Սառցադաշտաբանություն
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Սառցադաշտաբանություն՝ գիտություն ցամաքի մակերևույթի և ստորգետնյա սառցի բոլոր ձևերի առաջացման, զարգացման ու աշխարհագրական տարածման մասին։
Սառցադաշտաբանության խնդիրն է ուսումնասիրել սառցադաշտերի ծագման, առաջացման ու զարգացման պայմանները, բաղադրությունը, կառուցվածքը, ֆիզիկական հատկությունները, երկրաբանական ու գեոմորֆոլոգիական դերը, աշխարհագրական միջավայրի ու սառցադաշտերի փոխազդեցությունը, սառցադաշտերի դերը ժողովրդական տնտեսության մեջ, նրանցում պարփակված քաղցրահամ ջրի օգտագործման հնարավորությունները։
Սառցադաշտաբանությունը որպես գիտություն ձևավորվել է 18-րդ դարում (ալպիական դպրոց, Օ․ Սոսյուր), հետագա զարգացում ստացել 19-րդ դարում (Լ․ Մգասիս, Դ․ Ֆորբս, Ջ․ Տինդալ, Ֆ․ Ֆորել, Ն․ Ա․ Բուշ, Բ․ Ա․ Ֆեդչենկո, Պ․ Ա․ Կրոպոտկին և ուրիշներ)։ 20-րդ դարին սկսվեց սառցադաշտաբանության զարգացման երկրորդ փուլը (Դ․ Գլեն, Կ․ Ֆ․ Վոյակովսկի և ուրիշներ)։ Մերձբևեռային ու լեռնային սառցադաշտերի վրա ստեղծվեցին մշտական կայաններ։ Սառցադաշտաբանության զարգացմանը նպաստեցին Առաջին (1882-1883) և Երկրորդ (1932-1933) Միջազգային բևեռային, Միջազգային երկրաֆիզիկական (1957—1959) տարիներում և Միջազգային ջրաբանական տասնամյակում (1965—1975) կատարված ուսումնասիրությունները։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառցադաշտաբանություն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 190)։ |