Սարգիս Խանոյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խանոյան (այլ կիրառումներ)
Սարգիս (Սերգո) Խանոյան (մարտի 25, 1877, Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1937, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1902 թվականից։
Սարգիս Խանոյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 25, 1877 |
Ծննդավայր | Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1937 |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | լրագրող, խմբագիր և քաղաքական գործիչ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Անդամություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Թիֆլիսում։ Սովորել է Թիֆլիսի հոգևոր սեմինարիայում։ Մասնակցել է «Հայ բանվոր հեղափոխականների ասոցացիայի» հիմնադրամին։ 1905 թվականին մասնակցել է Լենինի «Գյուղական չքավորությանը», «Հեղափոխական պրոլետարիատի դեմոկրատական խնդիրները» աշխատությունների թարգմանությանն ու հրատարակմանը։ 1906 թվականին ուսուցչություն է արել Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան), 1907-1911 թվականներին՝ Նուխիում (այժմ՝ Շաքի, Ադրբեջան), Ղզլարում։ 1912-1914 թվականներին սովորել է Պետերբուրգի մանկավարժական ակադեմիայում։ 1917 թվականին Ասքանազ Մռավյանի հետ խմբագրել է «Բանվորի կռիվը» թերթը։ Հետագայում եղել է «Ալիք» (Ալեքսանդրապոլ), «Պահակ», «Նոր ուղի», «Կարմիր աստղ», «Մարտակոչ» (Թիֆլիս) թերթերի խմբագիրը։ 1919 թվականին փոխադրվել է Հայաստան և ընտրվել Արմենկոմի նախագահ։ 1920 թվականին մեկնել է Բաքու և նշանակվել «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագիր։ 1921 թվականին եղել է ՀԽՍՀ ֆինժողկոմ, 1925 թվականին՝ Անդրկենտգործկոմի նախագահ, 1930-1933 թվականներին՝ ՀԽՍՀ արդարադատության ժողկոմ, ապա ՀԽՍՀ դատախազ, ՀՕԿ-ի նախագահ։ Մահացել է 1937 թվականին[1]։
Ս. Խանոյանի երկերի մատենագրությունԽմբագրել
- Բոգդան Կնունյանց, Թիֆլիս, 1927։
- Սուրեն Սպանդարյան (կյանքն ու գործունեությունը), Երևան, Պետհրատ, 1927, 31 էջ։
- Մելիք Մելիքյան (Դեդուշկա), Երևան, Պետհրատ, 1928, 26 էջ։
- Գեղ կանգնի-գերան կկոտրի, Երևան, Պետհրատ, 1930, 45 էջ։
- Դաշնակցության տրագի-կոմեդիան, Երևան, Պետհրատ, 1930, 37 էջ։
- Մայիսյան ապստամբություն, Երևան, Պետհրատ, 1930, 24 էջ։
- Օղակներ, Երևան, Պետհրատ, 1931, 110 էջ։
- Ընտիր երկեր, Երևան, «Հայաստան», 1982, 376 էջ։
ԱղբյուրներԽմբագրել
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ 222-223
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 13)։ |