Արգամ Այվազյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Այվազյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արգամ Արարատի Այվազյան (հուլիսի 20, 1947, Առինջ, Շահբուզի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), պատմաբան, մատենագետ, հայագետ, նախիջևանագետ, լրագրող, մշակութաբան, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ (2009)[2], Հայաստանի նախագահի մրցանակաբաշխության հումանիտար գիտությունների 2010 թվականի մրցանակակիր, Գրական փաստագրության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս։
Արգամ Այվազյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 20, 1947 (77 տարեկան) Առինջ, Շահբուզի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | լրագրող, պատմաբան, մատենագետ և հայագետ |
Հաստատություն(ներ) | Արվեստի ինստիտուտ և Հնագիտության և ազգագրության ինստիտուտ |
Տիրապետում է լեզուներին | հայերեն[1] |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԱրգամ Այվազյանը ծնվել է 1947 թվականին Նախիջևանի Արինջ (այժմ՝ Շահբուզի շրջանի Այրինջ գյուղ) գյուղում։ Միջնակարգ կրթություն ստացել է հայրենի գյուղում, բարձրագույն կրթություն՝ Երևանում։ Աշխատել է Հայաստանի պոլիգրաֆ արտադրությունում, Հուշարձանների պահպանության վարչությունում, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում, Հնագիտության և ազգագրության ինստիտուտում։ Ամբողջ կյանքը զբաղվում է Նախիջևանի տարածքի պատմությունով, մշակույթով, նա իր կյանքի 55 տարին նվիրել է այդ երկրամասի բազմաթիվ հուշարձանների և սրբավայրերի, մշակույթի ու արվեստի, ազգագրության ու վիմագրության, որմնանկարչության ու բարբառի ուսումնասիրությանը։ Ավելի քան 370 աշխատության հեղինակ է[3], որոնցից 60-ը լույս են տեսել առանձին գրքերով (մի մասը նաև անգլերեն և ռուսերեն)։ Արգամ Այվազյանը Նախիջևանի մասին ֆիլմի, կոնֆերանսների, քննարկումների, ցուցահանդեսների հեղինակ է։ 2003 թվականին իր լուսանկարչական հավաքածուի հիման վրա Այվազյանը նկարահանել է Նախիջևանի հուշարձաններին նվիրված «Բանտված Հայաշխարհ» տեսաֆիլմաշարը, որի առաջին ֆիլմը՝ 1 ժամ 40 րոպե տևողությամբ, «Խզված մեղեդին» է։ Ֆիլմում Ջուղայի և նրա խաչքարերի լուսանկարներից օգտագործվել է շուրջ 1000 լուսանկար[4]։ Նրա գիտական գործունեությանն է հվիրված Հայաստանի զինվորական և քաղաքական գործիչ, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանի «Նախիջևանյան երևելի մշակ-մատենագիր Արգամ Այվազյանը» գիրքը /Եր․, 2023/։
Պարգևներ
խմբագրելՆախիջևանի հուշարձանների պահպանման, ճանաչման, ուսումնասիրման իր արդյունավետ աշխատանքի համար Արգամ Այվազյանը պարգևատրվել է Հայաստանի Ազգային գրադարանի «Հակոբ Մեղապարտ», Ֆրիտյոֆ Նանսենի, Հայաստանի պաշտպանության նախարարության Գարեգին Նժդեհ, Հայաստանի վարչապետի մեդալներով։ 2009 թվականին արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման։ 2010 թ. նրան շնորհվել է Պողոսյան մրցանակ[5]։
Աշխատություններ
խմբագրելԳրքեր
խմբագրել- Նախիջևանի պատմաճարտարապետական հուշարձանները, Եր., 1978, 134 էջ։
- Памятники Армянской архитектуры Нахичеванской АССР, Ер., 1981, 236 стр.
- Ագուլիս, Եր., 1984, 224 էջ։
- Ջուղա, Եր., 1984, 152 էջ։
- Նախիջևանի ԻԽՍՀ հայկական հուշարձանները (համահավաք ցուցակ), Եր., 1986, 224 էջ:
- Նախիջևանի կոթողային հուշարձաններն ու պատկերաքանդակները, Եր., 1987, 400 էջ։
- Նախիջևան. Գիրք հուշարձանաց (հայերեն, ռուսերեն, անգլերեն), Եր., 1990, 368 էջ։
- The Historical Monuments of Nakhichevan, Detroit, 1990, 152 p.
- Джуга/Djugha, Ер., 1990, 273 стр.
- Ջուղայի խաչքարերը (հայերեն, անգլերեն), Եր., 1993, 144 էջ։
- Նախիջևան. Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ, Եր., 1995, 368 էջ։
- Նախիջևանի խաչքարերը (հայերեն, անգլերեն), Եր., 1996, 80 էջ։
- Նախիջևանի որմնանկարչական արվեստը, Եր., 1998, 112 էջ։
- Նախիջևանի վիմագրական ժառանգությունը, հատոր Ա, Ջուղա, Եր., 2004, 312 էջ
- Նախիջևանի վիմագրական ժառանգությունը, հատոր Բ, Ագուլիս, Անթիլիաս, 2005, 318 էջ
- Նախիջևանը 1905 թ. և 1918-1919 թթ. կրակե շղթայի գոյամարտերում, Եր., 2005, 432 էջ։
- Գինևէտ Գողթն, Եր., 2006, 256 էջ։
- Նախիջևան. Գրական էսսեներ, հետազոտման ուղեգրություններ, Եր., 2007, 800 էջ։
- Նախիջևան. պատմական վկայախոսների պատկերացոյց (հուշարձանների ուղեցույց-քարտեզ), Եր., 1990, 1 թերթով։
- Նախիջեվան. պատմական վկայախոսների պատկերացոյց (հուշարձանների ուղեցույց-քարտեզ), Եր., 2006, 1 թերթով (0.70սմx1մ), երկկողմյա, հուշարձանների շուրջ 160 գունավոր պատկերազարդմամբ։ 2 տպ. մամուլ։
- Nakhijevan. The Patkeratzuytz (Map of Monuments), Yer., 2007, 20p.
- Ջուղայի կործանված խաչքարերի սիմֆոնիան, Եր., 2007, 270 էջ
- Նախիջևանի վիմագրական ժառանգությունը, հատոր Գ, Գողթն գավառ, Եր., 2007, 304 էջ։
- Նախիջևանի վիմագրական ժառանգությունը, հատոր Դ, Երնջակ գավառ, Եր., 2008, 396 էջ
- The Destrucion of Jugha and the ehtire Armenian Cultural Heritage in Nakhijevan, Bern, 2009, 92 p.։
- Նախիջևանի վիմագրական ժառանգությունը, հատոր Ե, Նախճաւան, Շարուր գավառներ, Եր., 2009, 183 էջ։
- Նախիջևանի վիմագրական ժառանգությունը, հատոր Զ, Ճահուկ-Շահապոնք գավառ, Եր., 2010, 228 էջ
- Ագուլիսի բարբառի մասունքներ, Եր., 2011, 600 էջ։
- Ագուլիսի բարբառի մասունքներ (երկրորդ հրատարակություն), Եր., 2012, 616 էջ։
- Նախիջևան. Հայկազունք. Ով ով է (կենսագրական հանրագիտարան), Եր., 2012, 384 էջ։
- Ագուլիսի 1919 թ. Ողբերգություն-եղեռնը, Եր., 2013, 300 էջ։
- Աժդանական կամ Վիշապասար, Եր., 2014, 64 էջ։
- Քյոթահիայի հախճապակեգործության մի կարևոր հավաքածո, պրակ 3-րդ, Եր., 2014, 120 էջ
- 16-րդ դարի նորահայտ չորս ձեռագիր ավետարաններ և 17-18-րդ դարերի յոթ արծաթյա կազմեր, պրակ 2-րդ, ԵՐ., 2015, 140 էջ։
- Հայկական կիրառական արվեստի 16-19-րդ դդ. մետաղյա իրեր և գործվածքներ, պրակ 4-րդ, Եր., 2016, 128 էջ։
- Մեզ պետք են մտքի զորավարներ, երկրորդ հատոր, Եր., 2016, 464 էջ։
- Արիստակես Զարգարյան, Եր․, 2017, 208 էջ։
- Նախիջևան․ բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ, Երկրորդ, բարեփոխված ու լրացված հրատարակություն, Եր․, 2017, 472 էջ։
- Գողթն․ ազգագրական նյութեր, Եր․, 2018, 324 էջ։
- Նամականի, Եր․, 2018, 328 էջ։
- Կենսամատենագիտություն, Եր․, 2018, 340 էջ։
- Պետրոս Պետրոսյան, Եր․, 2018, ․․ էջ։
- Գարեգին Սարգսյան, Եր․, 2018, 260 էջ։
- Նախիջևանյան մտորումներ-էսքիզներ, Եր., 2019, 764 էջ։
- Նախիջևանյան մտորումներ-էսքիզներ, Երկրորդ հատոր, Եր., 2020, 928 էջ։
- Մեզ պետք են մտքի զորավարներ, Երրորդ հատոր, Եր., 220, 340 էջ։
- Նախիջևանյան մտորումներ-էսքիզներ, Երրորդ հատոր, Եր., 2021, 1070 էջ։
- Նախիջևանյան մտորումներ-էսքիզներ, Չորրորդ հատոր, Եր., 2021, 928 էջ։
- Նախիջևանյան մտորումներ-էսքիզներ, Հինգրորդ հատոր, Եր., 2022, 748 էջ։
- Նախիջևանյան մտորումներ-էսքիզներ, Վեցերորդ հատոր, Եր., 2023, 656 էջ։
- Նախիջևանյան մտորումներ-էսքիզներ, Յոթերորդ հատոր, Եր., 2024, 664 էջ։
- Ագուլիսի բարբառի մասունքներ, Հատոր 2-րդ, Եր., 2024, 496 էջ։
- Ագուլիսի բարբառի մասունքներ, Հատոր 3-րդ, Եր., 2024, 612 էջ։
- Ագուլիսի բարբառի մասունքներ, Հատոր 4-րդ, Եր., 2024, 568 էջ։
- Նախիջևանի նյութական և մշակութային ժառանգությունը/հայերեն, անգլերեն, ռուսերեն/, Եր․, 2024, 1072 էջ
Հոդվածներ
խմբագրել- Նյութեր Նախիջևանի հայկական պատմական հուշարձանների վերաբերյալ,- «Պատմա-բանասիրական հանդես», 1971, № 2, էջ 271-277:
- Նյութեր Նախիջևանի գյուղերի տեղադրության և պատմական հուշարձանների վերաբերյալ,- «Պատմա-բանասիրական հանդես», 1972, № 2, էջ 258-266:
- Երնջակ բերդը,- «Հայաստանի բնություն», 1973, պր. 4, էջ 42-43։
- Գրիչք Գողթնի և նրա շրջակայքի, «Հայաստանի աշխատավորուհի», 1973, № 4, 1973, էջ 28-29։
- Նախնադարյան կայան Նախիջևանի ԻԽՍՀ հյուսիսում, «Բանբեր Երևանի համալսարանի»,- 1974, № 3, 1974, էջ 238-241։
- Ագուլիսը - նրա հրաշալիքները,- «Հայաստանի բնություն», 1974, պր. 2, էջ 45-47։
- Բուսական - կենդանական զարդամոտիվները հայկական ճարտարապետության մեջ,- «Հայաստանի բնություն», 1974, պր. 3, 1974, էջ 36-39։
- Շոռոթ,- «Գրքերի աշխարհ», 15.11.1974։
- Նախիջևանի միջնադարյան հուշարձանները,- «Հայաստանի բնություն», 1975, պր. 1, էջ 37-40։
- Գողթն գավառի չինարները և նրանց նահապետը, «Հայաստանի բնություն», 1975, պր. 2, էջ 53-55։
- Նախիջևանի գոգավորությունը որպես Անդրկովկասի երկրագործության մշակույթի վաղեմի բնօրրան,- «Հայաստանի բնություն», 1975, պր. 3, էջ 43-45։
- Օծոփի և Կուքիի հուշարձանները,- «Պատմա-բանասիրական հանդես», 1976, № 2, էջ 257-265:
- Արբա և Ճահուկ բերդերը,- «Լրաբեր» (հասարակական գիտությունների), 1976, № 9, էջ 87-95։
- Աբրակունիսի սուրբ Կարապետ վանքը,- «Էջմիածին», 1976, հուլիս, էջ 45-52։
- Ջուղան և նրա պատմական հուշարձանները, «Հայաստանի բնություն», 1976, պր. 2, էջ 34-37։
- Նորակերտ-Նորաշեն,- «Գրքերի աշխարհ», 15.09.1976։
- Ապրակունիս-Աբրակունիս,- «Գրքերի աշխարհ», 15.07.1976։
- Աստապատ,- «Գրքերի աշխարհ», 15.11.1976։
- Բնասերը, ինքնուս քանդակագործը,- «Հայաստանի բնություն», 1976, պր. 3, էջ 42։
- Շոռոթի և Գաղի ճարտարապետական հուշարձանները,- «Էջմիածին», 1977, մայիս, էջ 46-56։
- Զնաբերդի ս. Գրիգոր եկեղեցու որմնանկարները, «Բանբեր Երևանի համալսարանի», 1977, № 1, էջ 246-252։
- Բուսական զարդամոտիվները Հովնաթանյանների որմնանկարչական արվեստում,- «Հայաստանի բնություն», 1977, պր. 1, էջ 31-35։
- Նախճավան,- «Գրքերի աշխարհ», 15.01.1977։
- Ագուլիս,- «Գրքերի աշխարհ», 15.02.1977։
- Дерево патриарх,- «Коммунист», 19.02.1977.
- Գողթն գավառի Բիստ ավանի ճարտարապետական հուշարձանները,- «Պատմա բանասիրական հանդես», 1978, № 1, էջ 283-289:
- Ագուլիսի ճարտարապետական հուշարձանները,- «Լրաբեր», 1978, № 2, էջ 71-86:
- Նախիջևանի XVII դ. ճարտարապետական հուշարձանների պատկերաքանդակները,- «Երևանի համալսարան», 1978, № 1, էջ 28-34։
- Նախիջևանի միջնադարյան հուշարձանները,- «Երևանի համալսարան», 1978, № 2, էջ 24-27։
- Ազնաբերդ,- «Երևանի համալսարան», 1978, № 3, էջ 23-27։
- «Շնորհալից վարպետք իմաստունք...»,- «Գարուն», 1978, № 8, էջ 81-85։
- Հին Ջուղա,- «Գրքերի աշխարհ»», 15.02.1978:
- Новое о настенной живописи Овнатанянов,- «Литературная Армения», 1978, № 9, ст. 74-78.
- Երնջակ բերդը,- «Լրաբեր», 1979, № 2, էջ 61-73։
- Փառակայի ճարտարապետական հուշարձանները, «Բանբեր Երևանի համալսարանի», 1979, № 1, էջ 207-216։
- Ցղնայի ճարտարապետական հուշարձանները, «Էջմիածին», 1978, մարտ, էջ 49-56, 1979, հուլիս, էջ 47-51։
- Ռամիսի եռանավ բազիլիկան և նրա վիմագրությունները, «Պատմա-բանասիրական հանդես», 1979, № 3, էջ 182-188:
- Նորահայտ վիմագիր Նախիջևանից,- «Լրաբեր», 1980, № 6, էջ 115-119:
- Նորաշենի ճարտարապետական հուշարձանները,- «Լրաբեր», 1980, № 8, էջ 110-115:
- Մեսրոպավանի, Շրջուի, Ողոհիի և Նորակերտի ճարտարապետական հուշարձանները,- «Էջմիածին», 1980, էջ 90-98։
- Նավասարի ժայռապատկերները, «Լրաբեր», 1981, № 2, էջ 45-53:
- Ագուլիսի և Ցղնայի պատկերաքանդակները, «Գարուն», 1981, № 8, էջ 81-87։
- Ջուղայի գերեզմանատունը,- «Վերածնված Հայաստան», 1984, № 1, էջ 28-29։
- Երևանի հուշարձանների պահպանությունը,- «Գիտություն և տեխնիկա», 1986, № 11, էջ 36-39;
- Սաղմոսավանք (մատենախոսություն Ա.Յակոբսոնի «Սաղմոսավանք» գրքույկի վերաբերյալ),- «Գրքերի աշխարհ», 23.02.1986։
- Հուշարձաններին՝ հովանի (հարցազրույցը՝ Ա. Վարդանյանի),- «Գրական թերթ», 18.12.1987։
- The 9th-17th centuries Nakhidjevan khatchkars,- ATTI Del Quinto Simposio internazionale di Armena, Venezia, 1988, pp. 303–311։
- Պատմությունը ճշմարտության բացահայտման հավատարիմ վկա,- «Գարուն», 1989, № 10, էջ 89-93, № 11, էջ 62-69։
- Երնջակ բերդը,- «Վերածնված Հայաստան», 1989, № 2, էջ 58- 59, 62։
- Памятники Нахичевана,- «Промышленость, Строительство и Архитектура Армении», 1989, № 9, ст. 65-70, № 10, ст. 64-68, № 11, ст. 34-37, № 12, ст. 29-34.
- Նախիջևանի պատմաճարտարապետական ժառանգությունը,- «Խորհրդային Հայաստան», 12.04.1990։
- Ջուղա՝ ավեր պայծառություն (հարցազրույցը՝ Ա. Վարդանյանի),- «Հայաստանի հանրապետություն», 04.07.1991։
- Հայոց վաճառաշահ Ջուղան և իր խաչքարերը,- «Հայրենիքի ձայն», 2-8.12.1993։
- «Հայրենապատո՞ւմ»,- «Գրական թերթ», 29.10.1993։
- «Հայք» թերթին կամ պարտադրված պատասխան Ս. Խանզադյանին,- «Հայք», 31.05.1994։
- Նոյի դամբարանը,- «Գրական թերթ», 15.10.1996։
- Մտավորականը յուրովսանն,- «Հայություն», 10-31.08.1996։
- Քարտե՞զ, թե՞ անիմացություններն՝ ի տես (մատենախոսություն),- «Հայաստանի հանրապետություն», 26.10.2003։
- Շիրազյան մասունքներ,- «Գրական թերթ», 30.05.2003։
- Տերը լինենք մեր ժառանգությանը,- «Հայաստանի հանրապետություն», 30.01.2003։
- Будем хозяевами нашего наследия, - «Голос Армении», 04.03.2003.
- Անցյալը հիրավի մի երկրորդ սիրտ է մարդու մեջ,- «Հայաստանի հանրապետություն», 03.06.2004։
- Մշակույթ, պատգամ, բարբարոսություն (հարցազրույցը՝ Լ. Բլբուլյանի), »Ազգ, 11.05.2004:
- «Спарапет каменных смертников» (интервью М. Даниеляна),- «Голос Армении», 20.07.2004.
- 2002 թ-ից Ադրբեջանը վերսկսել է Նախիջևանի հուշարձանների ոչնչացումը (հարցազրույցը՝ Մ.Դանիելյան),- «Երրորդ ուժ», 11-18, 18-24.02.2005։
- Արժեզրկված է ամեն ինչ (հարցազրույցը՝ Ս. Գալոյանի),- «Ազգ», 04.02.2005։
- Ջուղայի գերեզմանատունը,- «Ալիք» (Թեհրան), 26.01.2006։
- Վերստին նախիջանյան հուշարձանների եղեռնագործության մասին. փաստեր, հետևություններ,- «Ազգ», 18.03.2006։
- Եղեռնագործություն գրքի հանդեպ,- «Ազգ». 29.04.2006։
- «Варварские действия Азербайджана мы должны пересечь на государственном уровне» (интервью З. Геворкяна),- «Голос Армении», 16.03.2006.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
- ↑ Անատոլի Յակոբսոն. (1983) Ա. Ա. Այվազյան. Նախիջևանի ԻՍՍՀ հայկական ճարտարապետության հուշարձանները։ Երևան, 1981. Պատմա-բանասիրական հանդես, № 1 . pp. 216-218. ISSN 0135-0536
- ↑ Վահան Քոչար (2007). Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, 159 էջ։. ISBN 978-99930-4-764-3.
- ↑ «Արգամ Այվազյան ֊ Պողոսյան մրցանակ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 10-ին.
Աղբյուրներ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արգամ Այվազյան» հոդվածին։ |