Կոֆե Հաուս, Ռուսաստանում և Ուկրաինայում սրճարանների ամենախոշոր ցանցերից մեկը, ինչպես նաև սուրճ արտադրող ընկերություն։

Կոֆե Հաուս
Տեսակբիզնես ձեռնարկություն, ռեստորանների ցանց և ձեռնարկություն
Ընկերության տեսակՄասնավոր ընկերություն
Հիմնադրված էսեպտեմբերի 29, 1999
ՎայրՄոսկվա, Ռուսաստան
Գլխավոր անձինքԹիմուր Հայրութդինով (հիմնադիր),Վլադիսլավ Դուդակով (ընկերության նախագահ)
ԱրդյունաբերությունՍննդագիտություն և հասարակական սնունդ
Արտադրանքարագ սնունդ
Մայր ընկերությունՇոկոլադնիցա
Կայքcoffeehouse.ru
 Kofe Khauz Վիքիպահեստում

Ընկերության պատմություն խմբագրել

 
Բոգդան Խմելնիցկու անվան փողոցի վրա գտնվող Կոֆե Հաուս, Ուկրաինա

Սրճային ցանցի հիմնադիրը ռուս ձեռնարկատեր Թիմուր Հայրութդինովն է[1]։

Ըստ որոշ տվյալների՝ «Կոֆե Հաուս» սրճարանի հիմնման գաղափարը ծնվել է Միլանի հայտնի սրճարաններից մեկում, իսկ Ռուսաստանի բարմենները սուրճ եփելու արվեստը սովորեցին Իտալիայում՝ ապագա բարմեն Ջուզեպպե Գրասսեի մոտ։ Արդեն ուսում ստացած երիտասարդների վերադարձից հետո՝ 1999 թվականի սեպտեմբերի 29-ին, Մոսկվայում բացվեց առաջին սրճարանը։ Դրա տեղակայման վայր դարձավ «ԴԵրասանների պատկերասրահ» առևտրի կենտրոնը[2]։

2001 թվականին Մոսկվայում արդեն կար նմանատիպ 5 հաստատություն։ 2001 թվականի մայիսին ընկերության գլխավոր տնօրեն (հետագայում նաև նախագահ) դարձավ Վ. Ե. Դուդակովը[3]։ Դուդակովը տնտեսագիտական կրթություն է ստացել ԱՄՆ-ում և «ՄաքԴոնալդս»-ում 10-ամյա աշխատանքի փորձ ունի[4]։ Սրճարանների պահանջարկն ամրագրվեց լուրջ ներդրումներով, ինչի արդյունքում արդեն 3 տարի անց Կոֆե Հաուսը դարձավ երկրի սրճարանների ամենախոշոր ցանցը՝ իր հասցեների քանակն ավելացնելով 10 անգամ։ 2003 թվականի դեկտեմբերի 19-ին Կոֆե Հաուսը բացվեց Սանկտ Պետերբուրգում։ 2006 թվականին Սանկտ Պետերբուրգում արդեն բացվել էր 30 սրճարան, ինչից հետո ղեկավարությունը որոշեց ստեղծել հրուշակեղենի[5] (և ոչ միայն) սեփական արտադրամասը։ Ժամանակի ընթացքում Կոֆե Հաուսն ընդլայնվեց, և այժմ նրա հաստատությունների քանակը Ռուսաստանի և արտերկրի տարբեր քաղաքներում հաշվվում է ավելի քան 200-ը։ Ընկերությունն իր սրճարաններն է բացել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Նովոսիբիրսկում[6], Եկատերինբուրգում[7], Կազանում և ուկրաինական Կիևում։

2004 թվականից ընկերությունը զարգացնում է «Ասիա Կաֆե» ճապոնական ռեստորանները, 2006 թվականին գործարկվեց ռուսական խոհանոցի «Վինեգրետ Կաֆե»[8] սրճարանային ցանցի նախագիծը։

«Կոֆե Հաուս»-ը նախատեսում է անցկացնել վերաբրենդավորում և կկրճատի գործընկերների մի մասին։ Սրճարանի նոր տարբերակը կլինի առանց մատուցողների, պատվերները կընդունվեն դրամարկղում, իսկ պատվերները կվերցնեն իրենք՝ հաճախորդները։ Փոփոխությունները վերեբերում են նաև ճաշացանկին, կհեռացվեն ամբողջովին տաք ուտեստները, փոխարինման կգան սենդվիչները, աղցանները, յոգուրտները և սնեքները[9]։

2007-2011 թվականներ խմբագրել

2007 թվականին «Կոֆե Հաուս»-ը ռեստորաններում փորձեց ներդնել ինքնասպասարկումը՝ փորձելով մրցակցել այդ ժամանակ ռուսական շուկայում հայտնված «Սթարբաքս» ցանցի հետ։ Որպես մարկետինգի պատասխանատու՝ հրավիրվեց Բեզիլ Վասիլոուն, ով մինչ այդ ղեկավարում էր Starbucks-ի՝ Մերձավոր Արևելքի ցանցը[10]։ Սակայն ընկերությունը գտնվում էր ֆինանսական ճգնաժամի մեջ, որոնք կապված էին ինչպես ներքին պատճառների, այնպես էլ ընդհանուր տնտեսական ճգնաժամի հետ։ Վասիլոուի հետ պայմանագիրը չերկարաձգվեց, «Ասիա Կաֆե» և «Վինեգրետ Կաֆե» ծրագրերի ընդլայնումը սառեցվեց[11]։ 2007 թվականից ընկերության համասեփականատերեր դարձան «Էքսպոբանկ»-ի թոփ-մենեջերներ Կ. Յակուբովսկին, Ս. Ռադչենկոն և Ա. Վդովինը[12]. Եվս 46 %-ը պատկանում է կիպրոսյան «Էնոր էնթրփրայսիզ» ընկերությանը, որի սեփականատեր է համարվում Թ. Հայրութդինովը։ 5 %-ը գտնվում է ընկերության նախագահ Վ. Ի. Դուդակովի[13] ձեռքերում։ «Էքսպոբանկ»-ը ապառիկ գումար տվեց «Կոֆե Հաուս»-ին՝ ընկերության բաժենտոմսերը գրավ դնելու դիմաց։ 2008 թվականին այս բաժնետոմսերն անցան բրիտանական Barclays բանկին[11]։

2014 թվականի սկզբին բանակցություններ սկսվեցին «Կոֆե Հաուս»-ի հիմնական մրցակից «Շոկոլադնիցա»-ի հետ՝ ցանցի սրճարանների մի մասը վերջինիս վաճառելու հետ կապված, սակայն 2014 թվականի ամռան վերջին հայտնի դարձավ ամբողջական վաճառքի մասին՝ ներառյալ ֆրանչայզինգային սրճարանները։ Կոֆե Հաուսի սրճարանների՝ Շոկոլադնիցային վաճառելու գործարքն ավարտվեց 2014 թվականի հոկտեմբերի 6-ին։ Սրճարանների նոր սեփականատերը չի պատրաստվում փակել դրանք, սակայն որոշ կենցաղային և անհետաքրքիր հաստատություններ կենթարկվեն վերապրոֆիլավորման՝ դառնալով «Բուրգեր Քինգ» կամ «Վաբի Սաբի»։

Վերոնշյալ գործարքի մեջ ուկրաինական բաժնեմասը չմտավ։ 2016 թվականի կեսին, երբ սկսեցին գնորդների որոնումներ, ցանցը հաշվում էր 17 հաստատություն։ 2018 թվականի հունվարին դրանք արդեն 4-ն էին, իսկ ընկերությունը տուժեց պայմանադիր կողմերի պարտքերից, եկամուտների կրճատումից և ԱԿՏԱ բանկում (ուր մտավ ժամանակավոր վարչությունը[14]) միջոցների սառեցումից։

Գնահատականներ և քննադատություն խմբագրել

ՌԲՔ-ի տվյալների համաձայն՝ 2011 թվականի մայիսին «Կոֆե Հաուս»-ն զբաղեցնում էր Մոսկվայի ցանցային ռեստորանների առաջին տեղերից մեկը՝ իր ժողովրդավարական գներով[15]։

Ցանցի ռեստորաններում ծխելն արգելված է։ Բազմաթիվ սրճարաններ բացվել են առևտրի կենտրոններում, օդանավակայաններում։ 2011 թվականին «Կոֆե Հաուս»-ը մեղադրվեց օդանավակայաններում տեղակայված սրճարաններում[16] գների բարձրացման համար։ Բացի այդ, անգլալեզու «Wi-Fi free» («անվճար Wi-Fi») գովազդը՝ առանց ռուսերեն թարգմանության, դժգոհություն առաջացրեց Դաշնային հակամենաշնորհային ծառայության մոտ[17]։ Երբեմն նման դժգոհության տեղիք է տալիս հենց ընկերության անգլալեզու անվանումը[18]։

2013 թվականի օգոստոսի 23-ին Ուկրաինայում բախում բորբոքվեց, որը կապված էր Կոֆե Հաուսի վարած քաղաքականության հետ։ Սրճարանների ցանցի ստանդարտներին համապատասխան՝ այս երկրում աշխատակիցները պարտավոր են հաճախորդների հետ ռուսերեն շփվել։ Բացի այդ, Կիևի հաստատություններից մեկում մատուցողը ծաղրեց հաճախորդին՝ ուկրաիներեն[19][20] շփվելու համար։ Այն հաստատության տնօրենը, որտեղ տեղի էր ունեցել միջադեպը, այդ օրը լրագրողների և հաճախորդի հետ հանդիպման չեկավ[21][22] 2013 թվականի սեպտեմբերի 2-րդ կեսին հայտնի դարձավ, որ Կիևի «Կոֆե Հաուս»-ը հրաժարվել է իր հաստատություններում միայն ռուսերեն կիրառելուց։ Այդ մասին ասվում է կիևյան բաժնեմասի ղեկավար Ալեքսանդր Պոպովի նամակի մեջ, որով նա դիմում էր ժողովրդական պատգամավոր Վյաչեսլաբ Կիրիլենկոյին[23] Ավելի ուշ ցանցը հրապարակեց նոր կանոններ, որտեղ մատնանշում էր, որ մատուցողն այցելուի հետ պետք է շփվի այցելուի լեզվով[24]։ 2014 թվականի ամռանը Կոֆե Հաուսը դարձավ «Մի՛ գնիր ռուսականը» կազմակերպության ակտիվիստների ուշարության օբյեկտը։ Երիտասարդները կիևյան հաստատություններում անցկացնում են ակցիաներ[25] и флешмобы[26]՝ այդ կերպ այցելուների ուշադրությունը սևեռելով ռուսական ծագմամբ ռեստորանների վրա՝ իր վարքագիծն արդարացնելով նրանով, որ եկամտի մի մասը գնում է ՌԴ։

2015 թվականի դեկտեմբերի 1-ին փակվեց «Կոֆե Հաուս»-ի պատմության մեջ գոյություն ունեցող առաջին լեգենդար սրճարանը, որը տեղակայված էր «Դերասանների պատկերասրահ» առևտրի կենտրոնում։

2018 թվականին «Կոֆե Հաուս» սրճարանների ցանցն անցկացնում է գլոբալ վերաբրենդավորում, այժմ գործող 86 մոսկովյան հաստատություններից շուրջ 15-ը կվերափոխվեն։ Բացի այդ,ն որացված ձևաչափով ևս 30 կետ պետք է բացեն Մոսկվայում և սանկտ Պետերբուրգում։ Հաստատություններում այլևս չեն լինի մատուցողներ. հյուրերը կսպասարկվեն բացառապես դրամարկղի մոտ[27]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Профиль» — деловой журнал. Новости, Политика, Экономика, Финансы, Бизнес
  2. «История возникновения Coffeehouse». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 31-ին.
  3. «Побег из «Кофе Хауза» — Статьи дайджеста № 12, 2003 — Архив номеров за 2003 год — РКА-Дайджест — РКА консультирует — Русская Кадровая Ассоциация». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
  4. «Высшее образование: строка в резюме или знания по специальности? " Офисные истории " ОфисЛайф " RB.ru». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
  5. Сайт ресторанов Дальнего Востока, рестораны Хабаровска, рестораны Владивостока, бары, кафе, бильярды // Интервью с Владиславом Дудаковым // «Кофе Хауз»(չաշխատող հղում)
  6. В Новосибирске открылась кофейня Кофе Хауз
  7. Рестораторы поверили в кофейни. Екатеринбург
  8. Кофе Хауз запускает новую сеть Винегрет Кафе
  9. «Кофе хауз» проведет ребрендинг и откажется от официантов
  10. «Retail.ru — Кофе без сигарет». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
  11. 11,0 11,1 Кофейное несварение. Ради первого места на рынке владельцы «Кофе Хауза» заложили половину компании. Теперь, когда бизнес перестал расти, им нужно быть особенно экономными | Fo …
  12. Ъ-Газета — Банкиры прервались на «Кофе-хауз»
  13. «Общая Газета. RU — Кофейни «Кофе-хауз» наполовину стали собственностью топ-менеджеров Экспобанка». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
  14. Кофе без сливок. Почему Кофе Хауз сокращает сеть ЛІГАБізнесІнформ, 19.01.2018
  15. РБК Исследования рынков . Лидеры рынка сетевых демократических ресторанов в Москве — «Кофе Хауз», «Шоколадница» и «IL Патио»
  16. Ъ-Online — ФАС отобедала в Домодедово
  17. «В российских ресторанах запретили Wi-Fi free — Газета «Маркер»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 29-ին.
  18. Радиостанция «Эхо Москвы» / Передачи / Ищем выход… / Понедельник, 23.05.2005: Владимир Жириновский, Михаил Горбаневский, Виктор Шудегов
  19. Ображені клієнти помстилися «Кофе Хаузу» у «Вікіпедії» Արխիվացված 2013-08-26 Wayback Machine ТВі. 23.08.2013 (укр.)
  20. Офіціанти «Кофе Хаус» сміються з україномовних відвідувачів Արխիվացված 2013-08-24 Wayback Machine. Uainfo. 23.08.2013 (укр.)
  21. Директорка «Кофе Хауза» втекла від вибачень(չաշխատող հղում). Свідомо. 23.08.2013 (укр.)
  22. Час. Підсумки тижня : ТОЛЬКО ПО-РУССКИ: мовний скандал в кав’ярні (видео). 5 канал. 25.08.2013
  23. Сеть киевских кофеен «Кофе Хауз» отказалась от русского языка и перешла на «мову» (ФОТО) Արխիվացված 2013-10-11 Wayback Machine. Новый регион. 24.09.2013
  24. «Привітай гостя тільки українською мовою» — Coffee House(չաշխատող հղում). Мовний контроль. 21.10.2013 (укр.)
  25. У Києві пікетували «російські» ресторани (укр.). Радио Свобода. 24.06.2014
  26. «Российское убивает»: в Киеве в российских кафе и ресторанах люди падают «замертво». ФОТОрепортаж. ЦензорНЕТ. 25.07.2014
  27. «В 2018 году «Кофе Хауз» проведет глобальный ребрендинг». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել