Հակոբ Մեղապարտ (հուշամեդալ)

Հակոբ Մեղապարտ հուշամեդալը, Հայաստանի ազգային գրադարանի կողմից սահմանված ոչ կառավարական պարգև է՝ ՀՀ գրադարանային գործում նշանակալի ավանդ ունեցած անձանց և կազմակերպություններին պարգևատրելու համար:Հուշամեդալը պատրաստվել է 1990 թվականին և անցած ավելի քան 30 տարիներին շնորհվել գրադարանային գործի, մատենագիտոթյան և հրատարակչական գործում նշանակալի վաստակ ունեցող մասնագետներին։

Հակոբ Մեղապարտ հուշամեդալի դիմերեսը

Հուշամեդալի նկարագրություն խմբագրել

Հուշամեդալի դիմերեսին պատկերված է Հակոբ Մեղապարտի կիսադեմը, հուշամեդալի եզրագծով եռալեզու մակագրությամբ գրված է, հայերեն՝ Հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտ, ռուսերեն՝ Акоб Мегапарт, անգլերեն՝ Hakob Meghapart: Հուշամեդալի դարձերեսին գրադարանի թամանյանական շենքի ճակատամասն է, օղակված նռնենու ճյուղերով և հուշամեդալի եզրագծով եռալեզու Հայաստանի պետ. գրադարան, Гос. библиотека Армении, State Library of Armenia մակագրությամբ։

 
Հակոբ Մեղապարտ հուշամեդալի դարձերեսը

Պարգևատրման ընթացակարգ խմբագրել

  1. Հուշամեդալը տրվում է.
    1. գրադարաանային գործի զարգացման և առաջընթացի մեջ ունեցած ակնառու ավանդի համար
    2. գրադարանների և գրադարանավարի մասնագիտության հանրային ընկալման կարևորման, գրադարաններին ցուցաբերած բարեգործական աջակցության համար
    3. գրադարանների զարգացմանը, գրադարանային բնագավառի աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված երկարամյա արգասաբեր գործունեության համար
    4. գրադարանային կադրերի պատրաստմանը և գրադարանավարների որակավորման բարձրացմանն ուղղված արդյունավետ գործունեության համար
    5. մասնագիտությանը հավատարմության համար
    6. գրադարանի միջազգային կապերի, սփյուռքի և աշխարհի հայագիտական կենտրոնների գրադարանների հետ կապերի հաստատմանն ու ամրապնդմանն ուղղված գործունեության համար
  2. Հուշմեդալով պարգևատրումը առաջարկվում է գրադարանի տնօրենի կողմից, քննարկվում, որոշումն ընդունվում և հաստատվում է տնօրինության նիստում
  3. Հուշամեդալի հետ տրվում է հավաստագիր՝ ստորագրված տնօրենի կողմից
  4. Հուշամեդալով կարող են պարգևատրվել ինչպես ՀՀ, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներ, կազմակերպություններ

Ազգային գրադարանի կողմից հուշամեդալով պարգևատրված մշակութային գործիչների և կառույցների անվանացանկ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Տիգրան Հայազն - Գլխավոր էջ». tigranhayazn.do.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 15-ին.
  2. «ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ « Հայաստանի Գրողների Միություն». Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 15-ին.
  3. «Ազգային գրադարանում մեծարեցին Նազարեթ Կիրակոսյանին». armenpress.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 15-ին.
  4. «ԿՈՐՍՏԻՑ ՓՐԿՈՒՄ Է ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ©». 16.05.2009.
  5. Այվազյան, Գևորգ Ս. (2023 թ․ դեկտեմբերի 6). «Ալեքսանդրապոլի «Որբախնամ» ընկերությունը (1868-1875 թթ.)». Գիտական աշխատություններ: 33–42. doi:10.52971/18294316-2023.26.2-33. ISSN 1829-4316.
  6. «Տիգրան Նիկողոսյան | ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂԻ N:1 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ». web.archive.org. 2016 թ․ օգոստոսի 12. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 15-ին.
  7. Ադամյան, Սոնա (2018 թ․ մայիսի 26). «ՓԱՐԱՎՈՆ ՄԻՐԶՈՅԱՆԸ «ՁՈՆ ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻՆ» ՊԱՆՆՈՆ ՆՎԻՐԵՑ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)». hraparak.am. «Հրապարակ օրաթերթ». Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 26-ին.
  8. ««Սուրբ Էջմիածին՝ գրքի հանգրվան» խորագրով գիտաժողով` Մայր Աթոռում». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 25-ին.