Գևորգ Պետրոսյան (պետական գործիչ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Պետրոսյան (այլ կիրառումներ)
Գևորգ Վոլոդյայի Պետրոսյան (սեպտեմբերի 4, 1972, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, ՀՀ պետական գործիչ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (12 մայիսի, 2009 – 23 նոյեմբերի, 2009), ՀՀ ԱԺ պատգամավոր 2018 թվականից (մինչև 2021 թվականի փետրվար «Բարգավաճ Հայաստան» խմբակցությոնից»)[1]։
Գևորգ Պետրոսյան | |
![]() | |
Գիտական աստիճան՝ | իրավաբանական գիտությունների թեկնածու |
---|---|
Մասնագիտություն՝ | իրավաբան և քաղաքական գործիչ |
Ազգություն | հայ |
Ծննդյան օր | սեպտեմբերի 4, 1972 (52 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն
խմբագրել- 1995-1998 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան՝ «Մասնավոր իրավունք» մասնագիտությամբ։ Իրավաբանական գիտությունների թեկնածու։ Թեկնածուական ատենախոսության թեման՝ «Ձեռնարկության ղեկավարի պատասխանատվությունը աշխատանքային օրենսդրության խախտման համար»։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 1996 թվականից ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում դասավանդում է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային իրավունք», իսկ 2002 թվականից՝ նաև «Քաղաքացիական ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում» և «Հսկողությունը և վերահսկողությունը աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ» մասնագիտական դասընթացները։
- 1996-2002 թթ. - Երևանի «Գրիգոր Զոհրապ» համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան։
- 2002-2005 թթ. - Վանաձորի հայ-ռուսական միջազգային համալսարանի հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ։
- 1998 թվականից ՀՀ իրավաբանների միության անդամ է։
Պետական և քաղաքական գործունեությունը
խմբագրել- 2004-2005 թթ. - Երևանի Նոր Նորք համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղար։
- 2007 թ. դեկտեմբերից 2008 թ. հուլիս - Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի իրավական վերահսկողության վարչության պետ։
- 2009 թ. մայիսի 12-ին ՀՀ Նախագահի հրամանգրով նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար[2]։
- 2009-2010 թթ. և 2015-2016 թթ. - ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ։
- 2009 թ. նոյեմբերի 23-ին ՀՀ Նախագահի հրամանգրով ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից[3]։ Շրջանառվող լուրերի համաձայն, պաշտոնանկության պատճառն էր լրագրողին սպառնալը։
- 2010 թ. դադարեցրեց իր անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։
- 2015 թ. վերակագնեց իր անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։
- 2016 թ. մարտի 12-ին կուսակցության քաղաքական խորհրդի որոշմամբ հեռացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից՝ կուսակցության հասցեին սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում վարկաբեկիչ գնահատականներ հնչեցնելու համար։
- 2017 թ․ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակով։
- 2018 թ․ դեկտեմբերի 9-ին ընտրվել ՀՀ ԱԺ պատգամավոր ԲՀԿ ցուցակով։
- 2021 թ․ փետրվարի 16-ին լքել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը
Նախորդող Արսեն Համբարձումյան |
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գևորգ Պետրոսյան 12 մայիսի 2009-23 նոյեմբերի 2009 |
Հաջորդող Մխիթար Մնացականյան |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Գևորգ Պետրոսյանը լքում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը». Ազատություն Ռադիոկայան. 2021 թ․ փետրվարի 16. Վերցված է 2021 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ Գ. Պետրոսյանին Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար նշանակելու մասին
- ↑ Գ. Պետրոսյանին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից ազատելու մասին