Վլադիմիր Նազարյան
Վլադիմիր Ռուբենի Նազարյան (մայիսի 10, 1932, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ և Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 21, 2002, Երևան, Հայաստան), հայ իրավաբան։ Իրավաբանական գիտությունների դոկտոր (1988 թ.), Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության դատախազ (1988-1990 թթ.)։
Վլադիմիր Ռուբենի Նազարյան | |
---|---|
Ծնվել է | 1932, մայիսի 10 |
Ծննդավայր | Էջմիածին |
Մահացել է | 2002, հունիսի 21 (70 տարեկանում) |
Մահվան վայր | Երևան |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | իրավաբանական գիտությունների դոկտոր և իրավաբանական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | իրավաբան |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
ԿենսագրությունԽմբագրել
1954 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1965 թվականից դասախոսել է ԵՊՀ-ում։ 1966-1969 թթ. եղել է ՀՀ դատական փորձաքննությունների լաբորատորիայի տնօրեն, 1983-1988 թթ.` ԵՊՀ պետական վարչական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ: 1988-1990 թթ.` ՀԽՍՀ դատախազ, 1995-2001 թթ.` ՀՀ ԱԺ իրավաբանական վարչության պետ, 2001 թվականից` ՀՀ Սահմանադրական դատարանի գիտական կենտրոնի խորհրդական։ Մասնակցել է ՀՀ Սահմանադրության, քաղաքացիական և քաղաքացիական դատավարական օրենսգրքերի նախագծերի կազմման աշխատանքներին։
Աշխատությունները վերաբերում են պետական իրավունքի տեսության հարցերին[1][2][3]:
ԵրկերԽմբագրել
- Հայաստանի Հանրապետության սահմանադրության կոնցեպցիան, Ե., 1992 թ.:
- Իրավաբանական անձինք, Ե., 1999 թ.:
- Очерки проблемы законодательной техники, Эшборн, 1999 (համահեղինակ).
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ ՀՀ դատախազություն, նախկին գլխավոր դատախազներ
- ↑ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան
Նախորդող Սուրեն Օսիպյան |
ՀԽՍՀ դատախազ Վլադիմիր Նազարյան 1988-1990 թթ, |
Հաջորդող Հենրիկ Խաչատրյան |