Ռուբեն Պարսամյան
Ռուբեն Հովսեփի Պարսամյան (սեպտեմբերի 5, 1920[1], Ալեքսանդրապոլ, Հայաստան[1] - նոյեմբերի 4, 1989, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արվեստաբան, պետական գործիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1960)։
Ռուբեն Պարսամյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 5, 1920[1] |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Հայաստան[1] |
Մահացել է | նոյեմբերի 4, 1989 (69 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Մոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտ (1941)[1] |
Մասնագիտություն | արվեստագետ, պետական ծառայող և դասախոս |
Աշխատավայր | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ[1], Հայկական պետական մանկավարժական համալսարան[1], Հայաստանի ազգային պատկերասրահ[1], Հայաստանի նկարիչների միություն[1] և Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերություն[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրել1941 թվականին ավարտել է Մոսկվայի պատմության, փիլիսոփայության և գրականության ինստիտուտը։ 1944-1955 թվականներին դասավանդել է Լենինականի երաժշտական ուսումնարանում, Երևանի գեղարվեստի ուսումնարանում, Հայկական պետական մանկավարժական համալսարանում։ 1953-1967 թվականներին` Հայաստանի պետական պատկերասրահի տնօրեն, 1959-1967 թվականներին` Հայաստանի նկարիչների միության նախագահ, 1967-1972 թվականներին` Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի հայկական ընկերակցության նախագահ, 1972-1979 թվականներին` ՀԽՍՀ մշակույթի նախարար, 1979 թվականից՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր Հայ եկեղեցու գործերի խորհրդի նախագահ, 1963-1979 թվականներին` ԽՍՀՄ Նախարարների խորհրդին առընթեր Լենինյան և Պետական մրցանակների կոմիտեի անդամ, 1971-1972 թվականներին` ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ։
Գրել է «Ստեփան Աղաջանյան», (1963), կազմել «Հայկական ՍՍՀ կերպարվեստը» (ռուսերեն, 1957, համահեղինակ), «Հայաստանի պետական պատկերասրահ» (ռուսերեն, 1960) գրքերը։
1967-1980 թվականներին՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր[2]։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Պարսամյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 206)։ |