Պողոս Հայթայան

հայ արվեստագետ

Պողոս Կարապետի Հայթայան (օգոստոսի 15, 1935(1935-08-15), Բեյրութ, Լիբանան - փետրվարի 6, 2017(2017-02-06), Երևան, Հայաստան)[1], հայ արվեստաբան։

Պողոս Հայթայան
Ծնվել էօգոստոսի 15, 1935(1935-08-15)
Բեյրութ, Լիբանան
Մահացել էփետրվարի 6, 2017(2017-02-06) (81 տարեկան)
Երևան, Հայաստան
Բնակության վայր(եր)Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունարվեստագետ
Հաստատություն(ներ)Արվեստի ինստիտուտ, Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ, Հայկական սովետական հանրագիտարան, Հայաստանի ազգային պատկերասրահ և Հայաստանի նկարիչների միություն
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1965)
Պարգևներ
Երեխա(ներ)Արա Հայթայան

Նկարիչ, արվեստաբան Արա Հայթայանի հայրն է։

Կենսագրություն

խմբագրել

Պողոս Հայթայանը ծնվել է 1935 թվականին Բեյ­րութում։ 1946 թվականին ընտանիքով հայրենդարձել են։ 1961-1965 թվականներին սովորել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայում։ Աշխատել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում, 1965-1970 թվականներին` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, 1970-1982 թվականներին` Հայաստանի հանրագիտարանում՝ խմբագրելով տասնմեկ հատոր։ 1982-1987 թվականներին եղել է Հայաստանի ազգային պատկերասրահի գիտական գծով փոխտնօրեն, 1987-1992 թվականներին` Հայաստանի նկարիչների միության քարտուղար, 1992-1998 թվականներին` Հայաստանի նկարիչների միության նախագահ։

Պողոս Հայթայանը հեղինակ է բազմաթիվ հոդվածների, մենագրությունների, գրքերի։ Հայ արվեստի շուրջ բազմաթիվ ելույթներ է ունեցել մամուլով, հեռուստատեսությամբ և ռադիոյով։

Պարգևներ

խմբագրել

Մեջբերումներ Պողոս Հայթայանի մասին

խմբագրել
  Պողոս Հայթայանը եվրոպական չափանիշներին համապատասխանող արվեստաբան է։ Նրա մի շարք հոդվածների առաջաբաններ կարող են թարգմանվել և զարդարել համաշխարհային արվեստաբանությունը»։ Մարտին Միքայելյան[6]  
  • «55 կերպարվեստագետ. հայ կերպարվեստի կեսդարյա կրոնիկոն, 1962-2014 թթ.», Պրինտ-Ինֆո, 2014 թ.
  • Ռուբեն Ադալյան։ Ստեղծագործական ճանապարհի արձագանքներ, Պողոս Հայթայան, Սարո Սարուխանյան, Երևան։ Վան Արյան, 2002 թ.
  • Էդուարդ Իսաբեկյան։ Ալբոմ։ Երևան։ Սովետական գրող, 1985 թ.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Կյանքից հեռացել է արվեստաբան Պողոս Հայթայանը». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.
  2. Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին
  3. Հայ ժամանակակից արվեստի զարգացման և տարածման գործում ունեցած ծանրակշիռ ավանդի համար արվեստաբան Պողոս Հայթայանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով
  4. «Պողոս Հայթայանը իր 80-ամյա հոբելյանին պարգևատրվեց «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով». 1lur.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
  5. «Պողոս Հայթայան. «Ինչ որ բան ճեղքել եմ, թե ՝ չէ, չեմ կարող ասել, ես պարզապես ապրել եմ»». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
  6. Կերպարվեստի ճոխ հանդիսություն

Արտաքին հղումներ

խմբագրել