Պետիկ Թորոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թորոսյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Պետիկ Խաչատուրի Թորոսյան (մայիսի 10, 1899[1], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - 1938[1]), խորհրդային շրջանի կուսակցական, պետական աշխատող, ԽՄԿԿ անդամ (1918)։
Պետիկ Թորոսյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 10, 1899[1] |
Ծննդավայր | Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] |
Մահացել է | 1938[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երամյան վարժարան և ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ (1925)[1] |
Մասնագիտություն | կուսակցական աշխատող և պետական գործիչ |
Աշխատավայր | Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԽՍՀ)[1] և Անաստված |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Երեխաներ | Ջիմ Թորոսյան |
Կենսագրություն Խմբագրել
Ավարտել է Վանի Երամյան դպրոցը, 1925 թվականին՝ Երևանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1923-1924 թվականներին եղել է ՀԱՄԽ-ի քարտուղար, 1925-1927 թվականներին և 1930-1932 թվականներին՝ ՀԿ(բ) կ Ղամարլուի (այժմ՝ Արտաշատ) շրջկոմի առաջին քարտուղար, 1927-1929 թվականներին՝ ՀԿ(բ) կ Կենտկոմի կուլտ֊պրոպագանդայի բաժնի վարիչ, 1933-1937 թվականներին՝ ՀԽՍՀ արդարադատության ժողկոմ, հանրապետության դատախազ, ՀԽՍՀ ժողկոմխորհի նախագահի տեղակալ։
Եղել է նաև «Անաստված» ամսագրի գլխավոր խմբագիրը[2]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 4. — էջ 211.
- ↑ Jakub Osiecki. Antireligious propaganda in Soviet Armenia: Azat Yekeghetsi and Anastvats
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 211)։ |