Սուրեն Օսիպյան
Սուրեն Արտաշեսի Օսիպյան (օգոստոսի 28, 1931, Շաքի, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 24, 2019, Մոսկվա, Ռուսաստան), հայ իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր (2005), պրոֆեսոր (2006)։ ՀԽՍՀ վաստակավոր իրավաբան (1982), ԽՍՀՄ դատախազության պատվավոր գործիչ (1988), Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության դատախազ (1971-1988)[1], արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական։
Սուրեն Արտաշեսի Օսիպյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 28, 1931 |
Ծննդավայր | Շաքի, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 24, 2019 (87 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | իրավաբանական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | իրավաբան |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն Խմբագրել
Սուրեն Օսիպյանը ծնվել է 1931 թվականին, Նուխի քաղաքում։ 1947 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտել է 1952 թվականին։ Այնուհետև ընդունվել է ասպիրանտուրա՝ միաժամանակ դասախոսելով ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում և այլ կրթօջախներում։
1959 թվականին պաշտպանել է թեկնածուական, 2005 թվականին՝ դոկտորական ատենախոսություն։ 1961 թվականին նրան շնորհվել է դոցենտի, 2006 թվականին՝ պրոֆեսորի կոչում։
1968-1970 թվականներին եղել է ԵՊՀ պետական իրավունքի ամբիոնի վարիչ, 1967-1971 թվականներին՝ իրավագիտության ֆակուլտետի դեկան, 1971-1988 թվականներին՝ Նորզելանդացի ։ Նրան շնորհվել է ԽՍՀՄ արդարադատության 2-րդ դասի պետական խորհրդականի կոչում։ 1992-2007 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր գիտաշխատող։
Եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի չորս գումարումների պատգամավոր։
Պարգևներ Խմբագրել
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (1972), Ժողովուրդների բարեկամության (1981) շքանշաններով և մի շարք մեդալներով[2]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ ՀՀ գլխավոր դատախազություն, նախկին գլխավոր դատախազներ
- ↑ Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 598-599։
Նախորդող Վարդգես Մուսախանյան |
ՀԽՍՀ դատախազ Սուրեն Օսիպյան 1971-1988 թթ. |
Հաջորդող Վլադիմիր Նազարյան |