Կնուդ Ռասմուսեն
Կնուդ Յոհան Վիկտոր Ռասմուսեն (դան․՝ Knud Johan Victor Rasmussen, հունիսի 7, 1879[1][2], Ilulissat, Գրենլանդիա, Դանիա - դեկտեմբերի 21, 1933[3][1][4][…], Կոպենհագեն[5]), դանիացի ազգագրագետ, մարդաբան և հայտնի հետախուզող։ 20-րդ դարի առաջին եռամսյակում Գրելանդիայում իրականացրել է ինը գիտական արշավներ և մեկը՝ Կանադական Արկտիկական կղզեխմբում, որի արդյունքում նա առաջին եվրոպացին էր, ով նստեց շների լծասարքը Հյուսիսարևմտյան ծովանցքում։ Ռասմուսենի արշավը մեծ ներդրում ունեցավ այդ արկտիկական տարածաշրջանների աշխարհագրության հետազոտման մեջ, ինչպես նաև Գրելանդիայի բնիկ ազգերի և Հյուսիսային Ամերիկայի հայտնի շրջանների մշակույթի, պատմության, առօրյայի, ավանդույթների ու ֆոլկլորի ուսումնասիությունների համար։
Կնուդ Ռասմուսեն դան․՝ Knud Johan Victor Rasmussen | |
---|---|
Ծնվել է | հունիսի 7, 1879[1][2] |
Ծննդավայր | Ilulissat, Գրենլանդիա, Դանիա |
Մահացել է | դեկտեմբերի 21, 1933[3][1][4][…] (54 տարեկան) |
Մահվան վայր | Կոպենհագեն[5] |
Գերեզման | Vestre Cemetery[5] |
Քաղաքացիություն | Դանիա |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, մարդաբան, ազգագրագետ, գրող և բևեռախույզ |
Ծնողներ | հայր՝ Christian Rasmussen? |
Պարգևներ և մրցանակներ | |
Knud Rasmussen Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՀիմնական աղբյուր[7]
Կնուդ Ռասմուսենը ծնվել է 1879 թվականի հունիսի 7-ին գրելանդական քաղաք Յակոբսխվանում (էսկիմոսյան անվանումը՝ Իլուլիսսաթ՝ այսբերգներ) միսիոներ Քրիստիան Ռասմուսենի, ով քսանութ տարի անց է կացրել կղզում, և Լուիզա Ֆլեյշերի ընտանիքում, որի մայրը էսկիմոս էր։ Անգամ մինչև Դանիա տեղափոխվելը Կնուդն ապրում էր բնիկների մեջ, նա կատարյալ տիրապետում էր գրելանդերենը, ինչպես նաև միաձուլվել է նրանց ապրելակերպի հետ․ յուրացրել է սահնակների լծասարքերի կառավարման տեխնիկան, որսորդության նրբությունները և այլն։ «Իմ բարեկամները բնիկ գրելանդացիներն էին, դեռ վաղ մանկությունից ես խաղում ու աշխատում էի որսորդների հետ, այնպես որ անգամ ամենալարված սահնակային ճանապարհորդության դժվարություններն ինձ համար հաճելի հնապաշտություն էր[8]»
1891 թվականին հայրը մեկ տարով արձակուրդ է ստանում, որն ընտանիքը անց կացրեց Դանիայում, որտեղ Կնուդը սկսեց սովորել գիմնազիայում։ Հոր արձակուրդից հետո Ռասմուսենների ընտանիքը վերադառձավ Յակոբսխվան, իսկ Կնուդին թողեցին պատմական հայրենիքում՝ շարունակելու դժվարությամբ տրված ուսումը, նախ և առաջ մայրենի լեզի հետ ունեցած խնդիրների պատճառով, քանի որ գրելանդերենին ավելի լավ էր տիրապետում, քան դանիերենին։ 1896 թվականին ընտանիքը վերամիավորվեց․ հայրն ստացավ փոքրիկ ծխական համայնք Լինգա Ալլերյոդ[en] (Զելանդիա)[9]։
1898 թվականին գիմնազան ավարտելուց հետո Կնուդ Ռասմուսենը ընդունվում է Կոպենհագենի համալսարան, որտեղ ուսումնասիրում էր փիլիսոփայություն, ազգագրություն, պատմություն, ինչպես նաև աշխարհագրության, երկրաբանության, կենդանականության, բուսաբանության և այլ գիտության ճյուղերի դասախոսություններ էր լսում։ Ինչպես նաև ուսման ընթացքում նա իր ուժերն է փորձել դերասանության և օպերային երգչի մասնագիտություններում, սակայն ապարդյուն[10]։ 1900 թվականին որպես տեսաբան Kristeligt Dagblad[da] համար Ռասմուսենը դանիացի լրագրող և գրող Լյուդվիգ Մյուլիս Էրիքսենին ուղեկցել է Իսլանդիա կատարած ճանապարհորդության ընթացքում (որի հետ ընկերացավ), իսկ հաջորդ տարի այցելեց շվեդական Լապլանդիա, որտեղ ուսումնասիրեց լոպարիների մշակույթն ու կենցաղը[11]։ 1908 թվականին Ռասմուսենը հրատարակեց իր ճանապարհորդության արդյունքները «Լապլանդիա» գրքում։
1092 թվականին Ռասմուսենը ուղևորվեց Գրելանդիա իր առաջին՝ այսպես կոչված «Գրականության արշավի» Լյուդվիգ Մյուլիս-Էրիքսոնի գլխավորությամբ։ Արշավին մասնակցում էին դանիացի նկարիչ և գրող Հարալդ Մոլթքեն, թռչնական և բժիշկ Ալֆրեդ Բերթելսենը (դան․՝ Alfred Bertelsen) և հետագայում միացած գրելանդիացի հոգևորական Յորգեն Բրյոնլունը։ Արշավախմբի նպատակն էր ուսումնասիրել գրելանդիական էսկիմոսների կենցաղն ու մշակույթը, ինչպես նաև գրի առնել նրանց ֆոլկլորը։ Արշավը շարունակվեց մինչև 1904 թվականի սեպտեմբերը, որի հիմնական խնդիրները կատարվել են։ Ճանապարհորդներն սկզբում աշխատում էին Արևմտյան Գրելանդիայում, ապա սառած Մելվիլի ծոցը հատեցին շներով լծված սահնակներով և հասան Իիտա, կամ ինչպես Ռասմուսենն է անվանում, «Հյուսիսային քամու թագավորություն», և համաձայնագիր կնքեցին Գրելանդիայի հյուսիսային այդ ազգի հետ[12]։ Արշավախմբի արդյունքների արտացոլանքը եղան «Նոր մարդիկ» (դան․՝ Nye mennesker (1905 թվական), անգլերեն տարբերակով՝ The people of the Polar north՝ Վերջին հյուսիսի մարդիկ) և «Հյուսիսային քամու հարվածների ներքո» (դան․՝ Under nordenvindens svøbe (1906 թվական)) գրքերում։
1905 թվականին Ռասմուսենը դանիական կառավարության հրամանով ուսումնասիրեց եղջերաբուծության հնարավորությունը Գրելանդիայի արևմտյան ափին[13], իսկ 1906-1908 թվականներին իրականացրեց ևս մեկ ուղևորություն դեպի կղզի, որտեղ կրկին ուսումնասիրեց տեղի բնիկների մշակույթն ու կենցաղը։
Դեռ 1905 թվականին Կնուդը գիտեր, որ այդ թվում նավագնացության խնդիրների պատճառով կետորսներին չի հաջողվել հասնել Սմիթ ծովածոցը, ինչը նշանակում էր, որ հյուսիսային էսկիմոսները չէին կարող առաջին անհրաժեշտության իրերը ձեռք բերել։ Դա Կնուդին դրդեց ստեղծել առևտրային միսիա։ 1910 թվականին նախորոք Դանիայի կողմից հավաքված միջոցներով նա Յորք հրվանդանի շրջակայքում Մելվիլ ծոցի ափին հիմնեց առևտրային ֆակտորիա և անվանեց Տուլե՝ ի պատիվ լեգենդար կղզու։ Ենթադրվում էր, որ վերջինիս գոյությունը կթեթևացներ Գրելանդիայի բնիկների դժվար դրությունը։ Ֆակտորիան գնում էր որսորդության հետ կապված ապրանքները՝ հիմնականում բևեռաղվեսի մորթի, իսկ վաճառում էր զենք, վառելանյութ, մթերքներ և այլ ապրանքներ։ Ռասմուսենը ղեկավարում էր ֆակտորիայի գործունեությունը մինչև իր մահը[13]։ 1920 թվականին Ֆակտորիան պաշտոնապես միացավ Դանիային, իսկ Ռասմուսենը դարձավ Դանիայի պաշտոնական ներկայացուցիչը Տուլեում։
Ռասմուսենի կողմից կազմակերպված առևտրային միսիան նրա կողմից կազմակերպված բևեռային յոթ արշավների ելակետ դարձավ, որոնք ստացան «տուլեական» անվանումը։ Դրանք ձեռնարկվեցին 1912-1933 թվականներին և ներառում էին Գրելանդիայի և Կանադայի հյուսիսային հսկայական տարածքներ, ինչպես նաև հավաքում էին այդ շրջանների աշխարհագրական և երկրաբանական կարևորագույն գիտական նյութեր, Ալտանտյան օվկիանոսից Խաղաղ օվկիանոսն ընկած հատվածի էսկիմոսների մշակույթի ու կենցաղի մասին տեղեկություններ։
Իր ուսումնասիրությունների արդյունքները Կնուդը հրատարակել է բազմաթիվ գրքերում։ 1912 թվականին նա դարձավ Ամերիկյան աշխարհագրական հասարակության պատվավոր անդամ, իսկ 1924 թվականին պարգևատրվեց Չարլզ Փ․ Դելիի մեդալով[14]։ 1923 թվականին Թագավորական աշխարհագրական հասարակությունը շնորհեց հիմնադրողների ոսկե մեդալ[15]։ Նաև Ռասմուսենը պարգևատրվել է ասպետի աստիճանի Դանեբորգ շքանշանով (Դանիա), կոմանդորի աստիճանի Սուրբ Օլաֆի շքանշանով (Նորվեգիա), կոմանդորի աստիճանի Ֆինլանդիայի սպիտակ վարդ շքանշանով (Ֆինլանդիա), ասպետի աստիճանի Բևեռային աստղ շքանշանով (Շվեդիա)[16]։ 1924 թվականին Կոպենհագենյան համալասարանը Ռասմուսենին շնորհեց պատվավոր դոկտորի աստիճան։
1933 թվականի դեկտեմբերի 21-ին Կնուդ Ռասմուսենը մահացել է Կոպենհագենում սննդային թունավորումից (բոտուլիզմ), որը տեղի էր ունեցել Գրելանդիայում նույն թվի աշնանը տուլայական յոթերորդ արշավախումբն ավարտելու ժամանակ։
Գրելանդիայում Ռասմուսենների տանը, ինչպես նաև դանիական Հունեսթեդեի տանը, որտեղ ապրել և աշխատել է Կնուդը, թանգարաններ են բացվել[17][18]։ Կնուդ Ռասմուսենի անունով է կոչում Դանիայի Ռազմա-ծովային ուժերի պարեկային նավերի դասը[19], ինչպես նաև Գրելանդիայի տարածքում աշխարհագրական մի շարք օբյեկտներ՝ հրվանդան, սառցադաշտ, լեռնային բլուր և Կնուդ Ռասմուսենի հողը շրջանը։
Արշավներ Տուլայում
խմբագրելԱռաջին արշավախումբը Տուլայում (1912 թվական)
խմբագրելՌասմուսենի տուլայան առաջին արշավը տեղի ունեցավ 1912 թվականին։ Նրա հիմնական նպատակը «Պիրի նեղուցի» ուսումնասիությունն ու ինչպես նաև Էյնար Միքելսենի որոնումներն էին, ով երկու տարի առաջ ուղևորվել էր կորած Մյուլիուս-Էրիքսենի և Նիլա Հյոգ-Հագենի որոնման համար։ Արշավին մասնակցեց քարտեզագիր (ինչպես նաև առևտրային միսիայի համաստեղծող) Պիտեր Ֆրոյխենը և երկու գրելանդիացիներ Ուվդլորիակն ու Ինուկիթսոկը։ Շներով լծասարքերով հետախուզողները Տուլայից 300 կմ դեպի հյուսիս Գրելանդիայի արևմտյան ափերից անցան Էտա էսկիմոսների ավանը, որից հետո ճեղքեցին Գրելանդիայի սառցե պատնեշը և դուրս եկան կղզու հյուսիս-արևելյան ափերը։ Հունիսի 4-ին Դանիական խութածոցի արևմտյան ափին Ռասմուսենը հայտնաբերեց Մյուլիս-Էրիքսենի ամառային ճամբարը, սակայն Միքելսենից չգտավ ոչ մի հաղորդագրություն, ոչ մի հետք։ Դանիական խութածոցի Ռասմուսենն ուղևորվեց հյուսիս և Ինդեփենդենս ծովախութի մոտակայքում հայտնաբերեց պալեէսկիմոսների ամենահյուսիսային բնակավայրի մնացորդները։ Ճանապարհորդության շրջանակներում ճանապարհորդները պարզեցին, որ Պիրի երկիրը թերակղզի է (նրանք չգիտեին Մյուլիս-Էրիքսենի արշավի արդյունքները), ինչպես նաև քարտեզագրեցին Գրելանդիայի հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջանները։ Տուլայի առաջին ընդհանուր արշավը տևեց մոտ չորս ամիս, Ռասմուսենը իր աշխատանքի արդյունքները հրատարակեց «Իմ ճամփորդական օրագիրը»[20] գրքում։
Երկրորդ արշավախումբը Տուլայում (1916—1917 թվականներ)
խմբագրելՏուլայի երկրորդ արշավի կիզակետը Գրելանդիայի հուսիսում գտնվող ծուվախութի ուսումնասիրությունն էր, ինչպես նաև Մելվիլ ծոցի մանրակրկիտ քարտեզագրումը։ Արշավախումբը մեկնարկեց Նուուկից ապրիլի 18-ին։ Արշավախումբը բաղկացած էր դանիացի երկրաբան և քարտեզագիր Լաուգե Կոխից, իսկ ավելի ուշ (Տուլայում) միացավ նաև շվեդ բուսաբան Տորիլդ Վուլֆը, գրելանդիացի Հենրիկ Օլսենը և երեք էսկիմոսներ՝ Այգոն, Ինուկիթսոքը և Նասաիթորդլուարսսուկը («Բոցման»)։ Արշավի առաջին փուլում Կոխն ու Ռասմուսենը ուսումնասիրում էին Մելվիլ ծոցը։ Կոխը քարտեզագրեց ափի ավելի քան 500 կմ, իսկ Ռասմուսենը զբաղվում էր ծոցի ափերի հնէաբանական ուսումնասիրություններով։ Աշխատանքի այդ հատվածը կատարվեց։ 1916-1917 թվականների ձմեռը Ռասմուսենն ու Կոխը անցկացրին Տուլայում[20]։
1917 թվականի ապրիլի 6-ին յոթ ճանապարհորդներն ուղևորվեցին Գրելանդիայի հյուսիս՝ գիտական նախագծի երկրորդ հատվածն իրականացնելու։ Մայիսի 7-ին նրանք բարեհաջող հասան Սենթ-Ջորջ ծովախութը, որտեղ պարենամթերքի փոքրիկ պահեստ կար։ Հունիսի 23-ին գիտական աշխատանքն ավարտվեց․ ուսումնասիրվեցին և քարտեզագրվեցին Շերարդ-Օսբորն, Նորդենշելդ, ինչպես նաև Յ․Պ․ Կոխ և Դելոնգ ծովախութերը։ Ցավոք, Վիկտորիա և Նորդենշելդ ծովախութերի շրջանում որսորդության հաշվին պարենի ավելացումն ապարդյուն էր, և հետ դարձաի ճանապարհին ճանապարհորդները բախվեցին մթերքի սուր անբավարարությանը և ստիպված սկսեցին սպանել շներին։ Սրա հետ մեկտեղ դեռևս չբացահայտված հանգամանքներով Սենթ-Ջորջ ծովախութի շրջանում կորավ Հենրիկ Օլսենը։ 200 կմ մինչ Էտա գյուղը Ռասմուսենը ստիպված էր թողնել թուլացած Կոխին և Վուլֆին երկու էսկիմոսների հետ, իսկ ինքը Այգոյի հետ գնաց օգնության հետևից։ Հինգ օրվա ընթացքում նրանք հասան գրելանդիացիների կայանատեղի, բայց օգնությունն ուշացավ․ Թորիլդ Վուլֆը, չդիմանալով փորձությունների ծանրությանը, մահացավ[20]։
Արշավի արդյունքները նշանակալի եղան․ քարտեզագրվել էին Գրելանդիայի հյուսիսային շրջանները 82-83°35’ հյուսիսային լայնությունից 38-56° արևմտյան երկայության սեկտորում, հավաքվել էին բուսաբանական հարուստ հավաքածու, իրականացվել էին երկրաբանական ու սառցադաշտաբանական հետազոտություններ։ Արշավի արդյունքներով հրատարակվեց Ռասմուսենի «Գրելանդիան բևեռային ծովի երկայնքով» գիրքը, ինչպես նաև Կոխի «Հյուսիս-արևմտյան Գրելանդիայի շերտագրություն» գիտական հաշվետվությունը։
Երրորդ և չորորդ արշավախմբեր (1919 թվական)
խմբագրելՏուլայի երրորդ արշավն ուներ գործնական նպատակ՝ Կոլումբիա հրվանդանում պահեստ ձևավորել Ռուալ Ամունդսենի արշավախմբօ համար, որը իրականացվելու էր «Մոդ» նավով։ Այն իրականացվում էր առանց դրա կազմակերպչի մասնակցության, արշավը գլխավորում էր «Յոա» նավի դանիացի մասնակից Գոթֆրիդ Հանսենը[21]։ Ռասմուսենն այդ ժամանակ գտնվում էր Տասիիլաքում ազգագրական արշավի, որի արդյունքում հրատարակվեց «Գրելանդիայի միֆերն ու առասպելները» ժողովածուն։
Տուլայի հինգերորդ արշավախումը (Դանիական ազգագրական արշավ, 1921—1924 թվականներ)
խմբագրելՀինգերորդ, ըստ ծրագրի Տուլայի ամենապատվախնդիր արշավի (The Danish Ethnographic Expedition to Arctic North America 1921—1924) նպատակը ֆոլկլորի, ազգագրության և Հյուսիսային Ամերիկայի բևեռային շրջանների Կանադայի հյուսիսից մինչև Ալյասկայի բնիկների մարդաբանության ուսումնասիրությունն էր, ինչպես նաև հնէաբանական հետազոտությունները։ Արշավին, բացի Ռասմուսենից, մասնակցեցին Պիտեր Ֆրոյխենը (քարտեզագիր և կենդանաբան), Կայ Բիրքեթ-Սմիթը (ազգագրագետ), Հելգե Բանգսթեդը (օգնական), Թերքել Մաթիասենը (հնէաբան և քարտեզագիր), Յակոբ Օլսենը (գրելանդացի), թարգամնիչ, ինչպես նաև վեց էսկիմոսներ (երեքական տղամարդ ու կին՝ որսորդներ, կայուրաներ,դերձակուհիներ)[20]։
Արշավը մեկնարկեց 1921 թվականի սեպտեմբերի 7-ին և արդեն 20-ական ամսաթվերին բազային ճամբարը Դանիական կղզում՝ Հուդզոնի ծոցի արևտյան հատվածում, որտեղից հաջորդ երկուսուկես տարիների ընթացքում տարբեր արշավախմբեր իրականացնում էին շարունակական սահնակային արշավախմբեր դեպի ամերիկյան մայրցամաքի հարավ, արևմուտք և հյուսիս։ Կապ հաստատվեցին ինուիտների, նեթսիլիկ, կարիբու ցեղերի հետ, իրականացվեցին հնէաբանական ուսումնասիրություններ։ 1923 թվականի ապրիլի 11-ին Ռասմուսենը երկու էսկիմոսների ուղեկցությամբ ուղևորվեց իր ամենաերկար՝ 18000 կմ երկարությամբ ճանապարհորդությանը։ Հաջորդ տարվա մայիսի քսանական ամսաթվի սկզբին նա հասավ մայրցամաքի ամենահյուսիսային կետին՝ Ալյասկայի Բարոու հրվանդան և ինուիտների ամենահյուսիսային գյուղը, որից հետո բարեհաջող հասավ Նոմ։ Ճանապարհին նա այցելեց ինուիտների բոլոր ցեղերին և հավաքեց հարուստ ազգագրական և ֆոլկլորային նյութեր[20]։
Արշավախումբը Դանիա բերեց ավելի քան 20000 իրերից բաղկացած հավաքածու, որից 15000՝ ազգագրական և հնէաբանական ցուցադրանմուշներ էին, որոնք նշանակալիորեն լրացրին Դանիական թանգարանները։ Արշավի գիտական արդյունքները հրատարակվեցին 10 հատորից բաղկացած հրատարակչությունում։ Ռասմուսենի «Across Arctic America: Narrative of the Fifth Thule Expedition» արշավի մասին գիրքը թարգմանվել է ռուսերեն և հրատարակվել «Սահնակային մեծ ուղի» վերնագրով[20]։
Վեցերորդ և յութերորդ արշավախմբեր (1931—1933 թվականներ)
խմբագրելՌասմուսենի հաջորդ արշավի նպատակը դարձավ Գրելանդիայի արևելյան ափը, որն առաջին անգամ այցելել է 1919 թվականին։ 1931 թվականին 10 տոննա քաշով «Դագմար» նավով Ռասմուսենը անցավ կղզու արևելյան ափի կողքով հարավային ծայրամից Տասիիլաք՝ մի քանի կանգառներ կատարելով և հետագա աշխատանքների համար նծումներ կատարելով (այս հետախուզությունն ստացել է Տուլայի վեցերորդ արշավ անվանումը)։
Տուլայում Կնուդ Ռասմուսենի յոթերորդ (և վերջին) արշավը (1932—1933 թվականներ) իրենից ներկայացնում էր լավ կազմակերպված և Դանիայի կառավարության կողմից ֆինանսավորված միջոցառում։ Արշավի նպատակն այս անգամ Գրելանդիայի հարավ-արևելյան նշանակալի հողամասերի մանրամասն քարտեզագրումն էր, Փետրվար հրվանդանի և Սկորբսի ծովածոցի միջև երկրաբանական, սառցադաշտաբանական և կենսաբանական հետազոտություններ իրականացնելը։ Չնայած նրան, որ դրանց միջև ուղիղ ընդհամենը 380 մղոն է՝ բազմաթիվ ծովախութերի հաշվին ափամերձ գծի երակրությունը կազմում է հազար մղոն։ Արշավախումբը հագեցած էր ութ մոտորանավերով և ինքնաթիռներով, կինո-, լուսա- և օդային նկարահանման սարքավորումներով, առաջին փուլի ժամանակ արշավախումը կազմված էր 35 դանիացիներով (այդ թվում և գիտական անձնակազմը՝ կապիտան Կարլ Գաբել-Յորգենսեն (տեղագրագետ), Էրիկ Հոլթվեդ, դեկտոր Փոուլ Նորլունդ (հնէաբան), Ռ․ Բոգվադ (դան․՝ R. Bøgvad, երկրաբան), Փոուլ Հանսեն (կենսաբան) և Տերկել Մաթիասեն (ազգագրագետ)) և 28 գրելանդիացիներ, իսկ երկրորդ փուլում (1933 թվական)՝ ավելի քան 15 մարդ (որոնցից 50 եվրոպացիներ էին՝ ներառյալ անգլիացին և չորս գերմանացին)։ Արշավախմբի առաջ դրված նպատակներն իրականացվեցին, սական Ռասմուսենին իր աշխատանքի գիտական արդյունքները վիճակված չէր տեսնել։ 1933 թվականի աշնանը Տասիիլաքում նա թունավորվեց մսից և, չնայած բոլոր հնարավոր ձեռնարված միջոցներին, մահացավ 1933 թվականի դեկտեմբերի 21-ին 54 տարեկանում Կոպենհագենի հիվանդանոցում։
Թաղված է Կոպենհագենի Արևմտյան գերեզմանատանը։
Հակիրճ մատենագրություն
խմբագրել- Rasmussen, Knud Under Nordenvindens Svøbe. — Copenhagen: Gyldendal, 1906. — 226 с.
- Rasmussen, Knud Lapland. — Kjøbenhavn : Gyldendal, 1907. — 170 с.
- Rasmussen, Knud The people of the Polar north / Herring, G.. — London: K. Paul, Trench, Trübner & co., ltd., 1908. — 608 с.
- Rasmussen, Knud Eskimo Folk-Tales / W. Worster. — London, Copenhagen, Christiania: Gyldendal, 1921. — 194 с.
- Rasmussen, Knud Greenland by the Polar Sea; the story of the Thule expedition from Melville bay to Cape Morris Jesup / Asta and Rowland Kenny. — New York: Frederic A. Stokes Company, 1921. — 482 с.
- Rasmussen, Knud Across Arctic America. — G.P.Putnams Sons, 1927. — 545 с.
- Rasmussen, Knud. Report Of The Fifth Thule Expedition 1921—24. The Danish Expedition To Arctic North America In Charge of Knud Rasmussen, 10 volumes:
- Rasmussen, Knud Intellectual culture of the Iglulik Eskimos. — Copenhagen, 1929. — 350 с.
- Rasmussen, Knud Observations on the intellectual culture of the Caribou Eskimos. — Copenhagen, 1930.
- Rasmussen, Knud Iglulik and Caribou Eskimo tests. — Copenhagen, 1930.
- Rasmussen, Knud The Netsilik Eskimos, social life and spiritual culture. — Copenhagen: Gyldendal, 1931. — 668 с.
- Rasmussen, Knud The Eagle's Gift: Alaska Eskimo Tales / Isobel Hutchinson. — Doubleday, Doran, Incorporated, 1932. — 235 с.
- Rasmussen, Knud Intellectual Culture of Copper Eskimos. — Gyldendal, 1932. — 350 с.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.britannica.com/EBchecked/topic/491753/Knud-Rasmussen
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Find A Grave — 1996.
- ↑ Royal Geographical Society Gold Medal Recipients — Royal Geographical Society, 2022.
- ↑ Муромов И.А. Расмуссен Кнуд Йохан Виктор // 100 великих путешественников. — Вече. — Москва, 2011. — 432 с. — ISBN 978-5-9533-6132-3
- ↑ Knud Rasmussen, 1927, Across Arctic America, Introduction.
- ↑ «Polarforskeren Knud Rasmussen» (դանիերեն). Knud Rasmussen Selskabet. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Knud Rasmussen». Den Store Danske. Gyldendal. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Knud Johan Victor Rasmussen». Encyclopedia of World Biography. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ Howard Schneider (2016 թ․ հունվարի 8). «Native Informant». The Wall Street Journal. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ 13,0 13,1 William James Mills Exploring polar frontiers : a historical encyclopedia. — ABC-CLIO, Inc., 2003. — С. 544—548. — 844 с. — ISBN 1-57607-422-6
- ↑ «Charles P. Daly Medal». American Geographical Society. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «Gold Medal Recipients». Королевское географическое общество. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Fry, 1999, էջ 3123
- ↑ «Knud Rasmussens Hus». Nordsjælland. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Ilulissat Museum». Greenland.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «ВМС Дании получат третий патрульный корабль арктической зоны класса «Кнуд Расмуссен»». «ЭРА Марин». 2013 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ 20,0 20,1 20,2 20,3 20,4 20,5 Therkel Mathiassen Knud Rasmussen's Sledge Expeditions and the Founding of the Thule Trading Station // Geografisk Tidsskrift. — 1934. — Т. 37. Архивировано из первоисточника 11 Սեպտեմբերի 2016.
- ↑ Буманн-Ларсен Т. Амундсен (ЖЗЛ). — М.: Молодая гвардия, 2005. — С. 246—248.
Գրականություն
խմբագրել- Stephen R. Bown White Eskimo: Knud Rasmussen's Fearless Journey into the Heart of the Arctic. — Da Capo Press, 2015. — 384 p. — ISBN 978-0306822827
- Peter Freuchen I sailed with Rasmussen. — New York: J. Messner, 1958. — 224 p.
- Л. А. Файнберг Путешествие длиною в жизнь. — Москва: Мысль, 1980. — 96 с. — 100 000 экз.
- Malaurie J. The Last Kings of Thule: With the Polar Eskimos As They Face Their Destiny. — Dutton, 1982. — 489 с. — ISBN 9780525030522
- Cruwys, Elizabeth (2003). «Rasmussen, Knud (1879—1933)», in Literature of Travel and Exploration: An Encyclopedia, volume 3. ISBN 1-57958-247-8
- Markham, Clements R. (1921). The Lands of Silence: A History of Arctic and Antarctic Exploration. Cambridge University Press.
- Расмуссен Кнуд. Великий санный путь / Пер. с датск. А. В. Ганзен. Предисл. и прим. Л. А. Файнберга. — М.: Географгиз, 1958. — 184 с. — (Путешествия, приключения, фантастика).
- «Knud Rasmussen Selskabet». Общество Кнуда Расмуссена. Արխիվացված է օրիգինալից 2023-12-06-ին. Վերցված է 2024-02-17-ին.
- C. George Fry Knud Johan Victor Rasmussen // Dictionary of World Biography: The 20th century, O-Z / Frank Northen Magill, Alison Aves. — Routledge, 1999. — 1412 с. — ISBN 9781579580483
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կնուդ Ռասմուսեն» հոդվածին։ |