Արթուր Դավթյան (դատախազ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Դավթյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արթուր Սարգսի Դավթյան (դեկտեմբերի 8, 1978, Հոռոմ, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, Իրավաբանական գիտությունների թեկնածու, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական։
Արթուր Դավթյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1978 (46 տարեկան) |
Ծննդավայր | Հոռոմ, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | իրավաբանական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | իրավաբան |
Կրթություն
խմբագրել1995-1999թթ. ընդունվել և գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը:
1999-2001թթ. ընդունվել և ավարտել ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան: 2001-2004թթ. ընդունվել և ավարտել է ասպիրանտուրան՝ ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնում:
2005թ.-ին ապրիլի 28-ին ԵՊՀ մասնագիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Հանցագործություններ քննելիս տակտիկական հնարքների կիրառման թույլատրելիության սահմանները» թեմայով:
17.06.2005թ.-ին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Մասնագիտական գործունեություն
խմբագրել2000-2001թթ. աշխատել է ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ուսումնական լաբորատորիայում՝ ավագ լաբորանտ, 2001-2005թթ.-ին լաբորատորիայի վարիչ:
2000-2006թթ. աշխատել է ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս:
2006-2007թ.-ին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ: 2007-2008թթ. – ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ:
2008-2012թթ. – ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ:
2012-2013թթ. – Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ:
2013-2016թթ. – Երևան քաղաքի դատախազ:
2016թ. հունիսի 22-ի՝ ՀՀ նախագահի հրամանագրով Արթուր Դավթյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ[1]:
Դասախոսել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանում, Երևանի պետական մանկավարժական համալսարանում:
Այլ տվյալներ
խմբագրել2017թ.-ին Հանրապետության նախագահի հրամանագրով Օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[2]:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2021թ. ապրիլի 20-ի հրամանով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երկու երկրների դատախազությունների միջև արդյունավետ համագործակցության համար պարգևատրվել է «Ռուսաստանի դատախազության 300 տարին» հոբելյանական մեդալով:
Արթուր Դավթյանը պարգևատրվել է ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի «ԱՊՀ երկրների պատվավոր դատախազ» կրծքանշանով:
Արժանացել է նաև գերատեսչական այլ պարգևների: Ամուսնացած է, ունի երկու դուստր:
Ամուսնացած է, ունի երկու դուստր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Արթուր Դավթյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ [www.president.am/en/decrees/item/4266/ «Ա. Ս. ԴԱՎԹՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐ»]. Վերցված է 2024-10-08-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն)
Արտաքին հղումներ
խմբագրել- ՀՀ գլխավոր դատախազը աշխատանքային այցով Արցախում է
- Ինչ ճանապարհ է անցել ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը
Նախորդող Գևորգ Կոստանյան |
ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյան 2016 |
Հաջորդող այժմ պաշտոնավարում է |