Լալիկ Խաչատրյան

հայ լեզվաբան

Լալիկ Մնացականի Խաչատրյան (հունվարի 6, 1952(1952-01-06), Նոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 3, 2024(2024-11-03)[1]), հայ լեզվաբան։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1997), պրոֆեսոր (2003)։

Լալիկ Խաչատրյան
Ծնվել էհունվարի 6, 1952(1952-01-06)
ԾննդավայրՆոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 3, 2024(2024-11-03)[1] (72 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1997)
Մասնագիտությունլեզվաբան
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն

խմբագրել

Լալիկ Խաչատրյանը ծնվել է 1952 թվականի հունվարի 6-ին, Նոր Բայազետում (այժմ՝ Գավառ)։ 1973 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի հայկական բաժինը։ 1978-1982 թվականներին եղել է հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի հայցորդ։ 1983-1985 թվականներին սովորել է Մոսկվայի օտար լեզուների պետական դասընթացներում։ 1973-1981 թվականներին դասավանդել է Կամոյի շրջանի Նորադուզ գյուղի 8-ամյա դպրոցում։ 1982 թվականից դասավանդում է Երևանի Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնում, 2001 թվականից՝ ամբիոնի վարիչ[3]։

Աշխատութունները վերաբերում են բառերի ձևաբանական իմաստի և արժեքի պատմական տեղաշարժերին, բառակապակցությունների իմաստաբանությանը։ Հրատարակվել են նրա «Տեղաշարժեր բառերի ձևաբանական իմաստի մեջ» (1985), «Խոսքի մասային տարարժեքությունն արդի հայերենի կայուն կապակցություններում» (1996), «Գրաբարի տարարժեք բառերի բացատրական բառարան» (1998), «Գրաբարի բացատրական բառարան» (2003)[4], «Գրաբարի դասագիրք» (2004)[5], «Հայոց լեզու։ Դասագիրք 7-րդ դասարանի համար» (2006, համահեղինակ), «Հայոց լեզու, գրականություն» (Հանրակրթական դպրոցի առարկայական չափորոշիչ և ծրագիր, 2006, համահեղինակ)[6], «Լեզվաբանության ներածություն» (2008), «Հետաքրքրաշարժ լեզվաբանություն» (2010), «Գրաբարի ուսումնական բառարան» (2013), «Բառակազմական և ձևաբանական կաղապարները ժամանակակից հայերենում» (2014), «Բառաշխարհի գաղտնիքները. հունալատինական փոխառություններ» (2014)[7], «Համեմատություն դարձվածային արտահայտությունները հայերենում (5-16-րդ դարեր)» (2015, համահեղինակ), «Գրաբարի ուսումնական բառարան» (2016), «Հայոց լեզվի պատմության դասընթաց (գրային ժամանակաշրջան)» (2016, համահեղինակ), «Ընդհանուր լեզվաբանության դասընթաց» (2017) աշխատությունները[8][9]։

Պարգևներ, մրցանակներ

խմբագրել

Հրապարակումներ, հոդվածներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Մահացել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանը
  2. ԼԱԼԻԿ ՄՆԱՑԱԿԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  3. Լալիկ Մնացականի Խաչատրյան
  4. Խաչատրյան, Լալիկ Մնացականի (2003). Գրաբարի բացատրական բառարան։ (Ձեւաբանորեն տարարժեք բառեր). Զանգակ-97.
  5. Խաչատրյան, Լալիկ Մնացականի (2004). Գրաբարի դասագիրք. Զանգակ-97. ISBN 978-99930-2-901-4.
  6. Հայոց լեզու, գրականություն։ Հանրակրթական դպրոցի առարկայական չափորոշիչ եւ ծրագիր. Անտարես. 2006. ISBN 978-99941-57-40-2.
  7. Խաչատրյան, Լալիկ (2014). Բառաշխարհի գաղտնիքները։ հունալատինական փոխառություններ. Zangak hratarakchʻutʻyun. ISBN 978-9939-68-332-4.
  8. «Zarkfoundation - Լալիկ Խաչատրյան». zarkfoundation.com.
  9. «Կոհա առցանց քարտարան, Խաչատրյան, Լալիկ Մնացականի,"'». haygirk.nla.am. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  10. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լալիկ Խաչատրյան» հոդվածին։