Դանիել Շահվերդյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահվերդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դանիել (Դանուշ) Ալեքսանդրի Շահվեդյան (հունվարի 11, 1882[1], Այգեհատ, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 24, 1941[1]), հայ բոլշևիկ հեղափոխական, քաղաքական գործիչ, ՌՍԴԲԿ անդամ (1902), Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության դատախազ (1922-1923)[2]։
Դանիել Շահվերդյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 11, 1882[1] |
Ծննդավայր | Այգեհատ, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հոկտեմբերի 24, 1941[1] (59 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան (1911)[1] |
Մասնագիտություն | հեղափոխական, կուսակցական աշխատող և պետական գործիչ |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Կենսագրություն
խմբագրելՄիջնակարգ կրթությունը ստացել է Թիֆլիսում։ 1911 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Մասնակցել է Հայ սոցիալ-դեմոկրատների միության ստեղծմանը, բոլշևիկյան «Կայծ», «Մեր խոսքը» և «Բանվորի կռիվ» թերթերի հրապարակմանը, ՌՍԴԲԿ Կովկասի կազմակերպությունների 1-ին համագումարի (1903) աշխատանքներին։ Հեղափոխական գործունեության մեջ ներգրավվել է 1902 թվականից, 1904 թվականից կուսակցական։ 1921 և 1924-1928 թթ. եղել է ՀԽՍՀ և ԱԽՖՍՀ առևտրական ներկայացուցիչը Թուրքիայում։ 1922-1923 թթ.` ՀԽՍՀ արդարադատության ժողկոմ, Ժողկոմխորհրդի նախագահի տեղակալ։ Շահվեդյանը մեծ ավանդ ունի հայրենադարձության կազմակերպման գործում[փա՞ստ]։ 1928-1929 թթ.` ՀԽՍՀ Կարմիր Խաչի ներկայացուցիչ Անգլիայում, Գերմանիայում և Բելգիայում։ 1928 թվականից աշխատել է ԽՍՀՄ արտաքին առևտրի ժողկոմատում[3]։
Գրականություն
խմբագրել- Ազատյան Հ. Գ., Դանուշ Շահվերդյան (Պրոֆեսիոնալ հեղափոխական. կյանքն ու գործունեությունը), Ե., 1975։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 428)։ |
Նախորդող - |
ՀԽՍՀ դատախազ Դանիել (Դանուշ) Շահվերդյան 1922-1923 թթ. |
Հաջորդող Լևոն Վարդապետյան |