Տիգրան Զարգարյան

հայ ճարտարագետ

Տիգրան Կարոյի Զարգարյան (փետրվարի 25, 1954(1954-02-25)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրադարանավար, ճարտարագետ, Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն (2011-2019)։

Տիգրան Զարգարյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 25, 1954(1954-02-25)[1] (70 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՃարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան
Մասնագիտությունճարտարագետ, գրադարանավար և հետազոտող
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ, Հայաստանի Ազգային Գրադարան, Հիմնարար գիտական գրադարան և Հայաստանի Ազգային Գրադարան[2]
Պարգևներ և
մրցանակներ
Անդամություն«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ
 Tigrane Zargaryan Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Տիգրան Զարգարյանը ծնվել է 1954 թվականի փետրվարի 25-ին, Երևանում։ Սովորել է Երևանի ճարտարագիտական համալսարանում, մասնագիտացումը՝ գրադարանների և արխիվների թվայնացում և կառավարում։ Ունի ավելի քան 25 տարվա մասնագիտական փորձ։

Մասնակցել է Հայաստանի գրադարանների ավտոմատացված ցանցի նախագծման աշխատանքներին։

1994-2003 թվականներին աշխատել է հանրապետական գիտաբժշկական գրադարանի ավտոմատացման բաժնի վարիչ, ապա՝ ԵՊՀ գրադարանի ավտոմատացման բաժնի վարիչ։

2006-2011 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի տնօրենը։

2007-2009 թվականներին աշխատել է eIFL-FOSS (ազատ կոդերով ծրագրաշարեր) միջազգային ծրագրի համակարգող, իսկ ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնում 2008 թվականին «Գրադարանային գործ և տեղեկատվական աղբյուրներ» ամբիոնի վարիչ։

2011 թվականին նշանակվել է Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն[3]։ Պաշտոնավարել է մինչև 2019 թվականը։

2019 թվականից առ այսօր ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի գիտական ղեկավար[4]։

2021 թվականից առ այսօր «Հայ գրադարանավարների և արխիվագետների միջազգային ասոցիացիայի» գործադիր խորհրդի հիմնադիր անդամ է (International Association of Armenian Librarians and Archivists):

2021-2022 թվականներին եղել է «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ Խորհրդի նախագահը։

Պարգևներ

խմբագրել
  • 2013 թվականին խրախուսվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով։
  • 2013 թ. փետրվարի 14-ին պարգևատրվել է ՀՀ Մշակույթի նախարարության Գրիգոր Նարեկացի հուշամեդալով։
  • 2013 թ. փետրվարի 27-ին պարգևատրվել է Հայաստանի ազգային գրադարանի Հակոբ Մեղապարտ հուշամեդալով։
  • 2013 թ․ գովասանքի վկայական In recognition of his outstanding contribution to the promotion of Open Access in Developing Countries. ‘Electronic Publishing Trust for Development’ Foundation.
  • 2014 թվականի մայիսի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով[5]։
  • 2019 թվականի փետրվարի 27-ին պարգևատրվել է ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալով։
  • 2023 թվականի դեկտեմբերի 19-ին պարգևատրվել է Գիտությունների ազգային ակադեմիայի "ՀՀ ԳԱԱ 80" մեդալով։

Հրապարակումներ

խմբագրել

Տիգրան Զարգարյանն ունի մի քանի տասնյակ հրապարակումներ[6][7]։

  • Հայ գիրքը Թուրքիայում։ Պրակ Ա. Ստամբուլ։ Հայերեն և հայատառ թուրքերեն գրքերի մատենագիտություն /Կազմ.՝ Աստղիկ Վարդանյան; Մայա Գրիգորյան; Արմինե Մսրլյան; Խմբ.՝ Տիգրան Զարգարյան, Մայա Գրիգորյան.- Երևան։ Անտարես, 2022.- XXI, 514, 9 չհ. էջ։
  • Zargaryan Tigran, Astsatryan Hrachya and Mateusz Matela “Armenian Research & Academic Repository In Action: Towards Challenges Of The 21st Century”. Kachar scientific periodical 2020, #2. pp. 67–79. ISSN 2579-2903
  • Tigran Zargaryan. "Steps Towards Developing Armenological Internet Portal 'Armeniaca' in Armenian Libraries". International Conference on Romanian-Armenian Cultural Heritage. Bucharest, 29 October - 2 November
  • «Հայկականք հայագիտական հանգույցի ձևավորման ուղղությամբ Հայաստանի գրադարններում կատարվող աշխատանքների ներկա վիճակը». Second International Congress on Armenian Studies. “Armenian Studies and the Challenges of Modern Times” 17-19 October, 2013. Papers of the Plenary Sessions. ISBN 978-5-8080-1044-4 pp. 103–107.
  • Заргарян Т. К. Портал “Armeniaca”։современное состояние. Вестник библиотечной ассамблеи Евразии. 2, 2013.

стр. 65-67

  • Alan Hopkinson, Tigran Zargaryan. "Peculiarities of Digitising Materials from the Collections of the National Academy of Sciences, Armenia Արխիվացված 2014-01-08 Wayback Machine". March 2012, Ariadne Issue 68
  • Տիգրան Զարգարյան «Թղթային նյութերի թվայնացման առանձնահատկությունները»։ Գիտության աշխարհում, 2011, 1, էջ 21-27
  • Տիգրան Զարգարյան «Հայ հնատիպ գրքի պահպանության և հասանելիության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքները ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանում»։ Գիրքը պատմամշակութային և տեղեկատվական հաղորդակցության համակարգում հանրապետական գիտաժողովի զեկուցումների ժողովածու։ 15-16 ապրիլի, 2010 թ. ISBN 978-99941-69-22-1
  • Tigran Zargaryan, Digitization models and algorithms for preservation of Armenian rare books. International Conference “Computer Science and Information Technologies”. 2009. Yerevan, Armenia. pp. 317–319
  • Alan Hopkinson, Tigran Zargaryan. Developing a New Masters Program in Library and Information Science in Armenia, Georgia and Uzbekistan Արխիվացված 2011-02-21 Wayback Machine. Internationla Leads, A Publication of the International Relations Round Table of the American Library Association. Volume 23, number 2, June, 2009. ISSN 0892-4546
  • Tigran Zargaryan, Alan Hopkinson։ Scientific publishing in Armenia. European Science Editing Արխիվացված 2021-03-02 Wayback Machine. Vol. 35(2) May 2009. pp. 43–44.
  • Տ. Զարգարյան «Թվային գրադարանի ստեղծման ներկա վիճակը Հայաստանում. ձեռքբերումներ, ապագայի զարգացումներ»։ Գիտության աշխարհում, 2008, 1, էջ 30-37.
  • Т. Заргарян “Программа ‘Библиотека в коробке’։ новая инициатива eIFL в области открытого программного обеспечения для библиотек из развивающихся стран и стран с переходной экономикой”. 8-я международная конференция ‘Библиотеки и демократизация общества’. Кыргызстан, 2007.
  • Tigran Zargaryan. “Armenian libraries on the Threshold of a Digital Era: Fifteen Years of Library Automation in Armenia(չաշխատող հղում)”. International Cataloguing and Bibliographic Control. Vol. 36. No. 1, 2007. pp. 8–11
  • Tigran Zargaryan and Lusine Khachatryan “Train the trainers’ courses in Yerevan State University using ‘Moodle’ Open Source Software”. Conference proceedings. International Conference “Information Technologies in Education in the 21st Century”, Yerevan, May 21-23, 2007, pp. 173–183
  • Rolf Dalin, Tigran Zargaryan, Arevik Hakobyan, Sona Martirosyan “Swedish SPIDER Project: Life Long Learning Pilot Course for Armenian Specialists Արխիվացված 2014-05-10 Wayback Machine” Learning Technology; publication of IEEE Computer Society; Technical Committee on Learning Technology (TCLT), Volume 7 Issue 4, October 2005, ISSN 1438-0625
  • Տ. Զարգարյան «Հայաստանի գրադարանների համահավաք քարտարանը՝ գործողության մեջ» Գիտություն և տեխնիկա 2003, 5, էջ 2-5
  • «Թվային գրադարաններ» մենագրություն։ 2002, 167 էջ
  • Robert M. Braude, Anna Shirinyan, Tigran Zargaryan. “Republican Scientific Medical Library, the Republic of Armenia: Progress & Programs.” Bulletin Medical Library Associations. 89(1), January, 2000. pp. 45–50
  • Տ. Զարգարյան «Երևանի պետական համալսարանի գրադարանը որպես ուսումնագիտական հետազոտությունների համակարգման և տեղեկատվության կենտրոն»։ Կրթությունը Հայաստանում անցումային շրջանում սեմինարի և գիտաժողովի զեկուցումների ժողովածու, 2000, էջ 133-138.
  • Tigran Zargaryan. “Libraries of Armenia at the gate of 21st Century – Tendencies and Development.” Universal Bibliographic Control and UNIMARC, Transcaucasian workshop. 1999. pp. 48–51
  • Tigran Zargaryan. “Implementing Armenian Scripts in Bibliographic Databases.” Universal Bibliographic Control and UNIMARC, Transcaucasian workshop. 1999. pp. 32–34
  • Tigran Zargaryan and Chris Kirk. “Some Aspects of Automation of Yerevan State University Library”. International Cataloguing and Bibliographic Control. Vol. 27. No. 4, 1998. pp. 76–77
  • Տ. Զարգարյան «Տեղեկտվական պահոցների ավտոմատացումը»։ Գիտություն և տեխնիկա, 1998, 7-9, էջ 26-30.
  • CDS/ISIS համակարգ. Մեթոդական ձեռնարկ գրադարանների ավտոմատացման համար։ 1998. 48 էջ
  • Տ. Զարգարյան «ԵՊՀ գիտական գրադարանի ավտոմատացման մի շարք հարցերի մասին»։ Հանդես Երևանի համալսարանի, 1997, 2, էջ 41-46.
  • Շիրինյան Ա., Զարգարյան Տ. «Հանրապետության տեղեկատվական պահոցների մեքենայացումը»։ Գիտություն և տեխնիկա, 1997, 1-3, էջ 21-23.
  • Ինտերնետ համակարգչային ցանց և գրադարաններ։ Մեթոդական ձեռնարկ։ ՀԳԲԳ, Երևան, 1997, 88 էջ
  • Գրադարանները փոփոխվող աշխարհում. նոր տեխնոլոգիաներ, համագործակցության նոր ձևեր։ Մեթոդական ձեռնարկ։ ՀԳԲԳ, Երևան, 1996. 68 էջ.
  • Շիրինյան Ա., Զարգարյան Տ. «XXI դարի գրադարան. ինչպիսին կլինի այն»։ Գիտություն և տեխնիկա, 1996, 1-3, էջ 22-25.
  • Շիրինյան Ա., Զարգարյան Տ. «Մատենագիտական գործունեության հեռանկարները»։ Գիտություն և տեխնիկա, 1995, 7-9, էջ 16-21.

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Library of Congress Library of Congress Name Authority File
  2. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  3. Ազգային գրադարանի տնօրեն է նշանակվել Տիգրան Զարգարյանը
  4. «ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի տնօրեններ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 6-ին.
  5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  6. Տիգրան Զարգարյանի հրապարակումների ցանկ
  7. «Հեղինակի էլ. գրանցամատյան». Վերցված է 2023 թ․ հունվարի 23-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիգրան Զարգարյան» հոդվածին։