Արտավազդ Գևորգյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտավազդ Աշոտի Գևորգյան (մարտի 30, 1926, Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 5, 2017, Երևան, Հայաստան), հայ իրավաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու (1954 թվականից), Հանրապետության վաստակավոր իրավաբան։
Արտավազդ Գևորգյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 30, 1926 |
Ծննդավայր | Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | սեպտեմբերի 5, 2017 (91 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ (1949) |
Գիտական աստիճան | իրավաբանական գիտությունների թեկնածու (1954) |
Մասնագիտություն | իրավաբան |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Կենսագրություն
խմբագրել1949 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, սովորել է ասպիրանտուրայում։ 1957 թվականին ղեկավարել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնը, իսկ 1965-1967 թվականներին` դեկանատը։ 1959 թվականին Գևորգյանն աշխատել է հանրապետության դատախազի պաշտոնում։ 1970 թվականին զբաղեցրել է հանրապետության Գերագույն դատարանի նախագահի պաշտոնը, 1970-1985 թվականներին` վարել է հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնը, ապա նշանակվել է գերագույն դատարանի նախագահ, 1990-1997 թվականներին աշխատել է հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնում[1][2]։ Եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր, Հայաստանի կոմկուսի Կենտկոմի անդամ[3]։
Արտավազդ Գևորգյանը մի քանի տասնյակ աշխատությունների, գիտաիրավաբանական հոդվածների հեղինակ է՝ «Սովետական քաղաքացիական իրավունք», «Հռոմեական քաղաքացիական իրավունք»[4]։
Պարգևներ, կոչումներ
խմբագրել- ԽՍՀՄ արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան
- Միութենական առաջին դասի դատավոր
- Հանրապետության վաստակավոր իրավաբան
Երկեր
խմբագրել- Սովետական քաղաքացիական իրավունք։
- Հռոմեական քաղաքացիական իրավունք։
- Անձնական սեփականության իրավունք, Երևան, 1962։
- Առուծախի պայմանագիրը սովետական քաղաքացիական իրավունքում, Երևան, 1963։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ՀՀ արդարադատության նախարարություն, Արտավազդ Գևորգյան, Նախկին Նախարար(չաշխատող հղում)
- ↑ ՀՀ գլխավոր դատախազություն, նախկին դատախազներ
- ↑ «Արտավազդ Գևորգյանի անցած ուղին որևէ հայ իրավաբան չի անցել». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ Կոհա առցանց քարտարան, Գևորգյան, Արտավազդ Աշոտի
Արտաքին հղումներ
խմբագրելՆախորդող Կադմոս Իոաննիսյան |
ՀԽՍՀ դատախազ Արտավազդ Գևորգյան 1959—1961 |
Հաջորդող Վարդգես Մուսախանյան |
Նախորդող Վլադիմիր Նազարյան (ՀԽՍՀ դատախազ) |
ՀՀ Գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյան 1990—1997 |
Հաջորդող Հենրիկ Խաչատրյան |