Սերգեյ Մարկով (քաղաքագետ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Մարկով (այլ կիրառումներ)

Սերգեյ Ալեքսանդրի Մարկով (ռուս.՝ Серге́й Алекса́ндрович Ма́рков, ապրիլի 18, 1958(1958-04-18)[1], Դուբնա, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս հասարակական գործիչ, քաղաքագետ, Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի գլխավոր տնօրեն[2], Ռուսաստանի Պետական Դումայի 5-րդ գումարման պատգամավոր, Ռուսաստանի հասարակական պալատի անդամ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձ, քաղաքագիտական գիտությունների թեկնածու, շուրջ 20 տարի դասավանդել է Մոսկվայի պետական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում, եղել է ՄՀՄՊՀ քաղաքագիտության ֆակուլտետի պրոֆեսոր, Արտաքին և պաշտպանողական քաղաքականության խորհրդի անդամ, Ազգային ռազմավարության խորհրդի համանախագահ, «Ֆորոս» միջազգային երիտասարդական փորձագիտական-քաղաքագիտական ֆորումի հիմնադիր և նախագահ։ «Բյուզանդական ակումբի» վարչության նախագահ։ 2007-2011 թվականներին եղել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական ասամբլեայի անդամ։ Ռոստուրիզմին կից հասարակական խորհրդի նախագահ։ Տարիներ շարունակ համաշխարհային ԶԼՄ-ներում ամենամեջբերվող ռուս քաղաքագետն է։

Սերգեյ Մարկով
Դիմանկար
Ծնվել էապրիլի 18, 1958(1958-04-18)[1] (66 տարեկան)
ԾննդավայրԴուբնա, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ (1986)
Գիտական աստիճանՔաղաքական գիտությունների թեկնածու (1995)
Մասնագիտությունպետական գործիչ, հասարակական գործիչ, դիվանագետ, քաղաքագետ և քաղաքական գործիչ
ԱշխատավայրChyetverikov?, Moscow State Institute of Radio-engineering Electronics and Automation?, Մոսկվայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ, MSU Faculty of Political Science?, Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց, Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ, National Democratic Institute for International Affairs?, Carnegie Endowment for International Peace?, InoSMI? և Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարան
Զբաղեցրած պաշտոններՊետական Դումայի անդամ և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխարինող
ԿուսակցությունՄիասնական Ռուսաստան
Պարգևներ և
մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության նախագահի երախտագիտություն
ԱնդամությունՌուսաստանի Դաշնության 5-րդ գումարման Դաշնային ժողովի Պետական ​​դումա, first Civic Chamber of the Russian Federation?, Ռուսաստանի Դաշնության չորրորդ կազմի հանրային պալատ (2012-2015) և Fifth Civic Chamber of the Russian Federation (2014–2017)?
 Sergei Markov Վիքիպահեստում

Մի շարք գրքերի և հոդվածների հեղինակ և համահեղինակ է, այդ թվում՝ The Troubled Birth of Russian Democracy (1995, Hoover Institute Press and Stanford University), Քաղաքական վերլուծություն (2006, Մայքլ ՄաքՖոլի համահեղինակությամբ)։ Լեքցիաներ է կարդացել Կոլումբիայի, Բերքլի, Սթենֆորդի, Հարվարդի, Ջորջթաունի, Սորբոնայի, Լոս Անջելեսում Կալիֆորնիայի, RAND Corporation և այլ համալսարաններում։

Հակահայ արտահայտությունները

խմբագրել

2017 թվականի նոյեմբերի 28-ին ՆՏՎ դաշնային հեռուստաալիքի «Մեստո վստրեչի» հեռուստահաղորդման եթերում Մարկովը կարծիք է հայտնել, որ Հայաստանը կնքել է պայմանագիրը Եվրամիության հետ այն բանի համար, որ «Ռուսաստանը Հայաստանին քիչ գումար է տալիս», իսկ Գարեգին Նժդեհին անվանել է «Ադոլֆ Հիտլերի ընկեր», «նացիստական հանցագործ» և դրա հետ մեկտեղ, նրա կարծիքով, «Հայաստանը փորձեր է անում խառնվել Ռուսաստանի ներքին գործերին, ազդել ռուսական հեռուստահաղորդումների վրա»[3]։

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1958 թվականի ապրիլի 18-ին Դուբնա քաղաքում, Մոսկվայի մարզ, ԽՍՀՄ։ ]</ref>. -->


Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել