 թվական - պարգևատրվում է «Փառքի շքանշանով»՝ երաժշտական մշակույթի զարգացման մեջ մեծ ավանդի համար[19]։
Գրականություն
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Лариса Долина (անգլ.) Internet Movie Database կայքում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ http://www.kremlin.ru/events/president/news/34023
- ↑ http://web.archive.org/web/20160817020728/http://www.kremlin.ru/acts/bank/11922
- ↑ http://web.archive.org/web/20210107133633/http://www.kremlin.ru/acts/bank/3857
- ↑ 6,0 6,1 «Награждена указом президента России № 80 от 26 января 1998 года». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ Виталий Иванов (31 марта 2003 года). «Партия власти критикует власть» (ռուսերեն). Ведомости, 2003, № 054. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «Канал «Культура»: Джордж Гершвин Гала». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Лариса Долина». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «Подруга Долиной рассказала о мужьях и любовниках певицы». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ Повторение пройденного • Новости, анонсы • НАТАЛИ(չաշխատող հղում)
- ↑ «Лариса Долина разводится с мужем». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ name=autogenerated1
- ↑ 14,0 14,1 name=autogenerated2
- ↑ Вслед за Малаховым заразился заразой муж Ларисы Долиной
- ↑ Лариса Долина стала бабушкой
- ↑ Discogs.com: «Затяжной Прыжок»
- ↑ «УКАЗ Президента РФ от 16.06.1993 N 925 "О ПРИСВОЕНИИ ПОЧЕТНОГО ЗВАНИЯ «ЗАСЛУЖЕННЫЙ АРТИСТ РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 6 сентября 2005 года № 1057 «О награждении орденом Почёта Долиной Л. А.»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լարիսա Դոլինա» հոդվածին։ |