Կարեն Աղամյան
Կարեն Գուրգենի Աղամյան (հունվարի 1, 1946[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ: 1998-2018 թվականներին եղել է Հայաստանի նկարիչների միության նախագահը[2]։ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ։
Կարեն Աղամյան | |
---|---|
![]() Կարեն Աղամյանը մամուլի ասուլիսի ժամանակ, Երևան, 2010 թ. | |
Ծնվել է | հունվարի 1, 1946[1] (75 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1969) |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ | Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ վարչապետի հուշամեդալ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ և «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Karen Aghamyan Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1946 թ., Երևանում։ 1969 թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը և նույն թվականից սկսել դասավանդել այդ բուհում։ 1974 թվականից՝ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։ 1981-1983 թթ.` Հայաստանի արվեստի հիմնադրամի գլխավոր նկարիչ։ 1983 թ. պարգևատրվել է ԽՍՀՄ արվեստների ակադեմիայի և ԽՍՀՄ նկարիչների միության դիպլոմներով։ 1974 թվականից` ԽՍՀՄ դիզայներների միության անդամ։ 1988-1993 թթ.` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դիզայնի ֆակուլտետի դեկան։ 1991 թվականից` Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր։ 1998-2018 թվականներին եղել է Հայաստանի նկարիչների միության նախագահը[2]։
Պարգևներ և կոչումներԽմբագրել
- Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ (2008)[3]։
- 2011 թ. մարտի 31-ին ՀՀ վարչապետի որոշմամբ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի հիմնադրման 65-ամյա հոբելյանի առթիվ, մշակույթի և կրթության բնագավառներում ներդրած ավանդի ու երկարամյա գործունեության համար պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով։
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, 2017[4]
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 2,0 2,1 Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2017-09-21