Դավիթ Սարգսյան (արձակագիր)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Սարգսյան (այլ կիրառումներ)
Դավիթ Մկրտչի Սարգսյան (1957, հոկտեմբերի 6, Երևան), հայ արձակագիր-հրապարակախոս։
ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մկրտիչ Սարգսյանի որդին է։
Դավիթ Մկրտչի Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 6, 1957 (63 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | հրապարակախոս և արձակագիր |
Աշխատավայր | Հայաստանի մշակույթի նախարարություն և Հայաստանի ազգային գրադարան |
Ծնողներ | հայր՝ Մկրտիչ Սարգսյան |
ԿենսագրությունԽմբագրել
1979 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է «Գրական թերթ», «Երեկոյան Երևան», 1980-1990 թթ. եղել է «Սովետական գրող» (այժմ՝ «Նաիրի») հրատարակչության խմբագիր, 1990-1998 թթ.` «Հայաստան» հրատարակչության տնօրեն, 1998 թվականին՝ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության աշխատակազմի ղեկավար, 1998-2011 թթ.` Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն, 2001 թվականից, միաժամանակ` Հայկական գրադարանային կոնսորցիումի, Հակոբ Մեղապարտ և Հայկակական գրադարանային միասնական ավտոմատացման ցանց ծրագրերի տնօրեն։2004 թվականից՝ Հայաստանի գրադարանային միության վարչության նախագահ։ 2004 թվականին հիմնադրել է Հայաստանի Ազգային գրադարանի «Հոգևոր հայրենիք» պաշտոնաթերթը։ Աշխարհի, ԱՊՀ և Եվրոպայի ազգային գրադարանների կոնֆերանսների մասնակից է։ 2011 թվականից Հայաստանի Ազգային գրադարանի տնօրենի գլխավոր խորհրդականն ու գիտխորհրդի նախագահն է։ 2013 թվականին «Հայկական հանրագիտարան» հրատարակչության վերահսկիչ խմբագիր։ 2014 թվականից Մուսա լեռան ազգագրության և հերոսամարտի պատմության թանգարանի տնօրենն է։ 2016 թվականից՝ ՀՀ ՊՆ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրենի գլխավոր խորհրդականը:
ԳործունեությունԽմբագրել
Հեղինակ է «Մկրտիչը, Լուսինեն և ուրիշներ» (1986) մանկական պատմվածքների, «Հայրեր և որդիներ» (1992) էսսեների և պատմվածքների ժողովածուների, Ղարաբաղի ազատագրմանը նվիրված «Բժիշկ Հարութը» (2001), «Կայծ ցեղի ոգուց» (2002), «Մասիսն այն կողմից» (2004), «Երկվություն» (2012), «Ես և մերոնք» (2013),«Մաքառում»(2017) գրքերի,երկու թարգմանական գրքի, ինչպես նաև հոդվածների, հեռուստահաղորդումների։ Կատարել է թարգամանություններ ռուսերենից[1] կազմել և խմբագրել տասնյակ գրքեր և ժողովածուներ։
ԱնդամակցությունԽմբագրել
- Հայաստանի Գրողների Միության անդամ, 1989
- ՀԳՄ, «Հայ դպրություն» հասարակական կազմակերպության վարչությունների անդամ
- Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ
- Աշխարհի խաղաղության դեսպան, 2003
- Հաննովերի բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի մշտական անդամ
- Բնության և հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս, 2004
ՊարգևներԽմբագրել
- ՀԺՄ մրցանակ, 1985
- Ֆրիտյոֆ Նանսեն միջազգային հիմնադրամի ոսկե հուշամեդալ, 2006[2]
- Հակոբ Մեղապարտ հուշամեդալ, 2007
- ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ, 2007
- ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալ, 2007
- ՄԱԿ-ի հասարակական պարգևների խորհրդի Ալ. Պուշկինի անվան մեդալ, 2007
- Հայ Դպրություն հ/կ Մեսրոպ Մաշտոց մեդալ, 2007
- Ակսել Բակունցի անվան Գիտելիքների շտեմարան մեդալ, 2009
- Լոռվա ձոր հ/կ Պատվավոր լոռեցի կոչում,2011
- Մաշտոց կրթամշակութային կենտրոնի «Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա» մեդալ, 2011
- Մարկուսի Ով ով է հանրագիտարանի ռեկորդակիր, 2011
- Քեմբրիջի կենսագրական միջազգային կենտրոնի Տարվա միջազգային մասնագետ, 2012
- Գյումրիի Հովհաննես Շիրազի տուն-թանգարանի Հովհաննես Շիրազ հուշամեդալ, 2012
- Հոգեբանների և իրավաբանների միջազգային ասոցիացիայի Տարվա լավագույն հասարակական-մշակութային գործիչ, 2013
ԵրկերԽմբագրել
- Մաքառում. խոհեր և մտորումներ ( գեներալ-մայոր Աշոտ Պետրոսյան), Եր.: 2017:
- Ես և մերոնք (գեղարվեստական ակնարկ), Եր., 2013։
- Երկվություն (վեպ), Եր., 2012։
- Կայծ ցեղի ոգուց Եր., 2002
- Մասիսն այն կողմից. Եր., 2004
- Բժիշկ Հարութը (փաստագրական ակնարկ), Եր., 2001։
- Հայրեր և որդիներ (պատմվածքներ), Եր., 1986։
- Մկրտիչը, Լուսինեն և ուրիշներ (պատմվածքներ), Եր., 1986։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ 2006թ. հուլիսի 7 - Արձակագիր և հրապարակախոս Դավիթ Սարգսյանին շնորհվել է Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալ