Աղվան Հովսեփյան
Աղվան Գառնիկի Հովսեփյան (հունվարի 7, 1953, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ (2014-2018), ՀՀ արդարադատության պետական խորհրդական (1998), իրավաբանական գիտությունների դոկտոր (2005), Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս (2004), ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1990-1995), ՀՀ գլխավոր դատախազ (2004-2013), ՀՀ վաստակավոր իրավաբան (01.07.2003):
Աղվան Հովսեփյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 7, 1953 (72 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | իրավաբանական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | փաստաբան |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1953 թվականի հունվարի 7-ին Երևանում։ Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտել է 1974 թվականին։ Մասնագիտական գործունեությունն սկսել է 1974 թվականից՝ աշխատելով Կարելական Ինքնավար Հանրապետության Սեգեժայի շրջանի դատախազությունում որպես քննիչ։ 1978-1986 թթ. աշխատել է Լեռնային Ղարաբաղի դատախազությունում նախ որպես ավագ քննիչ, դատախազի օգնական, ապա՝ քննչական բաժնի պետ, Մարտակերտի շրջանի դատախազի օգնական։ 1986-1989 թթ. եղել է Արթիկի շրջանի դատախազության քննիչ, 1989 - 1998 թթ.՝ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատկապես կարևոր գործերի քննիչ, 1998 թ. ապրիլից մինչև սեպտեմբեր - գլխավոր դատախազության քննչական մասի պետ, 1998 -1999 թթ.՝ ՀՀ գլխավոր դատախազ, 1999-2004 թթ.՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։ 2004 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ։ 2007 թ. սեպտեմբերի 13-ին ՀՀ նախագահի առաջարկությամբ ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ[1] 6 տարի ժամկետով՝ պաշտոնավարելով մինչև 2013 թ. սեպտեմբերի 6-ը։ 2014 թ. հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ[2]։
Տիրապետում է հայերենին, ռուսերենին և անգլերենին։
Հասարակական գործունեություն
խմբագրել2002 թ-ի նոյեմբերի 9-ին ընտրվել է Նիգ-Ապարան հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության պատվավոր նախագահ, 2006 թ-ին՝ Հայրենակցական միությունների «Միաբանություն» հասարակական կազմակերպության պատվավոր նախագահ։ 2005 թ-ի մայիսի 28-ին կազմակերպել և ղեկավարել է «Միասնության շուրջպար» միջոցառումը Արագած սարի շուրջը, նույն ծրագրի շրջանակներում Ապարանի և Աշտարակի սահմանագլխին հիմնադրել «Հայոց տառարձանների պուրակը»։ Զբաղվել է նկարչությամբ։ «Թթենիներ», «Կարմրավոր», կտավների վերատպությունները տպագրվել են Սերգեյ Հարությունյանի «Ուրախ հոգեհանգիստ» բանաստեղծությունների գրքում։
Երկեր
խմբագրելՀրատարակել է գրքեր
- Քրեագիտական համառոտ բառարան։ Երևան, 1999 թ.։
- Դատախազական հսկողությունը Հայաստանում։ Երևան, 2000 թ., 218 էջ։
- Խուլիգանության պատճառներն ու նախականխումը։ Երևան, 2004 թ.։
- Դատախազական գործունեությունը և խուլիգանության դեմ պայքարի հիմնախնդիրները։ Երևան, 2005 թ., 377 էջ։
- Քեզ համար։ Մորս հիշատակին։ Ալբոմ։ Երևան, 2009 թ., 14 էջ։
Խմբագրել է գրքեր
Պարգևներ, կոչումներ
խմբագրել- ՀՀ արդարադատության պետական խորհրդական
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե հուշամեդալ (24.10.2005)
- ՀՀ բնապահպանության նախարարության ոսկե մեդալ (2009)
- Գյումրու քաղաքապետարանի «Վարպետ» ոսկե մեդալ (30.10.2005)
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ
- «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկյա հուշամեդալ
- Պատվո շքանշան, 2012 (Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ 14.04.12 թ. հրամանագիր)
- Մխիթար Գոշի մեդալ (2015)[3]
- Ապարանի շրջանի Վարդենիս համայնքի պատվավոր քաղաքացի (30.05.2003)
- Ապարան քաղաքի պատվավոր քաղաքացի (09.01.2004)
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Բախչինյան Ֆ. Բ., Գերբարոյական առաքելություն, Երևան, 2006:
- Հայկ Խաչատրյան, Տիգրան Պետրոսյանց, Հայկազունք։ Երևան, 2002 թ., էջ 362։
- Տիգրան Հայազն, Գարեգին Ղազարյան։ 1000 հայազգի գեներալներ և ծովակալներ։ Երևան, 2009 թ., էջ 581-582։
- Տես նաև՝ http://www.genproc.am/am/
Նախորդող Հենրիկ Խաչատրյան |
ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյան 16 օգոստոսի 1998 թ. - 16 նոյեմբերի 1999 թ. |
Հաջորդող Բորիս Նազարյան |
Նախորդող Արամ Թամազյան |
ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյան 18 մարտի 2004 թ. - 6 սեպտեմբերի 2013 թ. |
Հաջորդող Արամ Թամազյան (ժ/պ) Գևորգ Կոստանյան |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
ՀՀ Քննչական կոնիտեի նախագահ Աղվան Հովսեփյան 18 հուլիսի 2014 թ. - 11 հունիսի 2018թ. |
Հաջորդող Հայկ Գրիգորյան |