Հայաստանի դատախազություն

(Վերահղված է ՀՀ դատախազությունից)

Հայաստանի Հանրապետության դատախազություն[1] միասնական, կենտրոնացված համակարգ, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։

Հայաստանի Հանրապետության դատախազություն
ՏեսակԴատախազություն
Երկիր Հայաստան
Ստեղծման թվականդեկտեմբերի 6, 1918
ՇտաբակայանԵրևան, Հայաստան

Այն գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, դատախազության մասին օրենքի հիման վրա։ Ղեկավարում է ՀՀ գլխավոր դատախազը։

Գործում է 1918 թ. դեկտեմբերի 6-ից։

Դատախազության լիազորությունները

խմբագրել

Դատախազության լիազորություններն ամրագրված են ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ մասով:Դատախազությունն օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝

  • հարուցում է քրեական հետապնդում.
  • հսկողություն է իրականացնում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ.
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը.
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները.
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ։

Դատախազությունն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան։

Դատախազությունը գործում է ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում՝ օրենքի հիման վրա։

Դատախազության համակարգը

խմբագրել

Դատախազությունը կազմված է`

  • ՀՀ գլխավոր դատախազություն.
  • Երևան քաղաքի դատախազությունից.
  • Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազություններից (Աջափնյակ և Դավթաշեն, Ավան և Նոր Նորք, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն, Էրեբունի և Նուբարաշեն, Կենտրոն և Նորք-Մարաշ, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջանների դատախազություններ).
  • Արարատի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Արտաշատ.
  • Արմավիրի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Արմավիր.
  • Արագածոտնի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Աշտարակ.
  • Գեղարքունիքի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Գավառ.
  • Լոռու մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Վանաձոր.
  • Կոտայքի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Հրազդան.
  • Շիրակի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Գյումրի.
  • Սյունիքի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Կապան.
  • Վայոց ձորի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Եղեգնաձոր.
  • Տավուշի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Իջևան.
  • Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազությունից։

Ղեկավար կազմը

խմբագրել

ՀՀ գլխավոր դատախազ

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ

ՀՀ զինվորական դատախազ - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ

Դատախազության նախկին ղեկավարները

խմբագրել

Աբրահամ Գյուլխանդարյան` ՀՀ դատախազ 1919-1920թթ.

Արտաշես Չիլինգարյան` ՀՀ դատախազ 1920թ. մայիս-նոյեմբեր

Դանիել (Դանուշ) Շահվերդյան` ՀԽՍՀ դատախազ 1922-1923թթ.

Լևոն Վարդապետյան` ՀԽՍՀ դատախազ 1923-1927թթ.

Զայրմայր Աշրաֆյան` ՀԽՍՀ դատախազ 1927-1929թթ.

Արմենակ Հովսեփյան` ՀԽՍՀ դատախազ 1929-1930թթ.

Սարգիս Խանոյան` ՀԽՍՀ դատախազ 1930-1933թթ.

Պետիկ Թորոսյան` ՀԽՍՀ դատախազ 1933-1937թթ.

Արամ Հարությունյան` ՀԽՍՀ դատախազ 1937-1939թթ.

Հայկ Մեղավորյան` ՀԽՍՀ դատախազ 1939-1948թթ.

Վռամշապուհ Թադևոսյան` ՀԽՍՀ դատախազ 1948-1949թթ.

Իսահակ Իսագուլով` ՀԽՍՀ դատախազ 1949-1954թթ.

Կադմոս Իոաննիսյան` ՀԽՍՀ դատախազ 1954-1959թթ.

Արտավազդ Գևորգյան` ՀԽՍՀ դատախազ 1959-1961թթ., ՀՀ գլխավոր դատախազ 1990-1997թթ.

Վարդգես Մուսախանյան` ՀԽՍՀ դատախազ 1961-1971թթ.

Սուրեն Օսիպյան` ՀԽՍՀ դատախազ 1971-1988թթ.

Վլադիմիր Նազարյան` ՀԽՍՀ դատախազ 1988-1990թթ.

Հենրիկ Խաչատրյան` ՀՀ գլխավոր դատախազ 1997-1998թթ.

Բորիս Նազարյան` ՀՀ գլխավոր դատախազ 1999-2001թթ.

Արամ Թամազյան` ՀՀ գլխավոր դատախազ 2001-2004թթ.

Աղվան Հովսեփյան` ՀՀ գլխավոր դատախազ 1998-1999թթ., 2004-2013թթ.

Գևորգ Կոստանյան` ՀՀ գլխավոր դատախազ 2013-2016թթ.

Արթուր Դավթյան՝ ՀՀ գլխավոր դատախազ 2016-2022թթ.

Դատախազության աշխատողի օրը

խմբագրել

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի  18-րդ հոդվածին համապատասխան, ՀՀ կառավարության որոշմամբ,  Հայաստանի Հանրապետությունում հուլիսի 1-ը սահմանվել է դատախազության աշխատողի օր։

Ծանոթագրություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել

ՀՀ Սահմանադրություն

«Դատախազության մասին» ՀՀ օրենք

ՀՀ դատախազության պաշտոնական ինտերնետային կայք

Հղումներ

խմբագրել