Ժանսեմ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սեմերջյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ժանսեմ (Հովհաննես Միրիջանի Սեմերջյան), (մարտի 9, 1920[1][2][3][…], Բուրսա, Հյուդավենդիգար, Օսմանյան կայսրություն[4] - օգոստոսի 27, 2013[5][1][2][…], Սեն Էնյան[4]), Ֆրանսիա), հայազգի նկարիչ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2002)։
Ժանսեմ ֆր.՝ Jean Jansem | |
---|---|
Ի ծնե | Հովհաննես Սեմերջյան |
Կեղծանուն | Jean Jansem |
Ծնվել է | մարտի 9, 1920[1][2][3][…] |
Ծննդավայր | Բուրսա, Հյուդավենդիգար, Օսմանյան կայսրություն[4] |
Վախճանվել է | օգոստոսի 27, 2013[5][1][2][…] (93 տարեկան) |
Մահվան վայր | Սեն Էնյան[4] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Զարդարվեստի բարձրագույն ազգային դպրոց (1938) |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ և գծանկարիչ |
Պարգևներ | |
Կայք | webmuseo.com/ws/jeanjansem/app/site/accueil |
Jean Jansem Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել1922 թվականին ընտանիքով հաստատվել է Սալոնիկում, որտեղ էլ անց է կացրել մանկությունը, այնուհետև ամուսնու վախճանվելուց հետո, Ժանսեմի մայրը՝ 1931 թվականին, որդու կոտրված ոտքը բուժելու նպատակով մեկնում է Ֆրանսիա, հաստատվում է Փարիզի Իսի լե Մուլինո արվարձանում։ Սովորել է Մոնպառնասի «ազատ ակադեմիաներ»-ում (1934-1936), ավարտել Փարիզի Դեկորատիվ արվեստի բարձրագույն դպրոցը (1939), ապա մեկ տարի կատարելագործվում է Սաբաթիեի արվեստանոցում։ Փարիզի զարդարվեստի բարձրագույն դպրոցի շրջանավարտ Ժանսեմը 1944 թվականից սկսել է ցուցադրվել Անկախների սալոնում ՝ «Ջութակահարը» նկարով, իսկ 50-ականներին արդեն արժանացել է մի շարք մրցանակների՝ Ֆրանսիայում, եվրոպական մի քանի այլ երկրներում, Մեքսիկայում։ 1956 թվականին Ժանսեմը ընտրվում է երիտասարդ նկարիչների սալոնի նախագահ, իսկ 1958 թվականին Մեքսիկայում շահում է Կոմպարեզոն։ Ժանսեմի կտավներից շատերը հանգրվան են գտել Եվրոպայի ու ԱՄՆ-ի մի շարք թանգարաններում ու անհատական հավաքածուներում։ Ժանսեմը այն բացառիկ նկարիչներից է, ում կենդանության օրոք բացվել է իր անվան երկու թանգարան՝ երկուսն էլ Ճապոնիայում։
Ստեղծագործական ուղի
խմբագրելՍտեղծագործության առաջին շրջանում հանդես է եկել զուտ ազգային թեմաներ շոշափող գործերով՝
- «Հայուհին» (1946)
- «Հայկական հարսանիք» (1947)
- «Թաղում» (1951, ԺԱԹ, Երևան)
Ժանսեմի ինքնատիպ ռեալիստական կոմպոզիցիաները տոգորված են խոր մարդասիրությամբ՝
- «Ընտանիք» (1953)
- «Շուկայում» (1954)
- «Ձկնավաճառներ» (1957)
- «Թափոր ջահերով» (1962)
- նկարաշարերից են՝
- «Վենետիկ» (1966)
- «Պար» (1970)
- «Ցլամարտ» (1972)
- «Դիմակահանդես» (1978)
- «Դիմակներ» (1982)
- «Թափոր» (1987)
- դիմանկարներից՝
- «Դերասան Ա. Քուին» (1955)
- «Շառլ Ազնավուր» (1956)
Ստեղծել է գունավոր ու միագույն վիմագրություններ, նկարազարդումներ (Սերվանտեսի, Բոդլերի և այլոց գրքերի)։ Ժանսեմի կտավներին բնորոշ դեղնականաչ գունաշարը հաճախ զուգորդվում է կարմիր, զուտ կանաչ և նարնջագույն գունագծերով։ Այդ գործերի մի մասը այժմ ցուցադրվում է Փարիզի հայկական արվեստի թանգարանում։ Ժանսեմի ստեղծագործության թեման սկիզբ է առնում իր մանկության հիշատակներից՝ մայր ժողովրդի մեծ արհավիրքից։ Ֆրանսիական տեսաբանությունը Ժանսեմին բնութագրել է իբրև միզերաբլիստ՝ թշվառների նկարիչ[6]։
Ցուցահանդեսներ
խմբագրելԺանսեմը ունեցել է տասնյակ անհատական ցուցահանդեսներ՝ Փարիզում, Նյու Յորքում, Չիկագոյում, Լոնդոնում, Տոկիոյում, Հռոմում, Բրյուսելում, Լոզանում, Բեյրութում և այլուր։ Ֆրանսիական արվեստի ցուցահանդեսի հետ նրա գործերը ներկայացվել են նաև Մոսկվայում։
Ժանսեմը Հայաստանում
խմբագրելԺանսեմն առաջին անգամ Հայաստան է այցելել 1973 թվականին։ 2001 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով Ժանսեմը կրկին այցելեց Հայաստան և 2000-2001 թթ. ընթացքում իր վրձնած «Եղեռն» շարքը՝ բաղկացած 34 կտավներից նվիրեց Հայոց ցեղասպանության թանգարանին։ Ցեղասպանության թանգարան ինստիտուտում գործում է Ժանսեմի սալոնը, որտեղ ցուցադրվում է նրա «Ցեղասպանություն» շարքը։
Պարգևներ, մրցանակներ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Zahar М., Jansem, Geneve, P., 1964;
- Marars P., Jansem, Monte Carlo, 1974;
- Jansem. Dessins, P., 1982.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 Delarge J. Le Delarge (ֆր.) — Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Fichier des personnes décédées mirror
- ↑ 5,0 5,1 5,2 Jean Jansem dies aged 93
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Հ. Մ. Սեմերջյանին (Ժանսեմ) Պատվո շքանշանով պարգևատրելու մասին
Արտաքին հղումներ
խմբագրել- Ժամսեմի պաշտոնական կայքը Արխիվացված 2014-10-12 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժանսեմ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 279)։ |