Տիգրան Նիկողոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Նիկողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տիգրան Վոլոդյայի Նիկողոսյան (հունվարի 30, 1955, Սարուխան, Գեղարքունիքի մարզ), հայ խմբագիր, հրապարակախոս, արձակագիր։ Հայաստանի գրողների միության անդամ (2002)։ Հայաստանի վաստակավոր լրագրող (2011 թվական)[1]։
Տիգրան Նիկողոսյան | |
---|---|
Ծնվել է | 1955 հունվարի 30 |
Ծննդավայր | Սարուխան, Գեղարքունիքի մարզ |
Մասնագիտություն | խմբագիր և արձակագիր |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Հայաստանի պետական մանկավարժական ինստիտուտ |
Անդամակցություն | ՀԳՄ և Հայաստանի ժուռնալիստների միություն |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1987 թվականին ավարտել է Հայաստանի պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը։ 1987-1988 թվականներին եղել է «Դպրություն» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ, 1994-1999 թվականներին՝ «Հայաստան» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ, 1999 թվականից՝ գլխավոր խմբագիր։ 1992 թվականից միաժամանակ դասախոսել է Երևանի Հրաչյա Աճառյան համալսարանում։
2004 թվականից Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ է[2], Հայաստանի ժուռնալիստների միության և Ռազմածովագիրների միջազգային ընկերակցության անդամ։
Նրա ստեղծագործությունները տպագրվել են ԱՄՆ-ում, Լիբանանում, Հարավսլավիայում։ Հեղինակ է շուրջ 15 գրքի[3]։
Պարգևներ, մրցանակներ
խմբագրել- ՀԳՄ Միքայել Նալբանդյանի անվան մրցանակ «…Եվ գիրը մեր» հրապարակախոսական աշխատանքի համար (2017 թվական)[4]
- Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ (2015 թվական)[5]
- Հայաստանի մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» մեդալ (2016 թվական)
- Մովսես Խորենացու մեդալ, (2011 թվական)[6]
- Հայաստանի վաստակավոր լրագրող (2010 թվական)[7]
- «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակաբաշխության մրցանակ (2010 թվական)
- «ԵԿՄ-25» հուշամեդալ
- «Անվանական ժամացույց» Գարեգին Բ վեհափառի կողմից
- Արմավիրի մարզպետարանի «Ոսկե հուշամեդալ», 2010 թվական
- Հայաստանի ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ, 2010 թվական
- Հայաստանի Ազգային գրադարանի «Հակոբ Մեղապարտ» մեդալ, 2010 թվական
- Հայաստանի ոստիկանության «Համագործակցության համար» մեդալ, 2010 թվական
- «Հայերի համաշխարհային կոնգրեսի ոսկե մեդալ», 2010 թվական
- Գլենդելի Երկրորդ աշխարհամարտի վետերանների միության հուշամեդալ
- Ֆրիտյոֆ Նանսեն միջագգային հիմնադրամի ոսկե հուշամեդալ (2004 թվական)
- «Ինձ տուր քո ցավը» ժողովածուն արժանացել է ՀԳՄ Սիմոն Սիմոնյանի անվան մրցանակի (1998 թվական)
- «Ճակատագիր» հրապարակախոսական շարքի համար արժանացել է Հայաստանի ժուռնալիստների միության մրցանակի (1985 թվական)
Ստեղծագործություններ
խմբագրել- «Ինչ է պատմում քարը», 2022 թվական (տպագրության փուլում է)
- «Կյանքը բաց նամակներում», 2022 թվական
- «Բարի լույս հայրիկ», 2021 թվական
- «Հայրենյաց քսանամյա նվիրյալները մատենաշար» (տպագրվել է մատենաշարի հինգ պրակ), 2020 թվական
- «Կածաններ, արահետներ, ճամփաներ», 2019 թվական
- «Նոր հանդիպում մեկ տարի անց», 2018 թվական
- «Յոթ նամակ Անահիտին առանց հետադարձ հասցեի» (գիրքը թարգմանվել է անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, ռուսերեն, վրացերեն, սերբերեն), 2018 թվական
- «Ինչ կմնա ինձնից հետո», 2018 թվական
- «Հայաստան» թերթին կից մեկ պատմվածքի գրադարան մատենաշարով հրատարակվել է «Հող, երկիր, հայրենիք», «Ինչի համար է ապրում մարդը» գրքերը, 2017 թվական
- «․․․Եվ գիրը մեր», 2017 թվական (Հայաստանի գրողների միության նախագահության Միքայել Նալբանդյանի անվան մրցանակ)
- «Մարիամ իշխանուհի», 2017 թվական
- «Ցավի և սիրո բացիկներ» 2016 թվական (Մկրտիչ Սարգսյանի անվան մրցանակ)
- «Եվ մի գյուղ՝ անունը Սարուխան», 2016 թվական
- «Իրական դեպքեր բայազետցիների կյանքից», 2016 թվական
- «Մարիամ Իշխանուհի» (գեղարվեստական, վավերագրական էսսե), Երևան, 2012 թվական
- «Յոթ զրույց ամենակարևորի մասին», Երևան, 2010 թվական
- «Մեր կյանքի ժամանակը» (հրապարակախոսություն), Երևան, 2007 թվական
- «Պատմություն հին ու նոր օրերի», Երևան, 2006 թվական
- «Ճակատագրի ճամփաներով», Երևան, 2006 թվական
- «Քեզ հետ և առանց քեզ», Երևան, 2000 թվական
- «Նորագավիթ», Երևան, 1999 թվական
- «Ինձ տուր քո ցավը», 1998 թվական (ՀԳՄ Սիմոն Սիմոնյանի անվան մրցանակ)
- «Կանաչ առու», Երևան, 1997 թվական
- «Հայրեր և որդիներ», Երևան, 1996 թվական
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Տիգրան Նիկողոսյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ Տիգրան Նիկողոսյանի մասին ՀԳՄ կայքում
- ↑ ««ՀՐԱՆՏ ԵՎ ՄԱՆՈՒՇԱԿ ՍԻՄՈՆՅԱՆ» ԳՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ-2017 «Հայաստանի Գրողների Միություն». wua.am. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ https://www.yerevan.am/am/mayors-decisions/3714-a-1/ Երևանի քաղաքապետի որոշում
- ↑ Պարգևատրման արարողություն՝ Հանրապետության տոնի առթիվ
- ↑ Հայաստանի նախագահի հրամանագիր