Կերպարվեստ (հանդես)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կերպարվեստ (այլ կիրառումներ)
«Կերպարվեստ», Հայաստանի նկարիչների միության պարբերականը, որը լույս է տեսել 2003-2014 թվականներին։ Հրատարակիչ՝ «Դիզայն կենտրոն» կոոպերատիվ։
Կերպարվեստ | |
---|---|
Տեսակ | հանդես |
Լեզու | հայերեն, որոշ էջեր՝ ռուսերեն |
Հրատարակիչ | «Դիզայն կենտրոն» կոոպերատիվ |
Երկիր | Հայաստան |
Հրատարակության պատմություն | 2003-2014 թվականներ |
Հաճախականություն | տարին 1-2 անգամ |
Տպաքանակ | 1200 |
ISI | 0 |
SCOPUS | 0 |
ԲՈՀ ցանկ | 1 |
Պատմություն
խմբագրելԱռաջին համարը լույս է տեսել 2003 թվականի սեպտեմբերի 5-ին[1]։ Կերպարվեստը լուսաբանող մասնագիտական լրատվամիջոց էր։ Հանրահռչակել է հայ ավանդական և ժամանակակից ազգային կերպարվեստը։ Տպագրել է վերլուծական նյութեր, ներկայացրել ցուցահանդեսներ, անդրադարձել հայ նշանավոր վարպետների հոբելյաններին և նկարիչների միության գործունեությանը։
Պարբերականում, հայերենից զատ, տպագրվել են նաև ռուսերեն նյութեր։ Հրատարակվել է 1200-ից ավելի տպաքանակով տարին 1 կամ 2 անգամ[2], տարածվել ՀՆՄ անդամների և արվեստասեր հասարակության մեջ, ուղարկվել միության մասնաճյուղեր և արտերկիր։
Ընդգրկված է եղել Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ՀՀ ԲՈՀ) սահմանած դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակում։
Հանդեսի վերջին համարը լույս է տեսել 2014 թվականի սեպտեմբերին։ Հրատարակումը դադարեցվել է ֆինանսների բացակայության պատճառով[3]։
Խմբագրական խորհուրդ
խմբագրել«Կերպարվեստի» խմբագրական խորհուրդը ձևավորված է եղել նկարիչների միության բաժինների նախագահներից և կերպարվեստի ոլորտի ճանաչված գիտնականներից։
Պարբերականի խմբագրական խորհրդի նախագահն էր Կարեն Աղամյանը, գլխավոր խմբագիրը՝ Վրեժ Առաքելյանը[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ««Կերպարվեստի» ուրախ-տխուր գույները». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Սա «հնարավորությունների» ամսագիր է»
- ↑ Վրեժ Առաքելյանն առաջարկում է Հայաստանը հռչակել «կերպարվեստի Երուսաղեմ»
- ↑ «ԿԵՐՊԱՐՎԵՍՏ» ամսագիրը 10 տարեկան է(չաշխատող հղում)
Աղբյուր
խմբագրել- Գիտական տեղեկատվական վերլուծության և մոնիթորինգի կենտրոն, Հայաստանում հրատարակվող գիտական պարբերականների ցանկ Արխիվացված 2016-03-04 Wayback Machine