Գևորգ Կոստանյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոստանյան (այլ կիրառումներ)
Գևորգ Սուրիկի Կոստանյան (հոկտեմբերի 4, 1977, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ (01.10.2013-04.08.2016)[1][2], ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայաստանի Հանրապետական խմբակցության կողմից։
Գևորգ Կոստանյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 4, 1977 (46 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | իրավաբանական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | իրավաբան և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կրթություն խմբագրել
- 1999 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
- 2006 թ. ուսումնառություն է անցել Մեծ Բրիտանիայի Նոթինհեմի համալսարանում։
- Սովորում է ՀՀ ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի դոկտորանտուրայում։
- 1999-2001 թթ. ծառայել է Զինված Ուժերում
Աշխատանքային գործունեությունը խմբագրել
- 1995-1999 թթ. - ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրության հարցերի վարչության առաջին կարգի խորհրդատու։
- 2001-2003 թթ. - ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական։
- 2002 թ. մինչ օրս դասավանդում է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
- 2003-2004 թթ. - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ։
- 2006 թ. - ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական։
- 2006 թ. մարտի 14-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ[3]։
- 2008 թ. հուլիսի 2-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից[4]։
- 2008 թ. հուլիսին ՀՀ Նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական, ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ։
- 2011 թ. հունվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ[5]։
- 2013 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ[6]։
- 2013 թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ[7]։
- 2013 թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից[8]։
- 2004 թվականի փետրվարի 17-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ[9]։
- 2017 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Նախագահի խորհրդական[10]։
- 2017 թվականի մայիսի 17-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ ազատվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնից[11]։
Քրեական հետապնդում խմբագրել
2019 թվականի նոյեմբերին, Մարտի 1-ի քրական գործի շրջանակներում Գևորգ Կոստանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել[12][13]։ Մասնավորապես Կոստանյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասի, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասի, 38-314-րդ հոդվածի 1-ին մասի, 38-334-րդ հոդվածի 1-ին մասի և 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մասով, այն է՝ պաշտոնեական կեղծիք կատարելը, պաշտոնեական դիրքի չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետևանքներ, պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելուն դրդելը[14]։
Կոչումները և աստիճանները խմբագրել
- Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
- Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական (2013)[15]։
- Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական (2015)[16]
Նախորդող Արմեն Խաչատուրյան |
ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյան 12 հունվարի 2011 թ. - 1 հոկտեմբերի 2013 թ. |
Հաջորդող Արտավազդ Հարությունյան |
Նախորդող Աղվան Հովսեփյան |
ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան 1 հոկտեմբերի 2013 թ. - 4 օգոստոսի 2016 թ. |
Հաջորդող Արթուր Դավթյան |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ ՀՀ Նախագահն ընդունել է Գևորգ Կոստանյանի հրաժարականը. պաշտոնական հաստատում
- ↑ «Նախկին գլխավոր դատախազներ»։ prosecutor.am։ Վերցված է 2016-12-10
- ↑ «Գ. ԿՈՍՏԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ»։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-26-ին։ Վերցված է 2015-08-16
- ↑ «Գ. ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-26-ին։ Վերցված է 2015-09-29
- ↑ Գ. Կոստանյանին ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու մասին
- ↑ Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին
- ↑ ՍՈՒՐԻԿԻ ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Գ. Կոստանյանին Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին
- ↑ «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ»։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-26-ին։ Վերցված է 2015-03-28
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2017-01-28
- ↑ «Գևորգ Կոստանյանն ազատվեց պաշտոնից»։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-26-ին։ Վերցված է 2017-05-17
- ↑ «Գևորգ Կոստանյանի նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել և հետախուզում հայտարարվել»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2020-01-25
- ↑ «Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2020-01-25
- ↑ «Գևորգ Կոստանյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանավորումը»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2020-01-25
- ↑ Գ. Ս. ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ԴԱՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Գ. Ս. ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ