Շտուտգարտի պետական օպերային թատրոն

Շտուտգարտի պետական օպերային թատրոն (գերմ.՝ Staatsoper Stuttgart), օպերային թատրոն Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում։

Շտուտգարտի պետական օպերային թատրոն
Տեսակօպերային թատրոն
Երկիր Գերմանիա[1]
Գտնվելու վայրըՇտուտգարտ
ՃարտարապետՄաքս Լիտման
 Staatstheater Stuttgart - Großes Haus Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Շտուտգարտի պետական օպերային թատրոնը Շտուտգարտի պետական թատրոնի մաս է կազմում։ Շտուտգարտի պետական թատրոնը եռաճյուղ թատերական համալիր է (օպերա, դրամատիկական թատրոն և բալետ)։ Եվրոպայի ամենամեծ թատրոնն է։ Օպերային թատրոնը հայտնի է եղել որպես Grosses Haus, նախագծել է Մաքս Լիտմանը, բացվել է 1912 թվականին։ Թատրոնն ունի 1,404 նստատեղ և շուրջ 250.000 հանդիսատես յուրաքանչյուր սեզոնին։ Օպերային թատրոնի շենքը գերմանական օպերային թատրոնների այն հազվագյուտ շենքերից է, որ չի քանդվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Ավելի փոքր դրամատիկական թատրոնը (kleines Haus), որտեղ տեղի է ունեցել Ռիխարդ Շտրաուսի «Ariadne auf Naxos» օպերայի պրեմիերան, ավերվել է պատերազմի ժամանակ, և փոխարինվել է ժամանակակից շենքով, որը կառուցվել է 1959-1962 թվականներին։ Օպերային թատրոնի շենքում է գտնվում նաև Շտուտգարտի բալետի թատրոնը։

17-րդ դարից ի վեր Շտուտգարտը եղել է կարևոր օպերային կենտրոն և պատերազմից հետո կրկին վերականգնել է իր դիրքը, հատկապես ժամանակակից ստեղծագործությունների համար։ Այստեղ են կայացել Կառլ Օրֆի երեք օպերաների պրեմիերաները։ Կազմակերպության անվանումը կապված է այնպիսի գործիչների հետ, ինչպիսիք են Վիլեն Վագները, Գյունթեր Ռեներտը, Հանս Վերներ Հենցը և Ֆիլիպ Գլասը։

1994 (առաջին), 1998, 1999, 2000, 2002 և 2006 թվականներին` Քլաուս Զեհելայնի կառավարման օրոք գերմանական «Opernwelt» ամսագրի կողմից թատրոնն արժանացել է Տարվա օպերային թատրոն պարգևին։ 1991-2000 թվականներին թատրոնը Պամելա Ռոզեմբերգի հետ համատեղ ղեկավարել է Էյտան Պեսեն, ով տնօրեն է աշխատել 2001-2006 թվականներին[2]։

Գրականություն

խմբագրել
  • Bauman, Thomas and Koegler, Horst: "Stuttgart", New Grove Dictionary of Opera, ed. Stanley Sadie (London, 1992) ISBN 0-333-73432-7

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. "Junge Oper Stuttgart" Արխիվացված 2018-09-21 Wayback Machine on reseo.org. Retrieved 28 July 2013

Արտաքին հղումներ

խմբագրել