Տիգրան Քեոսայան
Տիգրան Էդմոնդի Քեոսայան (ռուս.՝ Тигран Эдмондович Кеосаян, հունվարի 4, 1966, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուսահայ կինոռեժիսոր, դերասան, հաղորդավար։ Կինոռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի և դերասանուհի Լաուրա Գևորգյանի որդին, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Դավիթ Քեոսայանի եղբայրը։ 2009 թվականից՝ «Պերեց» հեռուստաընկերության (մինչև 2011 թվականի հոկտեմբերը՝ «ԴՏՎ») պրոդյուսերն է[2]։
![]() Тигра́н Эдмо́ндович Кеосая́н | |
---|---|
![]() Տիգրան Քեոսայանը 2009 թվականին | |
Ծնվել է | հունվարի 4, 1966 (59 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Գործունեության տարիներ | 1983-ից մինչ օրս |
Ազգություն | Հայ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, դերասան, հեռուստահաղորդավար, սցենարիստ, հաղորդավար, պրոդյուսեր, թատերական ռեժիսոր, երաժշտական տեսահոլովակների ռեժիսոր, կինոպրոդյուսեր և հեռուստատեսային պրոդյուսեր |
Ամուսին | Ալյոնա Խմելնիցկայա և Մարգարիտա Սիմոնյան |
Պարգևներ | ![]() ![]() |
IMDb | ID ID 0449085 |
Անցանկալի անձ (persona non grata) Հայաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում և Եվրոպական միությունում։
Կենսագրություն
խմբագրել1984 թվականին ընդունվել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի պետական համալսարանի ռեժիսորական ֆակուլտետ։ 1983 թվականից աշխատում է «Մոսֆիլմ» կինոստուդիայում։ Այդ թվականին նա նկարահանել է իր առաջին՝ «Արևոտ ծովափ» դրաման։
Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է որպես ռեժիսոր, նկարահանել տեսահոլովակներ ռուսական էստրադայի տարբեր երգիչների՝ Իրինա Ալեգրովայի, Միխայիլ Շուֆուտինսկու, Իգոր Սարուխանովի և այլոց համար։
1992 թվականին նկարահանել է առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմը՝ «Կատկան և Շիզը»։ 1993 թվականին դարձել է «Gold Vision» ստուդիայի հիմնադիրներից մեկը և գեղարվեստական ղեկավարը։
2000 թվականին բեմադրել է առաջին ներկայացումը թատրոնում՝ Սլուցկու «Նորը»։ 2002 թվականին խաղացել է «Գլխավոր դերեր» սերիալում։
Խաղացել է բազմաթիվ գեղարվեստական ֆիլմերում, արժանացել մրցանակների ու պատվոգրերի։ Եղել է ռուսական բազմաթիվ մեծամասշտաբ հեռուստանախագծերի ժյուրիի անդամ։
2007 թվականից վարել է ռուսական «Ren TV» հեռուստաընկերության «Երեկոն Տիգրան Քեոսայանի հետ», 2011 թվականից՝ «Բավական է լռել», 2009 թվականից՝ «Ռոսիա» հեռուստաընկերության «Ես և դու» հաղորդումները։ 2009 թվականից «Պերեց» (նախկինում՝ «ԴՏՎ») հեռուստաընկերության գործադիր պրոդյուսերն է, որտեղ նաև վարում է «Թեժ երեկո Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդաշարը։
2020 թվականի հուլիսին միացել է Մարգարիտա Սիմոնյանի՝ ՀՀ իշխանություններին ուղղված նամակին։
2022 թվականի փետրվարի 28-ին, կապված Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետ, կնոջ և բազմաթիվ այլ անձանց հետ հայտնվել է Եվրամիության պատժամիջոցների տակ՝ ռուսաստանյան լրավամիջոցներում հակաուկրաինական քարոզչությամբ զբաղվելու համար[3]։ Քեոսայանին արգելվեց մուտք գործել ԵՄ տարածք և սառեցվեցին նրա բոլոր ակտիվները[4]։
2022 թվականի հոկտեմբերի 10-ին իր կնոջ՝ Մարգարիտա Սիմոնյանի հետ միաժամանակ Հայաստանի իշխանությունների կողմից հռչակվել է անցանկալի անձ (persona non grata) և արգելվել է նրանց մուտքը Հայաստան[5]։
Առողջական վիճակ
խմբագրելՏիգրան Քեոսայանը սրտամկանի երկու ինֆարկտ է տարել՝ 2008[6] և 2010[7] թվականներին։
2024 թվականի դեկտեմբերի վերջին նա հոսպիտալացվել է և ունեցել է կլինիկական մահ. 2025 թվականի հունվարի 9-ի դրությամբ, նա կոմայի մեջ է[8][9]։
Ֆիլմագրություն
խմբագրել- «Կատկան և Շիզը» (1992)
- «Գործեր ծիծաղելի, գործեր ընտանեկան» (1996)
- «Խեղճ Սաշան» (1997)
- «Նախագահը և նրա թոռնուհին» (1999)
- «Մահվան դիրեկտորիան» (1999)
- «Արծաթափայլ հովտաշուշան» (ֆիլմ, 2000)
- «Տղամարդու գործ» (հեռուստասերիալ, 2001)
- «Տղամարդու գործ-2» (հեռուստասերիալ, 2002)
- «Արծաթափայլ հովտաշուշան-2» (հեռուստասերիալ, 2005)
- «Նապաստակն անդունդի վրա» (2006)
- «Միրաժ» (2008)
- «Յալթա-45» (հեռուստասերիալ, 2012)
- «Երեք ընկեր» (հեռուստասերիալ, 2012)
- «Ծով, լեռներ, կերամզիտ» (հեռուստասերիալ, 2013)
Այլ աշխատանքներ
խմբագրել- «Նորը» (ներկայացում, 2000)
- «12 աթոռ» (մյուզիքլ, 2003)
Դերասանական աշխատանք կինոյում
խմբագրել- «Ստալինգրադ» (1989)
- «Ջոկեր» (1991)
- «Արծաթափայլ հովտաշուշան» (2000)
- «Գլխավոր դերեր» (հեռուստասերիալ, 2002)
- «Արծաթափայլ հովտաշուշան-2» (հեռուստասերիալ, «Դուստրը» սերայում, 2005)` Կիմ
- «Սիրուհի» (հեռուստաֆիլմ, 2005)` Սերգեյ
- «Տապ» (2006)` ծաղկավաճառ
- «Երջանիկ ենք միասին» (հեռուստասերիալ, 2010)` «Սիրային սեր» սերիալի ռեժիսոր
Ընտանիք
խմբագրել- Հայրը՝ Էդմոնդ Քեոսայան (1936-1994), կինոռեժիսոր, սցենարիստ
- Մայրը՝ Լաուրա Գևորգյան (ծնվ.` 1939), դերասանուհի
- Եղբայրը Դավիթ Քեոսայան (1961-2022), դերասան, սցենարիստ, պրոդյուսեր
- Կինը՝ Ալյոնա Խմելնիցկայա (1993-2014)[10], դերասանուհի
- Դուստրը՝ Ալեքսանդրա (ծնվ.` 1994)
- Դուստրը` Քսենիա (ծնվ.՝ 2010)
- 2012 թվականից փաստացի կինը հեռուստահաղորդավարուհի Մարգարիտա Սիմոնյանն է։ Զույգն ունի երեք երեխա[11].
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://ria.ru/20240412/zvanie-1939552693.html
- ↑ «Mediа-ն Քեոսայանին նշանակել է ԴՏՎ-ի գլխավոր պրոդյուսեր». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «ԵՄ պատժամիջոցների տակ են հայտնվել նաև Տիգրան Քեոսայանը, Ռոման Բաբայանը և Ռուստամ Մուրադովը». Սպուտնիկ Արմենիա. 2022 թ․ փետրվարի 28. Վերցված է 2022 թ․ մարտի 17-ին.
- ↑ «ԵՄ-ն 26 անձանցից բաղկացած պատժամիջոցների նոր փաթեթ է սահմանել». armeniatoday.news. Վերցված է 2022 թ․ մարտի 17-ին.
- ↑ amartikian (2022 թ․ հոկտեմբերի 26). «Zatulin and Simonyan banned from Armenia». English Jamnews (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Тигран Кеосаян попал в больницу с инфарктом. — Режиссёру и телеведущему срочно сделали операцию». Газета «Комсомольская правда» // nnov.kp.ru. 2008-01-16. Արխիվացված է օրիգինալից 2017-08-19-ին. Վերցված է 2017-07-26-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Анна Горностай (2010-10-26). «Тигран Кеосаян: «Рождение дочери помогло пережить инфаркт»». Газета «Собеседник». Արխիվացված է օրիգինալից 2017-08-19-ին. Վերցված է 2017-07-26-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Марина Совина (2025-01-09). «Тигран Кеосаян пережил клиническую смерть и впал в кому. Ранее режиссёр уже перенёс два инфаркта». Lenta.ru (ռուսերեն).
- ↑ «Тигран Кеосаян пережил клиническую смерть и впал в кому». Первый канал (ռուսերեն). 2025-01-09.
- ↑ «Հարցազրույց Ալյոնա Խմելնիցկայայի հետ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ Милена Жарова. Алёна Хмельницкая, Тигран Кеосаян и его новая жена Маргарита Симоньян устроили переполох в Ницце. Российская электронная газета «Дни.ру» // dni.ru (14 сентября 2016 года)
- ↑ Сусанна Альперина. «Марьяна Today». — Маргарита Симоньян родила дочь. «Российская газета» // rg.ru (12 августа 2013 года)
- ↑ Елена Лаптева (27 сентября 2014 года). «Тигран Кеосаян и Маргарита Симоньян назвали сына Багратом. — Режиссёр и редактор снова стали родителями». Газета «Комсомольская правда». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ У Кеосаяна и Симоньян родилась дочь Маро
Արտաքին հղումներ
խմբագրել- Տիգրան Քեոսայանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում
- Տիգրան Քեոսայանը «Էխո Մոսկվի» ռադիոկայանում
- Տիգրան Քեոսայանի երկրպագուների կայքը Արխիվացված 2011-09-27 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիգրան Քեոսայան» հոդվածին։ |