Ատլանտյան խորհուրդ, ԱԽ (անգլ.՝ Atlantic Council), միջազգային հարաբերություններում մասնագիտացված ամերիկյան վերլուծական կենտրոն։ 1961 թվականին ՆԱՏՕ-ին առընթեր հիմնադրված կենտրոն լինելով, Ատլանտյան խորհուրդը միջազգային քաղաքակական, տնտեսական և մտավոր առաջնորդների ֆորում է։ Ատլանտյան խորհրդի կառավարման տակ է գտնվում միջազգային անվտանգությանն ու համաշխարհային տնտեսական բարեկեցությանն առնչվող 10 տարածաշրջանային կենտրոններ և գործառութային ծրագրեր։ ԱԽ կենտրոնակայանը գտնվում է ԱՄՆ Կոլումբիայի շրջանի Վաշինգտոն քաղաքում։ Ատլանտյան խորհուրդը Ատլանտյան պայմանագրի ասոցիացիայի անդամ է։ Կենտրոնի նախագահն է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը։

Ատլանտյան խորհուրդ
Изображение логотипа
Տեսակմտքի կենտրոն, Շահերի խմբեր, 501(c)(3) organization?, կազմակերպություն և ոչ առևտրային կազմակերպություն
Երկիր ԱՄՆ
Հիմնադրված1961
Գլխադասային գրասենյակՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Գլխավոր քարտուղարJon Huntsman, Jr.?
Վերադաս կազմակերպությունAtlantic Treaty Association?
Կայքatlanticcouncil.org(անգլ.)

Պատմություն խմբագրել

Ատլանտյան խորհուրդը հիմնադրվել է 1961 թվականին Միացյալ Նահանգների և Արևմտյան Եվրոպայի համագործակցության խրախուսման նպատակով։ Այդ ժամանակաշրջանում, Խորհուրդը, գլխավորապես, զբաղվել է տնտեսական հարցերով, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների առևտրաշրջանառության ավելացմամբ[1]։ Բացի այդ, նշված ժամանակաշրջանում կազմակերպությունը դարձել է Ատլանտյան դաշինքի երկրների բիզնեսմենների և քաղաքական գործիչների ոչ ֆորմալ հանդիպումների հարթակ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Small, Melvin (1998 թ․ հունիսի 1). «The Atlantic Council--The Early Years» (PDF). NATO. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել