Հակոբ Հակոբյան (քաղաքական գործիչ)
հայ քաղաքական գործիչ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հակոբ Հակոբյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հակոբ Ռաֆիկի Հակոբյան (հունվարի 26, 1958[1][2][3][…], Ծովինար, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ։
Հակոբ Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 26, 1958[1][2][3][…] (66 տարեկան) |
Ծննդավայր | Ծովինար, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Hakob R. Hakobyan Վիքիպահեստում |
Կրթություն
խմբագրել- 1975-1980 թթ. սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ Ճարտարագետ-տնտեսագետի որակավորմամբ։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 1980-1983 թթ. - աշխատել է «Արփա-Սևան» շինտրեստում որպես տնտեսագետ։
- 1983-1988 թթ. - աշխատել է «Արփա-Սևան» շինտրեստում որպես ճարտարագետ-տնտեսագետ, ապա պլանային բաժնի վարիչ։
- 1988-1995 թթ. - աշխատել է «Արփա-Սևան» շինտրեստում որպես պետի տեղակալ։
- 1995-1997 թթ. - «Արփա-Սևան» շինտրեստի գործադիր տնօրեն։
- 1997-1999 թթ. - «Արփա-Սևան» ԲԲԸ նախագահ։
Քաղաքական գործունեություն
խմբագրել- 1999 թ. մայիսի 30-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր թիվ 43 ընտրատարածքից։ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Կայունություն» պատգաավորական խմբի անդամ, ապա խմբակցություններում և պատգամավորական խմբերում չի ընդգրկվել, այնուհետև «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ։
- 2003 թ. մայիսի 25-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր թիվ 34 ընտրատարածքից։ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ։
- 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր թիվ 24 ընտրատարածքից։ 19.06.2007 - 20.10.2008 - Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ խմբակցության անդամ։
- 2008 թ. հոկտեմբերի 20-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[4]։
- 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր թիվ 24 ընտրատարածքից։
- 2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[5]։
- 2017 թ․ ապրիլի 2-ին ընտրվել է պատգամավոր ՀՀԿ ցուցակով։
- 2019 թ․-ից այլևս պատգամավոր չէ ։
Ամուսնացած է, ունի երեք զավակ։
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է, Արա Բաբլոյանը որպես ՀՀ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ |
ՀՀ ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյան 20 հոկտեմբերի 2008 թ. - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=212&lang=eng
- ↑ 2,0 2,1 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=86&lang=eng
- ↑ 3,0 3,1 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=874&lang=eng
- ↑ ՌԱՖԻԿԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ ՌԱՖԻԿԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ