Ռաֆայել Համբարձումյան (պատմաբան)
հայ պատմաբան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռաֆայել Համբարձումյան (այլ կիրառումներ)
Ռաֆայել Հայրիկի Համբարձումյան (նոյեմբերի 5, 1948), հայ պատմաբան, հասարակական գործիչ, հրապարակագիր, նժդեհագետ, պատմական գիտությունների թեկնածու։ Հայտնի է Գարեգին Նժդեհի գործունեությանը նվիրված իր բազմաթիվ հրապարակումներով[1]։
Ռաֆայել Համբարձումյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 5, 1948 (74 տարեկան) |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | պատմաբան |
Կենսագրություն Խմբագրել
Ծնվել է 1948 թվականի նոյեմբերի 5-ին։ 1970 թվականից զբաղվում է ազգային-քաղաքական գործունեությամբ։ «Թուղթ ընդհանրական» (1980) և «Յորդորակ» (1987) աշխատություններում հիմնավորել է հայոց ազատագրական պայքարի բռնկումը, համայնատիրական իշխանության վերացումը և Հայաստանի անկախացումը[1]։
2000-2011 թվականներին կազմակերպեց և անցկացրեց նախ՝ Սևրի դաշնագրի ստորագրման 80-ամյակին նվիրված առաջին գիտաժողովը և դաշնագիրը կնքելու 70, 75, 81-83 և 85-ամյակների նշումը[1]։
Աշխատություններ Խմբագրել
- Ռաֆայել Համբարձումյան, Հայկական տոմար, Երևան, «Հայաստան», 1992 — 102 էջ. — 10000 հատ։
- «Թուղթ ընդհանրական», «Հորդորակ», Երևան, 1990 թ.։
- «Սադոկ Բարոնչը լեհահայոց պատմության ուսումնասիրող», Երևան, 1998 թ.։
- «Որոգայթ Փառաց»-ի. ակունքները, այժմեական և առանձնահատուկ», Երևան, 1999 թ․։
- «Նախիջևանի հիմնահարցը Մոսկվայի 1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրում» (գիտաժողովի նյութեր և հավելված, պատմական փաստաթղթեր), Երևան, 2001 թ.։
- «Վարք Նժդեհի», Երևան, 2001 թ.։
- «Գարեգին Նժդեհ», Երևան, 2003 թ.։
- «Հայկական միջնադարյան զրույցներ և ժողովրդական հեքիաթներ», Երևան, 2003 թ։
- «Ղարաքիլիսայի համատարած խուճապը հաղթանակի վերածող ոգին», Երևան, 2005 թ.։
- «Գարեգին Նժդեհ. կենսագրական հավելումներ, անտիպ գրություններ ու խորհրդածություններ», Երևան, 2005։
- «Գարեգին Նժդեհ. համառոտ կենսագրական և կենսատարեգրություն», Երևան, 2006 թ.։
- «Ղարաքիլիսայի ճակատամարտը՝ յաղթանակի վերածող ոգի», Երևան, 2010 թ.։
- «Գարեգին Նժդեհ. գրական երկեր», Երևան, 2012 թ.[2]։
Քաղաքական գործունեություն Խմբագրել
Հիմնադրել և ղեկավարում է «Ազգային միասնության ուխտ» կուսակցությունը։
Ծանոթագրություններ Խմբագրել
Արտաքին հղումներ Խմբագրել
- Ռաֆայել Համբարձումյան Archived 2021-05-10 at the Wayback Machine.
- Ռաֆայել Համբարձումյան. «Գարեգին Նժդեհ» ֆիլմը խայտառակություն է