Զախար Պրիլեպին
Զախար Պրիլեպին (ռուս.՝ Заха́р Приле́пин, իսկական անունը՝ Եվգենի Նիկոլաևիչ Պրիլեպին, ռուս.՝ Евге́ний Никола́евич Приле́пин, ծնվ. հունիսի 7, 1975, գյուղ Իլինկա, Սկոպինսկի շրջան, Ռյազանի մարզ, ՌՍՖՍՀ), ռուս գրող, հրապարակախոս։
Զախար Պրիլեպին Захар Прилепин | |
---|---|
Ծննդյան անուն | ռուս.՝ Евгений Николаевич Прилепин |
Ծնվել է | հուլիսի 7, 1975[1] (48 տարեկան) |
Ծննդավայր | Ilyinka, Սկոպինսկի շրջան, Ռյազանի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գրական անուն | Захар |
Մասնագիտություն | լրագրող, վիպասան, քաղաքական գործիչ, հասարակական գործիչ, հեռուստահաղորդավար, գլխավոր խմբագիր, բանասեր, հրապարակախոս, Պետական Դումայի անդամ և գրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսաստան[1] |
Կրթություն | Նիժնի Նովգորոդի պետական համալսարան (1999) |
Ժանրեր | արձակ |
Ուշագրավ աշխատանքներ | Պաթոլոգիաներ |
Անդամակցություն | Izborsk Club?[2] և 8th State Duma of the Russian Federation? |
Կուսակցություն | Ազգային Բոլշևիկյան կուսակցություն, For Truth? և Արդար Ռուսաստան |
Պարգևներ | |
Կայք | zaharprilepin.ru |
Zakhar Prilepin Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Եվգենի Պրիլեպինը ծնվել է 1975 թվականի հունիսի 7-ին Ռուսաստանի Ռյազանի մարզի Սկոպինսկի շրջանի Իլինկա գյուղում՝ ուսուցչի և բուժքրոջ ընտանիքում[3]։ Ավարտել է Ն. Ի. Լոբաչևսկիի անվան Նիժնի Նովգորոդի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը և Հանրային քաղաքականության դպրոցը։ Զբաղվել է զանազան աշխատանքներով, եղել է թիկնապահ, ռուսական ԱՄՈՆ-ի ջոկատներից մեկի հրամանատար, մասնակցել է 1996 և 1999 թվականների չեչենական հակամարտություններին[4]։ 1999 թվականին դրամական դժվարությունների պատճառով թողնում է իր ծառայությունը ԱՄՈՆ-ում և աշխատանքի անցնում Նիժնի Նովգորոդում հրատարակվող «Дело» թերթի խմբագրությունում, իսկ 2000 թվականին դառնում է վերոնշյալ թերթի գլխավոր խմբագիր։ Այդ ժամանակից էլ սկսվում է Պրիլեպինի գրական և լրագրական գործունեությունը։ Նա 2004 թվականին հրատարակում է իր առաջին «Պաթոլոգիաներ» վեպը, որը դրական արձագանք է գտնում գրական հասարակության կողմից։ 2007 թվականին Պրելեպինը դառնում է Նիժնի Նովգորոդում լույս տեսնող «Новая газета» պարբերականի գլխավոր տնօրեն և գլխավոր խմբագիր, իսկ 2012 թվականին Սերգեյ Շարգունովի հետ միասին ղեկավարում է «Свободная пресса» համացանցային պարբերականը[5]։
Քաղաքական հայացքներ խմբագրել
Զախար Պրիլեպինը 1996 թվականից հանդիսանում է Ազգային Բոլշևիկյան կուսակցության անդամ, որի գործունեությունն արգելված է Ռուսաստանի Դաշնության տարածքում[6]։ Բազմիցս հանդես է եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ սուր քննադատություններով[7]։
2020 թ. հուլիսին միացել է Մարգարիտա Սիմոնյանի՝ ՀՀ իշխանություններին ուղղված նամակին։
Մատենագիտություն խմբագրել
Վեպեր խմբագրել
- 2004 - «Պաթոլոգիաներ» («Патологии»)
- 2006 - «Սանկյա» («Санькя»)
- 2007 - «Մեղք» («Грех»)
- 2011 - «Սև կապիկ» («Чёрная обезьяна»)
- 2014 - «Ապաստարան» («Обитель»)
Պատմվածքների ժողովածուներ խմբագրել
- 2008 - «Ճտքավոր կոշիկներ՝ լի տաք ջրով» («Ботинки, полные горячей водкой»)
- 2012 - «Ութնյակ» («Восьмёрка»)
- 2016 - «Յոթ կյանք» («Семь жизней»)
Էսսեների ժողովածուներ խմբագրել
Հրապարակախոսություն խմբագրել
- 2016 - «Ամեն ինչ, որ պետք է լուծվի...» («Всё, что должно разрешиться…»)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://izborsk-club.ru/11035
- ↑ Զախար Պրիլեպին — Կենսագրություն(ռուս.)
- ↑ Андрей Дмитриев Захар Прилепин: Чечня - индикатор состояния российского общества // Спецназ России : газета. — 2004. — Июнь (№ 6 (93)).
- ↑ Сергей Шаргунов, Захар Прилепин, К читателю
- ↑ Ольга Сидорова, Территория настоящего, Захара Прилепина // Поколение Р: газета.
- ↑ Путин должен уйти?
Արտաքին հղումներ խմբագրել
- Զախար Պրիլեպին՝ «բարի կամքի դեսպան»-ը՝ Հայաստանում(հայ.)
- Ամի Չիչակյան, Ռուս գրող. ԵՄ-ի հետ փաստաթղթի ստորագրումը համատեղելի է ԵՏՄ-ի հետ(հայ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զախար Պրիլեպին» հոդվածին։ |