Նազարեթ Կիրակոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Կիրակոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նազարեթ Կիրակոսյան (դեկտեմբերի 2, 1939, Տուրցխ գյուղ, Ախալքալաքի շրջան, Վրաստան), բանաստեղծ, արձակագիր, ՀԳՄ անդամ, հայտնի է նաև «Ջավախք Սևան» գրական անունով[1]։
Նազարեթ Կիրակոսյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 2, 1939 |
Ծննդավայր | Տուրցխ գյուղ, Ախալքալաքի շրջան, Վրաստան |
Գրական անուն | Ջավախք Սևան |
Մասնագիտություն | բանաստեղծ, արձակագիր, ՀԳՄ անդամ |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժին |
Կենսագրություն
խմբագրելՆազարեթ Կիրակոսյանը ծնվել է 1939 թվականի դեկտեմբերի 2-ին՝ Վրաստանի Ախալքալաքի շրջանի Տուրցխ գյուղում։ Սովրել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնում։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատանքի է անցել հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, իսկ հետո էլ դարձել է տնօրեն։ Հայտնի է նաև «Ջավախք Սևան» գրական անունով։
1983 թվականից Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) անդամ է[2]։
Նազարեթ Կիրակոսյանը շուրջ 20 գրքի հեղինակ է։
Գրքեր
խմբագրել1976 թվականին հրատարակվել է Նազարեթ Կիրակոսյանի «Քծնախտի դեղ» առակները։
1981 թվականին հրատարակվել է «Կարոտի կանչեր», իսկ 1991 թվականին՝ «Մեծ Շիրազի հետ» գրքերը։
2003 և 2004 թվականներին լույս է տեսել Նազարեթի «Երկերի ժողովածու» գրքի Ա-ից Զ հատորները։
2012 թվականին՝ «Ընտիր երկեր» գիրքը և ուրիշ այլ գրքեր։
Մրցանակներ
խմբագրել2001 թվականին արժանացել է Վրաստանի պատվո շքանշանի։
2009 թվականին Նազարեթ Կիրակոսյանն արժանացել է Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) «Գրական վաստակի համար» մեդալի և Հայաստանի ազգային գրադարանի «Հակոբ Մեղապարտ» շքանշանի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Zarkfoundation - Նազարեթ Կիրակոսյան». zarkfoundation.com.
- ↑ «ՆԱԶԱՐԵԹ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ « Հայաստանի Գրողների Միություն». Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.